СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ֆիզիկան և սպորտը

Категория: Физика

Нажмите, чтобы узнать подробности

Ֆիզիկան և սպորտը

Просмотр содержимого документа
«Ֆիզիկան և սպորտը»

Ֆիզիկանևսպորտը



Ֆիզիկական վարժությունները կարող են

փոխարինել շատ դեղամիջոցների,բայց չկա

աշխարհում որևէ դեղամիջոց, որ փոխարինի

ֆիզիկական վարժություններին:

Անջելո Մասսո



Այս միջոցառումը նվիրված է երկու իրարից բավական տարբեր առարկաների՝ ֆիզիկայի և սպորտի կապին: Թվում է, թե ինչ կապ կարող է լինել ֆիզիկայի նման լուրջ գիտության և մարմնամարզության միջև: Մեկն ուսումնասիրում է բնության օրենքները, մյուսը՝ մարդու մարմնի հնարավորությունները հասցնում առավելագույնի:

Ֆիզիկան մեծ ազդեցություն ունի սպորտի վրա: Ժամանակակից աշխարհում մարզական նվաճումների եզրագիծն այնքան շատ է բարձրացել, որ միայն լավագույն ֆիզիկական պատրաստվածությունը մարզիկին կարող է հասցնել բարձր արդյունքների: Ահա, թե ինչու ֆիզիկան մարզիկի լավագույն բարեկամն է: Աշակերտների օգնությամբ մեկ անգամ ևս կկարևորվի սպորտի դերը մարդու կյանքում , կկրկնվեն ֆիզիկայի հայտնի օրենքները, կնշվեն նրանց կիրառությունները:

Միջոցառման նպատակն է.

  • Բացատրել, որ մարզական նվաճումներին կարելի է հասնել ոչ միայն ծանր և երկարատև մարզումներով, այլև ֆիզիկական երևույթների ևօրենքների իմացությամբ

  • Պարզաբանել,թե ինչ ֆիզիկական երևույթներ կարող են նպաստել նոր մարզական նվաճումների հասնելուն:





Միջոցառումն սկսելուց առաջ դասասենյակի պատին ամրացվում է ստենդային աշխատանքը , որը բաղկացած է երեք մասից:

Մաս առաջին.,,Մեր օլիմպիական չեմպիոնները,, խորագրով, որտեղ պատկերված են պատմությանը հայտնի մեր օլիմպիական չեմպիոնները՝ Հրանտ Շահինյանը , ՎլադիմիրԵնգիբարյանը, ԷդուարդԱզարյան , ԱլբերտԱզարյան, ԼևոնՋուլֆալակյանևայլն











Մաս երկրորդ. ,,Մեր նորօրյա հերոսները սպորտում,, խորագրով, որտեղ պատկերված են մեր նորանկախ պետության օլիմպիական հերոսները՝Արթուր Ալեքսանյան, Ռոման Ամոյան, Տիգրան Մարտիրոսյան,Գոռ Մինասյան, Նազիկ Ավդալյան և այլն:











Մ աս երրորդ. ,,Ֆիզիկան և սպորտը ,, վերնագիրն է կրում, որըպատկերում է օլիմպիական օղակներ, յուրաքանչյուրի ներսում գրված է ֆիզիկայի մի օրենք, ինչպես նաև աղյուսակ , որում ցույց է տրված դրանց կապը սպորտաձևերի հետ:



Միջոցառումը բացում է ուսուցիչը.(ֆիզիկա)


Սիրելի՛ ներկաներ, բոլորս էլ սիրում ենք սպորտը: Հաճույքով դիտում ենք զանազան մարզական միջոցառումներ,ցավում մեր սիրելի մարզիկների կամ թիմերի համար: Սակայն, երբևիցե չենք մտածում, թե ինչ մեծ տքնանքով, ինչ երկարատև պարապմունքների գնով են մարզիկները հասնում լավագույն արդյունքների: Եվ բոլորովին էլպատահական չէ, որ մեծ նվաճումների հասնելու գործում սպորտին օգնության է հասնում ֆիզիկան: Դրա մասին այսօր կխոսեն մեր աշակերտները: Նրանց կօգնեն էկրանի վրա հայտնվող տեսապատկերները, սահող սալիկները:


Ֆիզկուլտուրայի ուսուցիչ. Միջոցառումը բաղկացած է երեք բաժիններից՝

  1. Ֆիզիկան տարբեր սպորտաձևերում,

  2. Սպորտը և ֆիզիկայի օրենքները,

  3. Խնդիրներ (սպորտ+ֆիզիկա):

Վերջում կներկայացվի մի տեսանյութ հեծանվորդի հնարամտության մասին.թե ինչպես ֆիզիկայի իմացությունը օգնեց նրան առաջինը հասնել եզրագծին ՝ սկզբում լինելով ամենավերջինը:



1-ին բաժին. Ֆիզիկան տարբեր սպորտաձևերում


Ելույթ 1. Լող:

Ջրային սպոտաձևերից մեկը, որի վրա ազդեցություն ունի ֆիզիկան – դա լողն է: Նրանում հաշվի են առնված զանազան ֆիզիկական օրենքներ և երևույթներ(ինչպես հիդրոդինամիկան, շփման ուժերը ևայլն): Ջրում լողորդն աշխատացնում է բոլոր մկանները, որը նպաստում է կաթնաթթվի արտադրությանը, նշանակում է նրա անջատման համար լողորդին անհրաժեշտ է շնչել, շնչել ճիշտ, այնպես, որ չխախտվի կամ քիչ խախտվի ընդհանուր աէրոդինամիկան և հիդրոդինամիկան:

  • .Լողորդներն ունեն հատուկ լողազգեստներ: Դրանք ծառայում են միջոց՝ ջրի շփման պատճառով առաջացած դիմադրության փոքրացման համար:

  • Լողալու ժամանակ անհրաժեշտ է ոչ միայն ճիշտ թափահարել ձեռքերով, այլև ոտքերով և մարմնով:

Եթե հետևենք զանազան լողաձևերին.օրինակ` բատերֆլայում կարելի է նկատել, որ լողորդի մարմինը շարժվում է ինչպես ալիքը, իր տակից դուրս մղելով ջուրը և սուզվելով հաջորդից առաջ: Այստեղից էլ գալիս է լողաձևի մյուս անվանումը՝ դելֆին:













Ելոյթ 2. Ֆուտբոլ

Հնարավո՞ր է արդյոք անկյունային հարվածով գոլ խփել: Հնարավոր է, եթե հաշվի առնենք ֆիզիկայի օրենքները: Այդ հարվածը ֆուտբոլում անվանում են ,,Չոր տերև,,: Որպեսզի այդ հարվածն իրացնենք՝ անհրաժեշտ է հարվածել ոչ թե գնդակի կենտրոնին, այլ՝ կողքին: Գնդակը պտտվում է , նրա հակառակ կողմում առաջանում է ցածր ճնշման դաշտ, որը նպաստում է գնդակի շարժման հետագծի փոփոխմանը:












Ելույթ 3. Սուսերամարտ


Սուսերամարտի ժամանակ ֆիզիկան օգնում է ճշգրիտ որոշել ճիշտ հարվածի ուղղությունը: Երբ մարզիկը հարվածում է մրցակցին՝ էլեկտրական շղթան փակվում է, իսկ շղթային միացած են սուսերակրի մարզահագուստը և ազդանշանային լամպը:










Ելույթ 4. Սկավառակի նետում


Որպեսզի այս մարզաձևում նետումը հաջող լինի` պետք է մարզիկը սկավառակին հաղորդի պտտական շարժում: Իսկ ինչի՞ համար:

Սկավառակը դա նույն հոլն է, միայն ի տարբերություն հոլի՝ նա պտտվում է իր առանցքի շուրջը ոչ թե տեղում այլ պտտման ընթացքում: Ահա ,թե ինչու նրա վրա տարածվում են գիրոսկոպի կանոնները:

Այստեղից հետևում է, որ սկավառակը թռիչքի ընթացքում տարածության մեջ պահպանելով պտտման առանցքի ուղղությունը, կարող է հասնել մեծ հեռավորությունների:













Ելույթ 5. Չմշկասահք


Սառույցի վրա մենք սահում ենք չմուշկներով , առանց մտածելու, թե ինչի շնորհիվ են նրանք այդքան հրաշալի սահում: Սառույցը հարթ է, այդ պատճառով էլ չմուշկներն ուղղակի սահում են սառույցի վրայով, առանց որևէ դիմադրության: Դիտարկենք այս երևույթը մի քիչ ավելի մանրամասն:

  • Չմուշկի սայրի և սառույցի միջև սահքի ժամանակ առաջանում է ջրային թաղանթ: Այն բարակ է ծխախոտի թղթից,սակայն առանց դրա հնարավոր չէ սահել: Չմուշկները խրվում են սառույցի մեջ նաև ճնշման ուժի հաշվին: Չմշկորդի շարժման ընթացքում առաջանում են շփման ուժեր: Ընդ որումշփման մեխանիկական էներգիան վեր է ածվում սառույցի ներքին էներգիայի: Այդ պատճառով էլ սառույցի և չմուշկի շփման տեղում սառույցը հալվում է, առաջանում է ջրային թաղանթ, որը կարծես յուղում և հեշտացնում է սահքը:

  • Սուր ծայրով չմուշկն ուղղակի անհրաժեշտություն է,քանի որ առանց դրա հնարավորչէ կատարել առանձնապես վտանգավոր շրջադարձերը:Չմշկավազորդը կատարում է շրջադարձերը՝ թեքվելով 45˚-ից ցածր անկյունների տակ: Այստեղ ևս գործում են մեխանիկայի օրենքները:














Ելույթ 6. Դահուկավազք

Դահուկավազքի ֆիզիկան շատ նման է չմուշկներին, միայն մի քանի տարբերությամբ: Երկու դեպքում էլ առաջանում է ջրային թաղանթ, որը նպաստում է լավ սահքին: Սակայն այս դեպքում օգտագործվում են քսայուղեր՝ ձյան վրա ճիշտ և հեշտ շարժվելու համար:
















ՈՒսուցիչ. Այժմ փորձենք պարզել, թե ինչպիսի ֆիզիկական երևույթներ կարող են օգնել սպորտային նվաճումներում: Սպորտային նվաճումները դրանք ոչ միայն ծանր մարզումների, այլև ֆիզիկական երևույթների և օրենքների ուսումնասիրության արդյունք են:


Աշակերտ 1.


  1. Շրջհոսելի տեսք կամ դիրք

Նպաստում է դիմադրության ուժերի փոքրացմանը:

2. Մթնոլորտի ազդեցությունը

Եթե մարզիկը տեղափոխվեր լուսին, ապա այնտեղ գունդը կհրեր6 անգամ ավելի հեռու, քան երկրի վրա: Լոււսնի վրա չկա մթնոլորտ և ծանրության ուժը 6,5 անգամ փոքր է:

3 . Արագություն

Արագությունը մեծ կարևորություն ունի շատ մարզաձևերում: 95% մարզաձևերում մրցությունը գնում է արագության և ճարպկության վրա:

Ռուս բոբսլեիստ Դմիտրի Աբրամովիչը խփեց ռեկորդ օլիմպիական մրցավազքում- 149,18 կմ/ժ:

Ամենադանդաղ արագությունը սպորտում՝ 1,35 կմ/ժ , ճոպանի ձգումն է:

Աշակերտ 2.

Այժմ ուսումնասիրենք սպորտաձևեր, որոնց համար կարևոր է համարվում շարժման հետագծերի ճիշտ ընտրությունը:

Ինչպե˚ս կարող են ֆիզիկայի գիտելիքներն օգնել մարզիկներին հասնել հաղթանակի:

Օլիմպիական խաղեր – դրանք ամենապայծառ և կարևոր սպորտային իրադարձությունն են աշխարհում: Հարյուրավոր մարզիկներ են պատրաստվում այդ մրցաշարին:

Բոլոր ձմեռային մարզաձևերում մենք տեսնում ենք շարժման հետագիծը: Ըստ հետագծի տեսքի շարժումները կարող են լինել՝ ուղղագիծ և կորագիծ:

Աշակերտ 3.

Օրինակ. Գնդակի հետագիծը ատրճանակից մինչև թիրախը ուղղագիծ է, իսկ դահուկորդի հետագիծը՝ կորագիծ: Դահուկորդներին լավագույն արդյունքների են հասցնում ոչ միայնլավ ֆիզիկական պատրաստվածությունը, դահուկները ճիշտ յուղելը և այլն , այլ նաև դահուկուղու ճիշտ նախապատրաստությունը: Նրա վրա չպետք է լինեն մեծ քանակությամբ ոլորապտույտ վերելքներ և վայրէջքներ: Այսինքն, շարժման հետագիծը մեծ դեր է խաղում մրցույթներում:


Աշակերտ 3.

Իներցիա

Մարմնի արագության պահպանման երևույթը արտաքին ազդեցության բացակայության դեպքում կոչվում է իներցիա:

Սպորտում ՝ սկավառակի նետումը , նիզակի, մուրճի նետումը իներցիայի շնորհիվ է:

Գնդակն ու տափօղակը թռչում են դեպի դարպասը կամ զամբյուղը իներցիայի շնորհիվ:

Գեղեցիկ մարզաձև - կյորլինգ: Քարը սահում է սառույցի վրայով՝ իներցիայով:

Հեռացատկը ևս թռիչք է իներցիայով:







2-րդ բաժին : Սպորտը և Նյուտոնի օրենքները


Աշակերտ 4.


Նյուտոնի 1-ին օրենքը

Գոյություն ունեն այնպիսի հաշվարկման համակարգեր, որոնցում մարմինը շարժվում է ուղղագիծ և հավասարաչափ կամ գտնվում է դադարի վիճակում, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ այդ ազդեցությունները համակշռում են:

Բացատրել, որ մարզական նվաճումներին կարելի է հասնել ոչ միայն ծանր և երկարատև մարզումներով, այլև ֆիզիկական երևույթների և օրենքների իմացությամբ

Ծանրորդը բարձրացնում է ծանրաձողը իր քաշին համապատասխան ուժով:










Աշակերտ 5.

Նյուտոնի 2-րդ օրենքը

Մարմնի վրա ազդող համազոր ուժը հավասար է զանգվածի և այդ ուժի հաղորդած արագացման արտադրյալին:





Ֆուտբոլիստն ինչքան ուժեղ հարվածի գնդակին, այնքան հեռու այն կթռչի; Նույնն է նաև թենիսի դեպքում: Այստեղ գործում է Հուկի օրենքը:

Առաձգականության ուժն ուղիղ համեմատական է երկարացմանը:

Ինչքան ուժեղ է հարվածը, այնքան արագ և ուժեղ մարմինը կթռչի:

Հարվածի ուժը – առաձգականության ուժն է:Նետաձիգը լարում է աղեղը և այդ ուժով ազդում է է նետի վրա, նրան հաղորդելով արագություն:





Աշակերտ 6.

Նյուտոնի 3-րդ օրենքը


Մարմինները փոխազդում են այնպիսի ուժերով , որոնք մոդուլով հավասար են , ուղղությամբ հակադիր, և միևնույն բնույթի են:







Երբ մարդը կրակում է հրացանից, ապա ուժն ազդում է գնդակի վրա, իսկ հակազդեցությունը՝ կրակողի: Հրացանի հետհարվածի ուժը հավասար է այն ուժին, որն ազդում է գնդակի վրա:













Աշակերտ 7.

Շփման ուժեր

Մարմինների հպվող մակերևույթների միջև առաջացող և միմյանց նկատմամբ նրանց շարժումը խոչընդոտող ուժը կոչվում է շփման ուժ:

Չմշկորդի սահքի ժամանակ առաջանում են շփման ուժեր:













Աշակերտ 8.

Հուկի օրենքը

Առաձգականության ուժը ուղիղ համեմատական է երկարացմանը:















Թռիչք բարձրություն ձողափայտով, նետաձգություն:



Աշակերտ 9.

Ճնշում, շարժման քանակ, մոմենտ

Մակերևույթի վրա ուղղահայաց ազդող ուժի հարաբերությունը այդ մակերևույթի մակերեսին կոչվում է ճնշում:









Գործում է չմշկասահքի,դահուկավազքի ժամանակ: Շարժման քանակը հավասար գեղասահորդի կորպուսի շարժում գումարած ձեռքերի շարժում: Երբ գեղասահորդը պտուտի ժամանակ ձեռքերը իջեցնում է, նրանց պտտման մոմենտը դառնում է զրո, իսկ մարմնինը՝ հասնում է առավելագույնին:

Աշակերտ 10.

Արքիմեդի օրենքը

Ցանկացած մարմնի վրա հեղուկում կամ գազում ազդում է դուրս հրող ուժ, որը կոչվում է Արքիմեդյան ուժ:







1 . Եթե ծանրության ուժը հավասար է կամ փոքրէ դուրս հրող ուժից, ապա մարմինը կլողա ջրի վրա:

2 . Եթե ուժերը հավասարակշռված են կամ մարմնի և ջրի խտությունները նույնն են, ապա մարմինը կարող է լողալհեղուկի ներսում՝ ցանկացած խորության վրա:

Մարդը կարող է լողալ , քանի որ նրա խտությունը 1,03գ/սմ3 է, իսկ ջրինը՝ 1գ/սմ3 :

















3 – րդ բաժին

Խնդիրներ

  1. Սպորտսմենների թոքերի ծավալը 2 անգամ մեծ է, քան այն մարդկանցը, որոնք չեն զբաղվում սպորտով: Հաշվել այն օդի զանգվածը, որ ներքաշում է սպորտսմենը 1 ներշնչման ժամանակ, եթե թոքերի ծավալը 6000 սմ3 է, իսկ օդի խտությունը՝0,00129 գ/սմ3 է:

  2. Մարդու արյունը ձախ փորոքից զարկերակի մեջ է լցվում 150 մմ սնդ. սյն. ճնշման տակ: Արտահայտել այս ճնշումը պասկալներով, եթե արյան խտությունը 1050 կգ/մ3 է:

  3. Որոշել մարզիկի սրտի հզորությունը մրցումների ժամանակ, եթե մեկ հարվածի դեպքում այն կատարում է 16 Ջ աշխատանք, իսկ մեկ րոպեում՝ 240 հարված:



Վերջում, որպես ամփոփում, միասին դիտում են տեսանյութը, որը պատմում է հնարամիտ հեծանվորդի մասին: Նա օգտագործելով իր գիտելիքները ֆիզիկայից, կարողացավ հաղթել բոլորին:

Եզրակացություն





ՈՒսուցիչ(ֆիզիկա)

Այսպիսով, ֆիզիկանօգնումէհասնելտաղանդիինքնակատարելագործմանը, ինչպեսնաևթեթևացնումէֆիզիկականծանրաբեռնվածությունըօրգանիզմիվրա, դրահետմիասինխնայելովժամանակը, մարզիկիառողջություննուջանքերը:







Գրականություն:

1.ՖԻԶԻԿԱ 10

Հեղինակներ՝ԷԴՈՒԱՐԴՂԱԶԱՐՅԱՆ,ԱԼԲԵՐՏԿԻՐԱԿՈՍՅԱՆ,ԳԱԳԻԿՄԵԼԻՔՅԱՆ,ԱՐՏԱՎԱԶԴՄԱՄՅԱՆ,ՍՈՍՄԱԻԼՅԱՆ

2.www.usum.org 3.planeta.tspu.ru 4.Аэротруба FlyStation-YouTube



Միջոցառումը կազմակերպեցին՝

Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցի, Բնագիտություն մեթոդ միավորման անդամ,ֆիզիկայի ուսուցչուհի՝Ռուզաննա Թամազյան.

Ֆիզկուլտուրայի ուսուցչուհի՝Ռիմա Հովհաննիսյան.