ԵՎՐԱՍԻԱՅԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ, ԱՓԵՐՆ ՈՂՈՂՈՂ ԾՈՎԵՐԸ, ԱՓԱԳԻԾԸ
Եվրասիա մայրցամաքը միաժամանակ գտնվում է երեք կիսագնդերում, քանի որ նրա ամբողջ տարածքը հյուսիսային կիսագնդում է, իսկ Գրինվիչի միջօրեականը անցնում է Եվրասիայի արևմտյան մասով: Այսպիսով, տարածքի մեծ մասը մնում է արևելյան կիսագնդում, իսկ փոքր մասը՝ արևմտյան: Եվրասիան միակ մայրցամաքն է, որը շրջապատված է բոլոր 4 օվկիանոսներով:
Մայրցամաքը հարավ-արևմուտքում, Եվրոպայի հարավային հատվածում սահմանակցում է Աֆրիկային, իսկ հյուսիս-արևելքում՝ Հյուսիսային Ամերիկային: Ասիան իր հերթին հարավ-արևելքում սահմանակցում է Ավստրալիա մայրցամաքին, ինչի շնորհիվ ասում ենք, որ Եվրասիան ամենաշատ հարևաններ ունեցող մայրցամաքն է:Քանի որ Եվրասիայի տարածքում գտնվում են երկու աշխարհամասեր՝ Եվրոպան և Ասիան, նրանց միջև տարված է պայմանական սահման:
Բաժանարար գիծը հյուսիսից-հարավ ուղղությամբ անցնում է Ուրալյան լեռների արևելյան ստորոտներով, Ուրալ կամ Էմբա գետերով, Մերձկասպյան ցածրավայրով, Կումա-Մանիչի իջվածքով, Ազովի ծովով, Կերչի նեղուցով, Սև ծովով, Բոսֆորի նեղուցով, Մարմարա ծովով, Դարդանելի նեղուցով, Էգեյան ծովով, որը Միջերկրական ծովի մաս է, հետևաբար բաժանարար գծի վերջին օբյեկտը Միջերկրական ծովն է:
Ուրալյան լեռներ Բոսֆորի նեղուց
Սև ծով Ազովի ծով
Եվրասիայիորի մակերեսը 53,893 միլիոն կմ² է, որը կազմում է ընդհանուր ցամաքի 36 %-ը։ Բնակչությունը՝ 4,947 ( 2010 ) միլիարդից ավելի է, որը կազմում է ընդհանուր բնակչության 3/4մասը։
Եվրասիա մայրցամաքն անվանակոչել են տարբեր կերպ։ Սկզբնական շրջանում Ալեքսանդր Հումբոլդտն այն անվանել է Ասիա՝ նկատի ունենալով ողջ մայրցամաքը։
ԱՓԵՐԻ ԳԾԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Եվրասիա մայրցամաքը Հյուսիսային Ամերիկայից բաժանվում է Բերինգի նեղուցով , իսկ արևմուտքից՝ Ատլանտյան օվկիանոսով։ Աֆրիկայից՝ Ջիբրալթարի նեղուցով , Միջերկրական ծովով , Սուեզի ջրանցքով , Կարմիր ծովով , Բաբ-էլ-Մանդեբի նեղուցով և Ադենի ծոցով , Ավստրալիայից՝ Արաֆուրյան և Թիմորի ծովերով։
Մայրցամա քի ափագիծը շատ է կտրտված: Օվ կիանոսի ջրերը թափանցել են ցամաքի մեջ, մասնատել և առաջացրել են բազմաթիվ կղզեխմ բեր, կղզիներ, թերակղզիներ : Թերակղզիներից ամենախոշորը Արաբականն է, իսկ կղզեխմբերից` Մալայանը, որն իր հերթին բաղկացած է Մեծ և Փոքր Զոնդյան կղզեխմբերից: Առափնյա կղզիներն ու կղզեխմբերն ունեն մայրցամաքային, հրաբխային և կորալյան ծագում:
ԱՓԵՐՆ ՈՂՈՂՈՂ ՕՎԿԻԱՆՈՍՆԵՐԸ
Ատլանտյան օվկիանոսը և նրա մասը կազմող ծովերի և ծովածոցերի ջրերն ողողում են Եվրասիայի ափերն արևմուտքից: Այստեղ ամենախոշորը Միջերկրական ծովն է, որն Ատլանտյան օվկիանոսին միացած է Ջիբրալթարի նեղուցով: Ծովը գտնվում է երեք աշխարհամասի` Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկա յի միջև : Այստեղից էլ առաջացել է նրա անունը: Մարմարա, Սև և Ազովի ծո վերը կապված են նավարկելի նեղուցներով: Սև ծովն առաջացել է երկրակեղևի իջեցման հետևանքով և խորն է:
Միջերկրական ծով Սև ծով
Մարմարա ծով Ջիբրալթարի նեղուց
Նրա ջրերը 200 մ խորությունից մինչև հատակը թունավորված են ծծմբաջրածնով, որի հետևանքով այդ խորություններում օրգանական աշխարհը բացակայում է: Եվրասիայի արև մուտքում ցամաքի մեջ խորանում է Բիսկայան ծոցը, իսկ հյուսիս-արևմուտ քում` Հյուսիսա յին և Բալթիկ ծո - վերը : Ծովերն իրար հետ կապված են նեղուց ներով և Քիլի նավարկելի ջրանց -քով: Բալթիկ ծովը ծանծաղ է, նրա մեջ խորանում են Բոտնիկա կան, Ֆիննական և Ռիգա յի ծոցե րը: Հ յուսիսային սառուց յալ օվկիանոսի ծովերը Եվրասիայի ափերն ողո ղում են հյուսի սից :
Բիսկայան ծոց Հյուսիսային ծով
Բալթիկ ծով
Քիլի ջրանցք
Խաղաղ օվկիանոսի ծովերը Եվրասիայի ա փերն ողողում են արևելքից և օվկիանոսից բաժանվում են աղեղնաձև կղզեխմբերով: Վերջիններիս արևելյան ափերով աղեղնաձև ձգվում են մի շարք խորջրյա անդունդներ, որոնցից նշանավոր են Ճապոնական, Ֆիլիպինյան, Մարիանյան փողրակները: Խաղաղ օվկիանոսի ծովերը հիմ նականում խորն են` հարուստ օրգանական աշխարհով: Դրանք իրար հետ միացած են նավարկելի նեղուցներով:
Հնդկական օվկիանոսի ծովերը և ծովածոցե րը Եվրասիայի ափերն ողողում են հարավից: Այս ջրային ավազաններին բնորոշ են ջրի բարձր ջերմաստիճանը և մեծ աղիությունը: Հատկապես տաք և աղի են Կարմիր ծովի և Պարսից ծոցի ջրերը:
Կարմիր ծով Պարսից ծոց