СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ես-ի կոնցեպցիան

Категория: Психологу

Нажмите, чтобы узнать подробности

Ես-ը և  նրա ենթահամակարգերը

Просмотр содержимого документа
«Ես-ի կոնցեպցիան»


Ես-ի կոնցեպցիան


Գիտակցության կարևորագույն բաղադրիչն է կազմում ինքնագիտակցությունը կամ ես-կոնցեպցիան, որը հոգեկանի կենտրոնական համակարգ է: Ես-կոնցեպցիան անձի պատկերացումների համակարգն է ինքն իր մասին, որն ուղեկցվում է ինքնագնահատականով: Ինքնագնահատականը շատ զգայուն հոգեբանական համակարգ է և փոփոխական է : Իրականությունից անհամապասխան իջեցված կամ բարձրացված ինքնագնահատականը բացասաբար է ազդում մարդու վարքի, գործունեության տարբեր կողմերի վրա: Ինքնագիտակցությունը ներքին բարդ կառուցվածք ունի և բաղկացած է ենթահամակարգերից կամ ես-պատկերներից: Յուրաքանչյուր մարդ, որի ինքնագիտակցությունը կառուցված, ձևավորված է, ունի ես-ի հետևյալ ենթահամակարգերը`

Իրական ես, որտեղ արտացոլվում են անձի պատկերացումներն այն մասին, թե ինչպիսին է ինքն իրականում, իրականության մեջ, ինչ հատկանիշներ ունի, ինչ չափով են դրանք արտահայտված, ինչ առանձնահատկություններ են բացակայում իր մեջ և այդ ամենին տալիս է որոշակի գնահատական:

Իրադրական ես, որտեղ արտացոլված են, թե տվյալ պահին, տվյալ իրադրության մեջ մարդը սեփական անձի մասին ինչպիսի պատկերացում ունի: Ես-պատկերի այս տեսակը, կախված մարդու կյանքում առկա իրադրությունների բազմազանությունից, կարող է էապես տարբերվել իրական ես-պատկերից:

Իդեալական եսը պատասխանում է այն հարցին, թե ինչպիսին ես կցանկանայի լինել: Այս ենթահամակարգն իր մեջ պարունակում է ինքնակատարելագործման մեծ պոտենցիալ:

Դինամիկ ես պատկերում արտահայտված է մարդու պատկերացումը այն մասին, որ իր անձը թե ֆիզիկական, թե հոգևոր տեսակետից փոփոխական է, անկայուն:

Ֆանտաստիկ ես պատկերը շատ նման է իդեալականին, սակայն եթե իդեալականի դեպքում ես-պատկերը հասանելի է որոշակի գործողությունների շնորհիվ, ֆանտաստիկ ես-պատկերը իրականություն երբեք չի կարող դառնալ, որովհետև այն հիմնովին կտրված է իրականությունից:

Հայելային ես-ն այն տեսակն է, որի մեջ արտահայտվում են անձի պատկերացումները այն մասին, թե ինչ պատկերացումներ ունեն իր մասին այլոք:

Էթնիկական ես: Յուրաքանչյուր մարդ ունի պատկերացումներ այն մասին, թե ով է ինքը որպես որոշակի ազգի, էթնոսի ներկայացուցիչ: