ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐ
ՆԱԽԱԲԱՆ
-Յուրաքանչյուրը ձգտում է լինել հաջողակ
-Ազդեցիկ
-Եվ հարգված
-Իսկ հաջողակ կարող են լինել այն մարդիկ, ովքեր ունեն`
-Կամային հատկանիշներ
-Եվ մարդկանց լավ ներկայանալու շնորhք
-Որին լրացնելու է գալիս կրթությունը և իհարկե, էթիկայի քաղաքավարության կանոները:
- Մարդն, ով ունի լայն գիտելիքներ, բայց քաղաքավարի չէ, հաջողակ համարվել չի կարող: Յուրաքանչյուր մարդ պետք է իմանա, թե ո՛ր իրավիճակում, ինչպես է պետք պահել, որ դեպքում արժե խոսել և որ դեպքում՝ լռել:
- Քաղաքավարի է համարվում այն մարդը, ով հետևում է էթիկայի կանոններին: Էթիկա տերմինն առաջին անգամ օգտագործվել է Արիստոտելի կողմից, այն փորձում է պատասխանել «Ի՞նչ պետք է մենք անենք» հարցին:
- Կյանքի ամեն մի բնագավառ ունի էթիկայի իր կանոնները, և քանի որ դրանք բազմաթիվ են, մենք այսօր կանդրադառնանք` խոսելու և լռելու, հագուստի, քայլվածքի, հյուր լինելու, թատրոն և դպրոց գնալու քաղաքավարի վարքագծի մասին:
ԽՈՍԵԼՈՒ ԵՎ ԼՌԵԼՈՒ ԷԹԻԿԱՆ
Զրուցելն իսկական արվեստ է, որի ժամանակ էթիկայի կանոնների ճիշտ կիրառումը դրական հույզեր է առաջացնում զրուցակիցների միջև: Մարդ արարածը մեծապես կարիք ունի շփվելու: Պատահական չէ, որ Հոմերոսը մարդկային շփումն անվանել է ‹‹գերագույն հաճույք››: Զրույցի հայրենիքը համարվում է Հին Հունաստանը: Այստեղ սիրել, գնահատել ու փայփայել են խոսքը` ընդհանրապես, և զրույցը` մասնավորապես:
Զրուցելու արվեստում կարևոր է շատախոսությամբ չտարվել: Հին Հունաստանի փիլիսոփա Պլուտարքոսը, ելնելով այն հանգամանքից, որ մենք ունենք մեկ բերան և երկու ականջ, խորհուրդ է տալիս երկու անգամ լսել ու մեկ անգամ խոսել:
Նախ պետք է խուսափել հաճախակի "Ես" ասելուց: Ավելի հաճախ ուրիշների շահերից խոսելը և սեփական անձը թաքցնելը խոսում է մարդու առանձնահատուկ արժանիքների մասին:
Քաղաքավարի լինելուց հեռու է այն մարդը, ով առանց թույլտվության խառնվում է ուրիշների խոսակցությանը կամ ընդհատում է խոսակցին:
Անհարկի և չարամիտ կատաներ չանել, դրանով կարող եք շոշափել ուրիշների արժանապատվությունը: Իզուր չէ ասված՝ «դանակի վերքը կլավանա, իսկ լեզվինը՝ոչ»:
Ճիշտ վարվելակերպը պահանջում է, որպեսզի չխոսենք այնպիսի թեմաներից, որոնք տհաճ են զրուցակցին: Բավականին անքաղաքավարի է նաև խոսել այնպիսի թեմաներից, որոնք անծանոթ են մյուսներին:
Խոսելու ժամանակ պետք չէ պտտեցնել ձեռքի առարկան, դեմքը ծռմռել, գլուխն այս ու այն կողմ տանել և, որ կարևոր է՝ չհորանջել: Հորանջելը ձանձրույթի նշան է և շատ վիրավորական է խոսակցի համար:
Կարևոր է նաև, թե ձայնի ինչ տոնով ենք խոսում, որովհետև զրուցակցի ձայնը կարող է շատ բան ասել, օրինակ՝ կարծիք կա, որ եթե դիմացինի ձայնը ցածր է, ուրեմն նա լուրջ անձնավորություն է, որին կարելի է վստահել, իսկ եթե բարձր է, ապա ասոցացվում է կանացի կամ անձի թեթևամտության հետ:
Ձայնի տեմպը նունպես որոշիչ է: Այսինքն՝ մարդն արա՞գ է խոսում, թե՞ դանդաղ: Ասում են, որ մարդը խոսում է այն տեմպով, ինչ տեմպով որ մտածում է: Եթե դուք խոսում եք խիստ դանդաղ, ձեր զրուցակիցը «կտրվում է» ձեզնից և սկսում է մտածել այլ բանի մասին: Լավագույն դեպքում նա ձանձրանում է և սպասում զրույցի ավարտին:
ՊԵՏՔ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԽՈՍԵԼ ԻՄԱՆԱԼ, ԱՅԼ ՆԱև ԼՌԵԼ ԵՎ ԼՍԵԼ: Զրույցի հաջողությունը կախված է ոչ միայն խոսելու ունակությունից, այլ նաև լսելու ու լռելու հմտությունից: «Խելացի խոսելը դժվար է, խելացի լսելն ու լռելը` ավելի դժվար»,- ասել է Սոկրատեսը:
Աշխարհի բոլոր երկրների համալսարաններում դասավանդում են մի շարք առարկաներ` խոսելու, հռետորական արվեստի, մտքերը գեղեցիկ և ճիշտ արտահայտելու վերաբերյալ: Բայց լսելու, ընդ որում` ակտիվ լսելու դասընթացներ գոյություն չունեն: «Լավ է լռել և կասկածվել հիմար լինելու մեջ, քան թե բացել բերանն ու տեղնուտեղը ցրել այդ կասկածը»,- ասել է մեծերից մեկը:
Լռելու կարևորության մասին հետաքրքիր է արտահայտվել Պլուտարքոսը. «Ատամները պահակախումբ են լեզվի առաջ»,- հայտարարում է նա և ավելացնում, որ շատախոսը կամավոր և անշահախնդիր լրտես է, որը ձրիաբար գաղտնիքներ է շաղ տալիս և դեռ շնորհակալ է, որ իրեն լսում են:
Ներկայացնենք շատախոսության վնասակարության մեկ օրինակ: Հռոմեացիները պաշարել են Աթենքը, սակայն ոչ մի կերպ չեն կարողանում այն գրավել: Վարսավիրանոցներից մեկում մի ծերունի, ցույց տալու համար իր տեղեկացված լինելը, մանրամասն նկարագրում է, թե այսինչ պահակակետն ամենաթույլն է պաշտպանված: Առավոտյան Սուլլայի զորքերը գրավում են քաղաքը հենց այդ պահակակետից և սրի քաշում ամբողջ բնակչությանը:
Եվ, ուրեմն, բարեկրթության և լսելու ունակության սկզբունքներից ելնելով, պետք է հիշել նաև, որ լեզուն տրված է ոչ միայն խոսելու, այլև լռելու համար: Իսկ շատախոսը օժտված է ոչ թե խոսելու կարողությամբ, այլ լռելու անկարողությամբ:
2