СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ֆունկցիայի գաղափարի նախաուսուցումը տարրական դասարաններում

Нажмите, чтобы узнать подробности

Մաթեմատիկական հիմնական հասկացությունների նախաուսուցման խնդիրները առաջանում են այն ժամանակ, երբ ի հայտ են գալիս սիստեմատիկ դասընթացում նրանց ձևավորման դժվարությունները: Այն կարելի է իրականացնել անընդհատության սկզբունքով՝ նախորդ դասընթացների ուսումնական նյութի հիմնական բովանդակության միջոցով:

Просмотр содержимого документа
«Ֆունկցիայի գաղափարի նախաուսուցումը տարրական դասարաններում»

Հեղինակ՝ Նաիրա Պողոսյան


ՖՈՒՆԿՑԻԱՅԻ ԳԱՂԱՓԱՐԻ ՆԱԽԱՈՒՍՈՒՑՈՒՄԸ

ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ


Մաթեմատիկական հիմնական հասկացությունների նախաուսուցման խնդիրները առաջանում են այն ժամանակ, երբ ի հայտ են գալիս սիստեմատիկ դասընթացում նրանց ձևավորման դժվարությունները: Այն կարելի է իրականացնել անընդհատության սկզբունքով՝ նախորդ դասընթացների ուսումնական նյութի հիմնական բովանդակության միջոցով: Այս կապում առաջանում է ուսուցման կազմակերպման հարց յուրաքանչյուր փուլում մաթեմատիկայի կրթության բովանդակության հիման վրա, որի իրականացման պայմաններից մեկը հանդիսանում է դասավանդման ընթացքում բովանդակության տրամաբանական կապի առկայությունը: Դպրոցական մաթեմատիկայի տրամաբանական ամբողջականության խնդիրներն ունեն դարավոր պատմություն:

XX դարի սկզբում ի հայտ եկավ հանրահաշվական դասընթացի միտումը և այսօր վերջինիս ուսուցման հիմքում ընկած է ֆունկցիոնալ մոտեցումը:

Այսօր հասարակությունը կրթության նկատմամբ ունի նոր մոտեցումներ: Ուսուցիչը առաջին հերթին պետք է հոգ տանի աշակերտների ինքնազարգացման կարողությունների ձևավորման մասին, որը կնպաստի նրանց ազգային և միջազգային մշակույթների ինտեգրման մեջ:

Մաթեմատիկայի ուսուցման ժամանակ գլխավոր տեղում դրվում է՝

  • Գործունեության ուսուցում - նպատակ դնելու կարողություն, գործունեություն ծավալելու, իրենց աշխատանքը գնահատելու ունակություն:

  • Անձնային որակների ձևավորում - մասնավորապես՝ մտքի, կամքի, զգացմունքների և էմոցիաների, ստեղծագործական ունակությունների, գործունեության իմացական շարժառիթի ձևավորում:

Ներկայումս, մաթեմատիկայի դպրոցական դասընթացում ֆունկցիոնալ ուղղվածությունը հանդիսանում է հանրահաշվի և մաթեմատիկական անալիզի հիմունքների տարբեր բաժինների և տարբեր թեմաների ուսուցման գլխավոր որոշիչ ձևերից մեկը: Այս ուղղվածության առավել ակնհայտ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նրա օգնությամբ կարողանում ենք ուսուցման ընթացքում տարբեր կապեր հաստատել:

Աշակերտների ֆունկցիոնալ պատկերացման ամբողջական զարգացմանը նպաստում է թվի գաղափարի զարգացումը, նույնական ձևափոխությունների տիրապետումը, հավասարումների լուծման մեթոդների ուսուցումը, անհավասարու­թյունների ուսուցումը և այլն: Այդ պատճառով էլ 1-6 դասարանների աշակերտները ձեռք են բերում բավական պատկերացում, որն անհրաժեշտ է բարձր դասա­րաններում ֆունկցիայի հաջող ուսուցման համար:

5-6 դասարանների մաթեմատիկայի դասընթացում չափավոր հանրահաշվական նյութը նպաստում է տվյալ տարիքի համապատասխան աշակերտների տրամաբանական մտածողության զարգացմանը, ֆունկցիոնալ պատկերացման, տարածական մտածողության զարգացմանը, ալգորիթմական մտածողության ձևավորմանը, մաթեմատիկական բանավոր և գրավոր խոսքի կատարելագործմանը, աշխարհայացքի դաստիարակմանը, այսինքն՝ ուսումնական նյութի տիրապետումը ապահովում է աշակերտների նպատակային ուղղվածությամբ դաստիարակությունը և զարգացումը:

Այդպիսի աշխատանքի ուղղվածությունը արտահայտվում է աշակերտներին առաջարկվող առաջադրանքների բնույթով: Տարրական մաթեմատիկայի դասընթացի նյութը պարունակում է բավական քանակությամբ օրինակներ, որի հիման վրա կարելի է բացատրել մի մեծության կախումը մյուսից: Մասնավորապես, դրանց թվին են պատկանում հավասարության կազմման և լուծման առաջադրանքները, օպտիմալացման և համակցման առաջադրանքները, ուղիղ և հակադարձ կախվածությամբ մեծությունների առաջադրանքները, աղյուսակների, թվային առանցքների և կոորդինատային հարթությունն օգտագործող առաջադրանքները:

Այսպիսով, միջնորդաբար կատարված նախաուսուցումը ենթադրում է աստիճանական ֆունկցիոնալ նախապատրաստում առանց հատուկ տերմինների և սիմվոլների: Բավական է հետևողականորեն դիտարկել շրջապատող աշխարհի փոփոխության գաղափարը, մեծությունների միջև փոխկապվածությունը, օգտագործելով միայն դպրոցական դասագրքերի նյութը: Նախաուսուցման համար կան բավական շատ հնարավորություններ, ուսուցիչը պարտավոր է այն տեսնել և օգտագործել դասընթացում:

Հիմնական դպրոցի աշակերտների կողմից ֆունկցիայի գաղափարի ձևավորմանը նպաստելու և դրա առաջադրման հնարավորության համար, անհրա­ժեշտ է 1-6 դասարաններում համակարգված առաջարկել նախապատրաստական բնույթի վարժություններ, որոնք էլ բնականաբար կնպաստեն միջին դպրոցի 7-9-րդ դասարաններում «ֆունկցիայի» գաղափարի դյուրին ներմուծմանը:



Գրականություն

http://bibliofond.ru/view.aspx?id=510788