Просмотр содержимого документа
«Физика-физика-физика 6»
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՌԵՖԵՐԱՏ
Առարկան- ֆիզիկա
ԹԵՄԱՆ - ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԽՈՒՄԲ - Դ-26.1
ԴԱՍԱԽՈՍ - Ա.ՈՍԿԱՆՅԱՆ
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ - Ս. ՎԱՐԴԱՆՅԱՆ
2011
ՄԱՐՄՆԻ ԴԻՐՔԻ, ՀԵՏԱԳԾԻ,ԴԱԴԱՐԻ ԵՎ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Այն փաստը , որ տվյալ ուսումնասիրվող մեծությունը կամ երևույթը կախված է հաշվարկման համակարգի ընտրությունից, նշանակում է,որ այդ մեծությունը կամ երևույթը հարաբերական է:
Պարզագույն օրինակների հիման վրա կարող ենք համոզվել` մարմնի
դիրքը,հետագծը,դադարը և շարժումը հարաբերական է: Նկար 1-ում
ակներև է, որ ավտոմեքենայի դիրքը տան և կամրջի նկատմամբ տարբեր է:
Կամայական մեխանիկական շարժում դիտարկվում է հաշվարկման որևէ համակարգում:
Նկար -1 Միևնույն շարժումը կարելի է դիտարկել տարբեր հաշվարկման համակարգերում,ընդ
որում ,մարմնի շարժումը տեղի է ունենում տարբեր ձևերով:
Նկար 2-ում և 3-ում պատկերված է Լուսնի շարժման հետագիծը:
Նկար -2-ում Լուսնի հետագիծը Երկրի հետ կապված հաշվարկ-
ման համակարգում շրջանագիծ է, իսկ նկար3-ում ` Արեգակի ետ
կապված հաշվարկման համակարգում` պարուրագիծ :
նկար-2 նկար -3
ՏԵՍԱՖԻԼՄ -1
Առաջին տեսանյութում տղան Երկրին կապված հաշվարկման համակարգի նկատմամբ գտնվում է դադարի վիճակում , դադարի վիճակում է նաև այն ծառը , որի մոտ կանգնած է տղան: Սակայն շարժվում են ամպերը, փուչիկները: Ինչպես նաև տղային թվում է ,որ Արեգակն է շարժվում Երկրի շուրջ ( ծագում և մայր մտնում):
ՏԵՍԱՖԻԼՄ-2
Երկրորդ տեսանյութում պարզ երևում է, որ տղան և ծառը Երկրի հետ մեկտեղ շարժման մեջ են Արեգակի հետ կապված հաշվարկման հա-
Մակարգում:
ՏԵՍԱՆՅՈՒԹ-3
Երրորդ տեսանյութում ցուցադրված է մարմնի շարժումը տարբեր հաշվարկման համակարգերում:
Հրաբերականության մասին լայն գաղափար է
տվել Ալբերտ Այնշտայնը իր իսկ ստեղծած
Հարաբերականության հատուկ տեսության
դրույթներում:
Հարաբերականության գաղափարը լայն
կիրառություն ունի նաև մարդու գաղա-
փարախոսության մեջ: