СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գ․ Էմին - Մենք

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գ․ Էմին - Մենք»

ՄԵՆՔ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ

ՄԵՆՔ

ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ

ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ

ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ

Եվ ի՞նչ էինք մենք  Ու երկիրը մեր,  Եթե ծուռ նստենք, բայց խոսենք շիտակ. Եթե նավ՝ ապա չոր ժայռի վրա,  Եթե գավ՝ ապա արցունքով լեցուն,  Եթե հող՝ապա քարացած ահից,  Եթե քար՝ապա ճչացող ցավից,  Հզոր մի ոգի, որ չունե՜ր մարմին,  Եզակի որակ՝առանց քանակի,  Քաջարի սպա՝ առանց բանակի,  Պաշտամունք՝ հնի ու ավերակի… Եվ ի՞նչ էինք մենք  Ու երկիրը մեր…

Եվ ի՞նչ էինք մենք Ու երկիրը մեր, Եթե ծուռ նստենք, բայց խոսենք շիտակ.

Եթե նավ՝ ապա չոր ժայռի վրա, Եթե գավ՝ ապա արցունքով լեցուն, Եթե հող՝ապա քարացած ահից, Եթե քար՝ապա ճչացող ցավից, Հզոր մի ոգի, որ չունե՜ր մարմին, Եզակի որակ՝առանց քանակի, Քաջարի սպա՝ առանց բանակի, Պաշտամունք՝ հնի ու ավերակի…

Եվ ի՞նչ էինք մենք Ու երկիրը մեր…

Թե շիտակ նստած՝ ծո՜ւռ խոսենք անգամ,—  Զբոսաշրջի՜կ իր հայրենիքում…

Թե շիտակ նստած՝ ծո՜ւռ խոսենք անգամ,— Զբոսաշրջի՜կ իր հայրենիքում…

Հյուր՝ իր սեփական օջախ ու հարկում.  Գետ, որի լոկ մի ափին ենք նայում,  Լեռ, որ հեռվի´ց է միայն երևում,  Անժողովո՛ւրդ հող,  Անհո՛ղ ժողովուրդ  Եվ ցրված ուլունք,  Որ չէր ժողովվում: Մենք խո´ւլ ենք կիսով.  Ամեն մի նոր ձայն թեև շուտ լսում,  Բայց անկարո՜ղ ենք ետևից գնալ.  Մեր ականջներում  Հայոց պատմության քաո՜սն է խշշում՝  Փնտրելով խոսքեր դառնալու հնար: Մենք կա´ղ ենք կիսով…

Հյուր՝ իր սեփական օջախ ու հարկում. Գետ, որի լոկ մի ափին ենք նայում, Լեռ, որ հեռվի´ց է միայն երևում, Անժողովո՛ւրդ հող, Անհո՛ղ ժողովուրդ Եվ ցրված ուլունք, Որ չէր ժողովվում:

Մենք խո´ւլ ենք կիսով. Ամեն մի նոր ձայն թեև շուտ լսում, Բայց անկարո՜ղ ենք ետևից գնալ. Մեր ականջներում Հայոց պատմության քաո՜սն է խշշում՝ Փնտրելով խոսքեր դառնալու հնար:

Մենք կա´ղ ենք կիսով…

Քանզի ո՜ւր էլ մեր մի ոտքը դնենք՝  Սուրիո ավազին,  Փարիզի մայթին,  Նեղոսի ափին…  Մեր մյուս ոտքը  Խրված է Մասիս լեռան ձյունի մեջ,  Եվ մենք չե՜նք քայլում,  Մենք տեղ չե՜նք հասնում՝  Գծում ենք միայն  Մեր պանդխտության շրջագիծն անել՝  Մասիսի շո՜ւրջ ենք պտտվում անվերջ… Մենք կույր ենք կիսով.  Միշտ թաց է եղել մեր աչքն արցունքից,  Եվ աղո՜տ ենք մենք տեսնում,  Անկատա´ր.  Մի ձեռքո՜վ ենք մենք կառուցել միայն,  Ստիպել են զենք բռնել մյուսով՝  Պատերա՜զմ էր մեր հողում անդադար: Մենք հա´մր ենք կիսով…

Քանզի ո՜ւր էլ մեր մի ոտքը դնենք՝ Սուրիո ավազին, Փարիզի մայթին, Նեղոսի ափին… Մեր մյուս ոտքը Խրված է Մասիս լեռան ձյունի մեջ, Եվ մենք չե՜նք քայլում, Մենք տեղ չե՜նք հասնում՝ Գծում ենք միայն Մեր պանդխտության շրջագիծն անել՝ Մասիսի շո՜ւրջ ենք պտտվում անվերջ…

Մենք կույր ենք կիսով. Միշտ թաց է եղել մեր աչքն արցունքից, Եվ աղո՜տ ենք մենք տեսնում, Անկատա´ր. Մի ձեռքո՜վ ենք մենք կառուցել միայն, Ստիպել են զենք բռնել մյուսով՝ Պատերա՜զմ էր մեր հողում անդադար:

Մենք հա´մր ենք կիսով…

Քանի՜ անգամ են կտրել մեր լեզուն,  Մեր մտածածը չասելու համար…

Քանի՜ անգամ են կտրել մեր լեզուն, Մեր մտածածը չասելու համար…

Որ չուրախանա´նք մեր ուրախությամբ,  Չհպարտանանք մեր հպարտությամբ  Ու… չսգանք մեր զոհերն անհամար: Արայի պես ենք մենք սիրահարվում.  Մեզ թվում է միշտ,  Թե սիրով տարված՝ մեր հողն ենք լքում  Եվ…վախենո՜ւմ ենք նոր Շամիրամից. Կես ուղեղո´վ ենք աշխարհն ընկալում՝  Մթագնե՜լ է կեսն  Անեծքի՜ց,  Ցավի´ց… Մենք կես,  Կես ենք մենք…

Որ չուրախանա´նք մեր ուրախությամբ, Չհպարտանանք մեր հպարտությամբ Ու… չսգանք մեր զոհերն անհամար:

Արայի պես ենք մենք սիրահարվում. Մեզ թվում է միշտ, Թե սիրով տարված՝ մեր հողն ենք լքում Եվ…վախենո՜ւմ ենք նոր Շամիրամից.

Կես ուղեղո´վ ենք աշխարհն ընկալում՝ Մթագնե՜լ է կեսն Անեծքի՜ց, Ցավի´ց…

Մենք կես, Կես ենք մենք…

Չլինեինք կես՝  Հայ կլինեինք,  Եվ ոչ թուրքահայ,  Կամ ֆրանսահայ.  Կամ արաբահայ,  (Իսկ վաղն աստղահայ  Եվ կամ լուսնահայ…) Կես ենք,  Երկճեղքված,  Կիսված,  Երկգագաթ  Մեր խորհրդանիշ սո՜ւրբ լեռան նման… Բայց վկա ճեղքված Մասիս լեռը մեր,  Վկա մեր կեսը մորթված Տեր-Զորում,  Եվ այն կեսը,  Որ ես եմ,  Դո´ւ և նա´,  Մենք կմիանանք  Մենք կամբողջանանք,  Կգտնենք մի օր  Լրիվ դառնալու հնար´ն անհնար:

Չլինեինք կես՝ Հայ կլինեինք, Եվ ոչ թուրքահայ, Կամ ֆրանսահայ. Կամ արաբահայ, (Իսկ վաղն աստղահայ Եվ կամ լուսնահայ…)

Կես ենք, Երկճեղքված, Կիսված, Երկգագաթ Մեր խորհրդանիշ սո՜ւրբ լեռան նման…

Բայց վկա ճեղքված Մասիս լեռը մեր, Վկա մեր կեսը մորթված Տեր-Զորում, Եվ այն կեսը, Որ ես եմ, Դո´ւ և նա´, Մենք կմիանանք Մենք կամբողջանանք, Կգտնենք մի օր Լրիվ դառնալու հնար´ն անհնար:

Մենք փո՜քր ենք, այո´,  Փո´քր,  Լեռների ծերպից սուրացող այն քարի´ նման,  Որ դաշտում ընկած ժայռի ո´ւժն ունի.  Փո´քր,  Լեռնային մեր գետերի պես,  Որոնք վիթխարի ո´ւժ են ամբարել,  Անծանո՜թ՝  Հովտի ծույլ-ծույլ գետերին:  Մենք փո՜քր ենք, այո՛,  Փո´քր ենք,  Բայց ինչպես գնդակը՝փողո´ւմ,  Ինչպես կաղնու սերմն՝արգավանդ հողում… Ոսկու մի հատի´կ,  Որ վերևի´ց է նայում  Կապարի ու թուջի քաշին.

Մենք փո՜քր ենք, այո´, Փո´քր, Լեռների ծերպից սուրացող այն քարի´ նման, Որ դաշտում ընկած ժայռի ո´ւժն ունի. Փո´քր, Լեռնային մեր գետերի պես, Որոնք վիթխարի ո´ւժ են ամբարել, Անծանո՜թ՝ Հովտի ծույլ-ծույլ գետերին: Մենք փո՜քր ենք, այո՛, Փո´քր ենք, Բայց ինչպես գնդակը՝փողո´ւմ, Ինչպես կաղնու սերմն՝արգավանդ հողում…

Ոսկու մի հատի´կ, Որ վերևի´ց է նայում Կապարի ու թուջի քաշին.

Մենք փո՜քր ենք,  Սակայն համեմունք ենք մենք,...  Ա´ղն այն մի պտղունց,  Որ հա՜մ է տալիս մի ամբողջ ճաշի...   Մենք փո՜քր ենք, այո´,  Ձեզ ո՞վ էր ասում,  Մեզ սեղմե´ք այնքան,  Որ մենք ստիպված...ադամա՜նդ դառնանք.   Ո՞վ էր ստիպում՝  Մեզ աստղերի պես ցիրուցա՜ն անեք,  Որ միշտ մե´զ տեսնեք՝ Ուր էլ որ գնաք...

Մենք փո՜քր ենք, Սակայն համեմունք ենք մենք,... Ա´ղն այն մի պտղունց, Որ հա՜մ է տալիս մի ամբողջ ճաշի... Մենք փո՜քր ենք, այո´, Ձեզ ո՞վ էր ասում, Մեզ սեղմե´ք այնքան, Որ մենք ստիպված...ադամա՜նդ դառնանք. Ո՞վ էր ստիպում՝ Մեզ աստղերի պես ցիրուցա՜ն անեք, Որ միշտ մե´զ տեսնեք՝

Ուր էլ որ գնաք...

Մենք փոքր ենք,  Սակայն մեր երկրի նման,  Որի սահմանը  Բյուրականից մինչ Լուսի´ն է հասնում,  Եվ Լուսավանից մինչև Ուրարտո´ւ...   Փո´քր,  Այն հրա՜շք ուրանի նման,  Որ դար ու դարեր  Փայլո՜ւմ է,  Շողո՜ւմ,    Սակայն չի՜ հատնում...

Մենք փոքր ենք, Սակայն մեր երկրի նման, Որի սահմանը Բյուրականից մինչ Լուսի´ն է հասնում, Եվ Լուսավանից մինչև Ուրարտո´ւ... Փո´քր, Այն հրա՜շք ուրանի նման, Որ դար ու դարեր Փայլո՜ւմ է, Շողո՜ւմ,

Սակայն չի՜ հատնում...


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!