СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գարեգին Նժդեհի գաղափարները

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գարեգին Նժդեհի գաղափարները»

Գարեգին Նժդեհի գաղափարները, որոնք օգտակար կլինեն յուրաքանչյուրին


Գարեգին Նժդեհի հզոր, խորը, իմաստուն մտքերը, որոնք կստիպեն մի փոքր ավելի խորը մտածել.

Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով ու հարգանքով` աստղալից երկինքը գլխի վերևում և բարոյական օրենքը սրտի մեջ:

Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես:

Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի և մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա:

Քննադատել՝ հոգեպես տառապել է նշանակում:

Սոցիալապես որքան արդար՝ այնքան զորավոր է հայրենիքը։ Գերերջանիկ է այն մարդը, որ կարող է ասել՝ իմ հայրենիքում արևը ծագում է բոլորի և ամեն մեկի համար, այնտեղ երկիրը մշակելու և հոգեպես մշակվելու ազատություն ունեմ ես։

Իմ հոգին զույգ հենարան ունի՝ Աստված և Հայրենիք։ Նա, ով ընդունում է Աստծու գոյությունը, ընդունում է նաև իր պարտականությունը հանդեպ գերագույն իրականության՝ Ազգ, Հայրենիք, Պետություն։

Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա և մի՛ ստիր։ Ստել նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ նշանակում է դադարել մարդ լինելուց։

Գիտակից ստրուկի և հանցագործի մեջ չկա տարբերություն։ Խոնարհիր ճակատդ միայն իդեալիդ առաջ:

Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները:

Հավիտենականի զգացումն է ծնունդ տվել   հայրենիքին, սրբության զգացումը` հայրենասերներին: