Դասարան VII
Ամիս-ամսաթիվ-6.02.2024թ.
Առարկա-համաշխարհային պատմություն
Տևողություն-45 րոպե
Դասի թեմա-Գերմանիան միջնադարում (2 ժամ, I ժամ, էջ 124-127)
Նպատակ-իմանալ Գերմանական թագավորության ձևավորման, Հենրիխի թագավոր դառնալու, նրա հաջողությունների մասին արտաքին քաղաքականության բնագավառում: Ձևավորել փաստերն ընկալելու, վերլուծելու, դատողություններ անելու, գնահատելու կարողունակություններ:
Վերջնարդյունքներ-կարողանան բացատրել «կայսերական եկեղեցի» արտահայտությունը, պարզաբանել, թե ինչո՞ւ սրվեցին Հռոմի պապի և Հենրիխ IV-ի հարաբերությունները, հիմնավորեն իրենց կարծիքները, արտահայտեն իրենց վերաբերմունքը տարբեր իրավիճակների նկատմամբ.
քարտեզի վրա ցույց տալ Գերմանական թագավորության սահմանները: Համեմատել քաղաքական գործիչներին իրենց գործունեությամբ:
Դասատիպ-նոր նյութի հաղորդման դաս
Ուսումնական նյութ-գրքեր, տետրեր, քարտեզներ, նկարներ
(օգտագործել նաև «Աշխարհացույց» հարթակի հնարավորությունները)
Ներառարկայական կապ-համաշխարհային պատմություն (Ֆրանսիան միջնադարում)
Միջառարկայական կապ-աշխարհագրություն, հայոց պատմություն (Պապ թագավոր)
Մեթոդներ-հարցման, պատմելու, համեմատության, քննարկման, անդրադարձի
Հիմնական հասկացություններ-Սաքսոնիա, Լոթարինգիա, Հաբսբուրգներ, Սրբազան Հռոմեական կայսրություն, կայսերական եկեղեցի.
Խաչվող հասկացություններ-պատճառ և հետևանք,կայունություն և փոփոխություն
ՀՊՉ-.Հ 11) 7.3.4, 7..3.4,
Դասի ընթացքը
Կազմակերպչական մաս, հաճախումների հաշվառում, հին դասի ամփոփում ընդհանրական հարցերի միջոցով:
Կառլոս Մեծի տերության ո՞ր տարածքների վրա է ձևավորվել Ֆրանսիան:
Ո՞ւմ օրոք է ստեղծվել դասային ներկայացուցչական ժողովը:
Ի՞նչ էր կոչվում Ֆրանսիայում ձևավորված դասային ներկայացուցչական ժողովը:
Ինչո՞ւ տեղի ունեցավ հարյուրամյա պատերազմը և ինչպե՞ս ավարտվեց:
Ինչպե՞ս կբնութագրեք Ժաննա դը Արկին:
Ի՞նչ դեր էր խաղում «Արքայի 40 օր» օրենքը ֆրանսիական հասարակության համար:
Գնահատել աշակերտներին, հիմնավորել գնահատականը:
Նոր նյութի հաղորդման դաս.
Դասի թեմա-«Գերմանիան միջնադարում»
Ներկայացնել դասի նպատակը և վերջնարդյունքները:
Թեմայի շուրջ հետաքրքրություն առաջացնելու համար որպես խայծ օգտագործել Արևմտաեվրոպական կայսրության թագը:
«Ի՞նչ է պատկերված նկարում» հարցին պատասխանելուց հետո աշակերտները կլսեն ուսուցչի բացատրությունը թեմայի վերաբերյալ: Դասը կներկայացվի առանցքային ուղղություններով:
Գերմանական թագավորության ստեղծումը:
Սրբազան Հռոմեական կայսրությունը:
Կատարել քննարկում «Ինչպե՞ս Հենրիխ IV-ը որոշեց հարթել իր և պապի հարաբերությունները»:
Կարո՞ղ եք համեմատել Հենրիխ IV-ի և Պապ թագավորի՝ եկեղեցու հետ ունեցած հարաբերությունները:
Իսկ ինչպիսի՞ն է ձեր կարծիքով այժմ մեր եկեղեցու հարաբերությունները պետության հետ:
Կարո՞ղ եք արտահայտել ձեր վերաբերմունքը եկեղեցի-պետություն հարաբերությունների վերաբերյալ:
Ելքի քարտ-ի՞նչ է սովորեցնում դասը:
Նշե՛ք մի բան, որ հետաքրքիր էր:
Նշե՛ք իրողություն, որը զարմացրեց ձեզ:
Ձեր կարծիքով ո՞րն էր դասի ամենակարևոր մասը: Հիմնավորեք ձեր կարծիքը:
Տնային աշխատանք-Շարադրանք Նամակ Հենրիխ 4-րդին