Մի «խելացի» պրոֆեսոր մի օր համալսարանում մի հարց տվեց իր ուսանողներին. - Այն ամենն ինչ գոյություն ունի Աստծո կողմի՞ց է ստեղծված: Մի ուսանող խիզախորեն պատասխանեց. - Այո',ամեն ինչ Աստված է ստեղծել: - Մի՞թե այն ամենն, ինչ կա աշխարհում Աստված է ստեղծել: - Այո,պարոն,-պատասխանեց ուսանողը: Այնուհետև պրոֆեսորը հարցրեց. - Եթե Աստված ամեն ինչն է ստեղծել,ապա նա ստեղծել է նաև Չարիքը, քանզի այն գոյություն ունի: Համաձայն այն սկզբունքի, որ մեր արարքները սահմանում են մեր ով լինելը, ապա Աստված Չարիքն է: Լսելով այս պատասխանը` ուսանողը մի պահ լռեց: Պրոֆեսորը շատ գոհ էր ինքն իրենից, նա ևս մեկ անգամ հայտարարեց, որ Աստծո հավատքը լոկ միֆ է: Մեկ ուրիշ ուսանող բարձրացրեց ձեռքը և ասաց. - Պրոֆեսոր, կարո՞ղ եմ ձեզ մի հարց տալ: - Ի՞նչ հարց: Իհա'րկե, կարող ես, համեցի'ր: Ուսանողը ոտքի կանգնեց և պատասխանեց. -Պրոֆեսոր,ցուրտը գոյություն ունի՞: - Այդ ի՞նչ հարց է, իհարկե, գոյություն ունի: Դու երբեք չե՞ս մրսել միթե: Ամբողջ լսարանը ծիծաղեց ուսանողի առաջին հայացքից անմիտ թվացող հարցի վրա: Երիտասարդը պատասխանեց. - Իրականում, պարոն, ցուրտը գոյությունը չունի: Ֆիզիկայի օրենքների համաձայն,այն ինչ մենք համարում ենք ցուրտ, իրականում, տաքության բացակայությունն է: Բացարձակ զրոն (−273.15 աստիճան ըստ Ցելսիուսի սանդղակի) տաքության իսպառ բացակայությունն է,երբ ամբողջ մարմինը դառնում է իներտ և անընդունակ փոխազդելու այլ մարմինների հետ այդ ջերմաստիճանի պայմաններում: Ուսանողը շարունակեց. -Պարոն, իսկ մթությունը գոյություն ունի՞: - Իհա'րկե, գոյություն ունի,-առանց վարանելու պատասխանեց պրոֆեսորը: -Դուք այս անգամ էլ ճիշտ չեք,պարո'ն: Մթություն նույնպես գոյություն չունի: Մթությունն, իրականում, լույսի բացակայությունն է: Մենք կարող են ուսումնասիրել լույսը,բայց ոչ մթությունը: Մենք կարող ենք Նյուտոնի պրիզմայի օգնությամբ տարրալուծել լույսը և ուսումնասիրել ամեն գույնի ալիքի երկարությունը և այլ հատկություններ: Դուք չեք կարող չափել մթությունը: Լույսի ալիքը կարող է թափանցել մթության մեջ և ճեղքել այն: Ինչպե՞ս եք Դուք ի զորու իմանալ, թե ինչքան մութ է տարածությունը: Սակայն,Դուք կարող եք չափել լույսի առկայությունը տարածության մեջ: Մթության հասկացությունը մարդ օգտագործում է բնութագրելու համար լույսի բացակայության դեպքում տեղի ունեցող երևութների էությունը: Վերջիվերջո, երիտասարդը հարցրեց. -Պարոն,իսկ Չարիքը գոյություն ունի՞: Այս անգամ անվստահորեն պրոֆեսորը պատասխանեց. - Իհարկե, ինչպես ես արդեն ասել եմ: Մենք այն տեսնում ենք ամեն օր: Մարդկանց մեջ եղած դաժանությունը, բազմաթիվ հանցագործություններ և բռնությունը ամբողջ աշխարհով տարածված… Այս օրինակները ոչ այլ ինչ են, քան Չարիքի դրսևորումներ: Ուսանողը պատասխանեց. -Չարիքը գոյություն չունի,կամ գոնե գոյություն չունի Նրա համար: Չարիքը Աստծո բացակայությունն է: Այն նման է ցրտին ու մթությանը, բառ` մարդու կողմից ստեղծված բացատրելու համար Աստծո բացակայությունը: Աստված չի ստեղծել Չարիքը: Չարիքը հավատը կամ սերը չէ, որը գոյություն ունի ինչպես լույսն ու ջերմությունը: Չարիքը մարդու սրտի աստվածատուր սիրո բացակայության արդյունքն է: Դա նման է ցրտին, որ գալիս է տաքության բացակայության դեպքում կամ մթությանը, որ վրա է հասնում , երբ չկա լույս… Պրոֆեսորը նստեց: Այդ ուսանողի անունն էր Ալբերտ Էյնշտեյն: |