Просмотр содержимого документа
«Գազել, գրականություն»
Գազել
Գազել, ղազալի ( արաբերեն / պարսկերեն ՝ غزل , թուրք. ՝ gazel), բանաստեղծության կայուն ձև, բաղկացած է մի քանի երկտող տներից(բեյթերից), որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։
Տարածված է Արևելքում և հատկապես Պարսկաստանում։ Սկսել է ձևավորվել IX-X դդ.-ում։ Նշանավոր են հատկապես պարսիկ բանաստեղծ Սաադիի գազելները։ Իր վերջնական ձևական զարգացմանն է հասել Հաֆեզի մոտ (XIV դար)։ Հայ բանաստեղծներից գազելներ են գրել Վահան Տերյանը (Հրաժեշտի գազել), Եղիշե Չարենցը («Ծիածան», «Տաղարան», 《 Մորս համար գազել 》 ) և ուրիշներ։ Առաջին տան երկու տողերն էլ ավարտվում են նույն բառով կամ բառերով, իսկ դրանց նախորդող բառերը հանգավորվում են։ Տողավերջում կրկնվող բառերը կոչվում են ռեդիֆ։ Նույնը կրկնվում է նաև բոլոր հաջորդ տների երկրորդ տողերում։
ՀՐԱԺԵՇՏԻ ԳԱԶԵԼ
Ամեն վայրկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով. Բորբ արևին իմ բոց սրտում ասում եմ ես մնաս բարով:
Մնաք բարով ասում եմ ես բոլոր մարդկանց չար ու բարի, Տանջվող ու որբ Ադամորդուն ասում եմ ես մնաս բարով:
Մնաք բարով ասում եմ ես ընկերներիս` մոտ ու հեռու, Ոսոխներիս` չար ու արթուն ասում եմ ես մնաք բարով:
Երկնի մովին, կանաչ ծովին, անտառներին խոր ու մթին, Գարնան ամպին լույս ոլորտում ասում եմ ես մնաք բարով:
Ոսկեշղթա իմ հուշերին, իմ գիշերին, իմ փշերին, Արտույտներին ոսկի արտում ասում եմ ես մնաք բարով:
Ծաղիկներին դեռ չբացված, դեռ չկիզված հոգիներին, Մանուկներին վառ-խլրտուն ասում եմ ես մնաք բարով:
Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր, էլ չեմ գալու, Բարի հիշեք ինձ ձեր սրտում, մնաք բարով, մնաք բարով: