СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գիշատիչ բույսեր

Категория: Биология

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գիշատիչ բույսեր»

Գիշատիչ բույսեր


Գիշատիչ կամ միջատակեր բույսեր են կոչվում այն բազմամյա խոտաբույսերը, թփերը, լիանաները, որոնք որսում են մանր միջատներ, երբեմն այլ մանր կենդանիներ և օգտագործում են որպես լրացուցիչ (հիմնականում ազոտային) սնունդ: Դրանք աճում են սովորաբար այնպիսի հողերում, որորնք աղքատ են օրգանական նյութերով և հանքային աղերով: Բույսերի պայմանավորված է հողում ազոտի անբավարարությամբ, դրա պատճառով էլ գիշատիչ բույսերը հարմարվել են ազոտ ստանալ միջատներից, որոնց որսում են ամենատարբեր թակարդների միջոցով:

Գիշատիչ բույսերը հայտնի դարձան 17-րդ դարում: Այժմ հայտնի է գիշատիչ բույսերի 630 տեսակ, 19 ընտանիք: Այդ բույսերը տարածված են ամենուրեք, առավելապես արևադարձային և մերձարևադարձային երկրներում: ՀՀ-ում տարածված է խորշաբուսազգիների ընտանիքին պատկանող 3 տեսակ: Դրանք հանդիպում են լեռնային մարզերի (Լոռի, Տավուշ) լճերում, լճակներում, դանդաղահոս ջրերում:

Ջրային գիշատիչ բույսերն ազատ լողացող, արմատազուրկ, բազմամյա խոտաբույսեր են: Այս բույսերը կատարում են ֆոտոսինթեզ, սակայն ազոտային քաղցը, ֆոսֆորի, կալիումի անբավարարությունը նրանք լրացնում են կենդանական կերի հաշվին: Նրանք ունեն միջատներ որսալու տարբեր հարմարանքներ` սափորիկներ, պարկեր, թարթիչավոր ատամնաձև ելուստներ ու խոռոչներ, յուրահատուկ գունավորում, արտազատում են միջատներին հրապուրող քաղցրավուն,կպչուն ու հոտավետ նյութեր:

Վերգետնյա գիշատիչ բույսերի արմատային համակարգը թույլ է զարգացած: Կենդանական սնունդն արագացնում է նրանց զարգացումը, ծաղկումն ու պտղատվությունը: Գիշատիչ բույսերը շատ զգայուն են արտաքին գրգռիչների նկատմամբ:

Վերջերս ամերիկացի բուսաբանները բրազիլական սավաննայում հայտնաբերել են գիշատիչ բույսերի 3 նոր տեսակ` Philcoxia minensis, Philcoxia bahiensis, Philcoxia goiasensis, որոնք սնվում են հողում ապրող որդերով: Սրանք ապրում են ավազոտ և աղքատ հողերում: Պարզվում է Antirrhinum տեսակի պարտեզային ծաղիկների հանդիսացող այս բույսերը հողի տակ ունեն կպչուն տերևների մի ողջ ցանց, որոնց օգնությամբ էլ թակարդն են գցում որսին: Հզոր ֆերմենտների շնորհիվ այդ տերևները հստակ կարողանում են տարբերակել, թե ինչ տեսակի օրգանիզմ են բռնել: Հայտնի բոլոր գիշատիչ բույսերը որս են անում բացառապես հողի մակերևույթին, իսկ նորահայտ այս բույսը նույն գործողությունն անում է գետնի տակ: Պարզվում է, որ 24 ժամվա ընթացքում ազոտը որդերից անցնում է բույսին: Այս բույսերը նման համակարգ են մշակել միջավայրի աղքատության պատճառով:


Dionaea muscipula (ճանճորս վեներական) - գիշատիչ բույսի ցայտուն տարատեսակ է : Այս բույսը I անգամ նկարագրել է անգլիացի բնագետ Ջոն Էլիսոնը 1769 թ-ին Կարլ Լիննեյին գրած իր նամակում:Նա առաջինը նշեց,որ թակարդն ընկած միջատները կեր են հանդիսանում այդ բույսերի համար: Dionaea muscipula-ն սնվում է միջատներով, տարատեսակ որդերով, երբեմն էլ փափկամարմիններով: Աճում է խոնավ վայրերում` Ատլանտյան օվկիանոսի ափերին, ԱՄՆ-ի շատ նահանգներում(Ֆլորիդայում, Հյուսիսային և հարավային Կառոլինայում, Նյու Ջերսիում): Համարվում է որպես դեկորատիվ բույս, կարելի է աճեցնել նաև որպես սենյակային բույս:

Dionaea muscipula-ն ոչ մեծ խոտաբույս է: Աճում է ազոտով աղքատ հողերում, ճահիճներում: Ունի կարճ, սոխուկանման ստորգետնյա ցողուն: Տերևներն ունեն 3-7 սմ երկարություն և կազմված են տերևաթիթեղներից, որոնք ունեն խոզաններ: Թակարդ տերևները սովորաբար ձևավորվում են բույսի ծաղկելուց հետո: Տերևների միջոցով կլանումը պայմանավորված է տերևի էլաստիկությամբ, տուրգորի և աճի բարդ փոխհարաբերությամբ:

Եթե որսը չի կարողանում ազատվել, այն շարունակում է գրգռել տերևի ներքին մակերևույթը, առաջացնելով բջիջների աճ: Վերջապես տերևի եզրերը ամբողջովին միանում են և ձևավորվում է , որտեղ ընթանում է մարսողությունը: Վերջինս տևում է 10 օր, որից հետո որսից մնում է միայն խիտինային թաղանթը: Ապա տերևները բացվում են և պատրաստ են նոր որսի:



Darligtonia kalifornia (վայրի կոբրա)- պատկանում է Sarraceniaceae ընտանիքին: Աճում է Հյուսիսային Ամերիկայի Կալիֆոռնիա և Օրեգոն նահանգների ճահիճներում: Այն աճում է խոնավ, կիսամութ վայրերում:Արևի ուղղակի ճառագայթները վնասում են նրան:Բազմանում է սերմերով,որոնց աճման համար անհրաժեշտ է լույսի առկայությունը:

Այս գիշատիչ բույսը ունի յուրահատուկ արտաքին տեսք: Այն նման է կոբրայի, որը պատրաստ է հարձակման: Ունի երկար ցողուն, որի վերևում ձևավորևվում են թակարդ-տերևները: Վերջիններս սափորանման են, որոնց երկարությունը հասնում է մինչև 1 մ:Սափորի մուտքը փակված է երկթևանի վառ տերևային ելուստներով: Սափորի մակերևույթը տեղ-տեղ զուրկ է քլորոֆիլից, որի հետևանքով սափորը յուրօրինակ գույն է ստացել:Միջատներին գրավում է նրանց արձակած հոտը: Միջատը գայթակղվելով նրա քաղցրավուն սափորի վերին անցքով հայտնվում է ծուղակում: Սափորի ներսը պատված է երկար, դեպի ներս ուղղված մազիկներով, որոնք թույլ են տալիս միջատին շարժվել միայն առաջ, որի շնորհիվ միջատները չեն կարողանում սափորից դուրս գալ: Տերևի ներքին մակերևույթը պատված է գեղձերով, որոնք արտադրում են մարսողական հյութեր: Այդ հութերի ազդեցությամբ միջատը մարսվում է և բույսը ստանում է իրեն անհրաժեշտ սննդանյութերը: Սակայն սա լրացուցիչ սնունդ է հանդիսանում բույսի համար, նա իր հիմնական սննդանյութերը ստանում է արմատային համակարգով:
Գեղեցիկ կարմրադեղնավուն ծաղիկները ցողուններին հայտնվում են հունիսի կեսերին: Այս բույսը դժվարությամբ է հարմարվում սենյակային պայմաններին:


D rosera (ցողաբույս) – պատկանում է Droseracea ընտանիքին: Հանդիպում է ճահիճներում, ավազուտներում, լեռներում: Այն բազմամյա խոտաբույս է, երբեմն հաստացած ցողունով և կլորավուն կամ երկարավուն նստադիր տերևներով:Տերևների չափերը տատանվում են 5մմ-ից` թզուկ ցողիկաբույսի մոտ, մինչև 60սմ` թագավորական ցողիկաբույսի մոտ:Տերևների եզրերը և վերին մակերեսը պատված է խոշոր գինեկարմիր, գեղձակիր թարթիչներով:Վերջիններս արտադրում են ցողի կաթիլներ հիշեցնող կպչուն լորձ, որը պարունակում է կոնիին ալկալոիդը: Վերջինս կաթվածահար է անում միջատին և մարսողական ֆերմենտների ազդեցությամբ իրականացնում է մարսման գործընթացը:Երբ միջատը կպչում է տերևին, տերևի եզրերը սկսում են պարուրվել և միջատին ամբողջությամբ կլանել:

Միջատի մարսումից հետո, որը տևում է մի քանի օր, տերևը նորից բացվում է:
Ընդ որում, տերևի պարուրումը տեղի է ունենում միայն օրգանական սննդի հպումից, ջրի կաթիլը կամ ընկնող տերևը մարսողական գործընթաց չի առաջացնում: Այս եղանակով բույսը միջատից ստանում է նատրիումի, կալիումի, մագնեզիումի, ֆոսֆորի աղեր և ազոտ:

Բույսն ունի մանր կամ խոշոր վառ (սպիտակ կամ վարդագույն) ծաղիկներ, որոնք հավաքված են անվանման ծաղկաբույլում: Ծաղիկն ունի կրկնակի ծաղկապատյան. Հնգաթերթ բաժակ և հնգաթերթ հովանոց:


Nepenthes (սափորատունկ կամ ցնցղենի)- Այս ընտանիքը ընդգրկում է գիշատիչ բույսեիր մոտ 120 տեսակ, որոնք աճում են տրոպիկական վայրերում` Ասիայում, Սեյշելյան կղզիներում, Մադագասկարում, Նոր Գվինեայում, Ավստրալիայի հյուսիսում և այլն:Այս ընտանիքի ներկայացուցիչները թփեր են կամ լիանաներ, որոնք աճում են խոնավ վայրերում: Նրանց երկար, բարակ ցողունները կպչում են հարևան ծառերի խոշոր ճյուղերին և բարձրանում վերև: Տերևակոթունի վրա սովորական տերևների կողքին գտնվում են խոշոր, դեղին կամ կարմիր սափորանման անուշաբույր տերևները:Սափորի եզրերը շատ ողորկ են, իսկ անցքը ծածկված է տերևաթիթեղով: Սաթորը նման է վառ ծաղկի: Տարբեր տեսակների մոտ սափորի գույնն ու չափերը (2,5-30սմ, երբեմն մինչև 50 սմ) տարբեր են: Սափորի եզրերը արտադրում են քաղցր նեկտար, որը և գրավում է միջատներին: Տերևաթիթեղի վրա նստելով, միջատը սահում է դեպի ներս`հատակը և չի կարողանում դուրս գալ: Սափորի ներսում բջիջները արտադրում են մարսողական հյութ, որի ազդեցությամբ միջատը մարսվում է:
Nepenthes-ի ծաղիկները մանր են:Պտուղը տուփիկ է, միջնապատերով բաժանված է առանձինխցիկների, որոնցից յուրաքանչյուրում ամրացված է սերմը:

Որպես սենյակային բույս աճեցնում են շատ հազվադեպ, որը պայմանավորված է նրանց մեծ չափերով:



Pinguicula moranensis Pinguicula vulgaris

Pinguikula- Բազմամյա բույսերի ցեղ է, պատկանում է Lentibulariaceae ընտսնիքին, ընդգրկում է մոտ 65 տեսակ:Լայն տարածված են Ասիայում,Եվրոպայում, Ճապոնիայում,Մեքսիկայում, Գվատեմալայում:Ռուսաստանում հանդիպում է 6-7 տեսակ,որոնցից ամենատարածվածը Pinguicula vulgaris-ն է: Pinguikula անունը առաջացել է լատիներեն բառից, որը թարգմանաբար նշանակում է ճարպ: Այս բույսերը ունեն իսկական արմատներ և նստադիր տերևներ: Տերևները փոքր-ինչ մսոտ են, նրանց արտաքին մակերեսը պատված է բազմաթիվ գեղձային կարճ ու երկար մազիկներով, նրանց մի մասը արտադրում է կպչուն, քաղցր նյութ,որը գրավում է միջատներին, իսկ մյուս մասը արտազատում է ֆերմենտներ, որոնց միջոցով մարսվում է սնունդը: Մանր միջատները ամուր սոսնձվում են տերևին և մարսվում: Թակարդն ընկած խոշոր միջատի շարժումը առաջ է բերում տերևի պարուրում, որից հետո լորձը լուծում է մարմնի սպիտակուցները: սպիտակուցները: Այս բույսը ունի երկար ծաղկակոթերով մենահատ ծաղիկներ, որոնց գույները տարբեր են, լինում են երկնագույն, վարդագույն, մանուշակագույն, շատ հազվադեպ սպիտակ:Պտուղը տուփիկ է:

Այս բույսն օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ`ասթմայի բուժման նպատակով: Աճեցնում են նաև որպես սենյակային բույս, այն խոնավասեր է: Բազմանում է սերմերով, տերևի կտրոններով:


Aldrovanda vesiculo
Aldrovanda –Փոքր բազմամյա խոտաբույս է, հանդիպում է Աֆրիկայում, Ասիայում, Ավստրալիայում,Կովկասում: Արմատներ չունի, որի շնորհիվ ազատ լողում է ջրամբարներում: Ունի թելանման ցողուն, որի վրա օղակաձև խիտ դասավորված են մանր, խոզանավոր,ծալվող թիթեղիկներով տերևները: Նուրբ թելիկների գրգռումից տերևի արտաքին մակերեսի թիթեղիկները ծալվում են մեկը մյուսի վրա: Այս եղանակով նրանք որսում են ջրային մանր թրթուրներ և խեցգետնակերպեր:Ընդ որում այս բույսի որսացող ապարատը գործում է շատ արագ, նրա տերևները ծալվում են 1 վայրկյանում և փակված են մնում 1 շաբաթ: Շատ տերևներ մեկանգամյա որսից հետո մահանում են, բայց նրանց փոխարեն շատ արագ առաջանում են նորերը:

Ալդրովանդան ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, նրա ծաղիկները փոքր են և սպիտակ:Պտուղը տուփիկ է:

 


Drosophyllum lusitanicum

Drosophyllum –Բազմամյա թուփ է, որը պատկանում է Drosophyllaceae ընտանիքին: Աճում է Պորտուգալիայի, Իսպանիայի, Հյուսիսային Մարոկկոյի չոր, քարքարոտ հողերում: Այն ունի լավ զարգացած արմատային համակարգ: Նրա կարճ, ուղիղ և ստորին մասում փայտացած ցողունից դեպի վեր և կողքեր սկիզբ են առնում 20-40սմ երկարությամբ նեղ, երկար, քանոնանման տերևները: Վերջիններիս արտաքին մակերեսը և եզրերը պատված են որսացող գեղձիկներով, որոնց մի մասը նստադիր է, մյուս մասը` ոտիկով: Ոտիկով գեղձերը արտազատում են կպչուն նյութ, որին նույնիսկ ամուր սոսնձվում են խոշոր միջատները: Նստադիր գեղձերը արտազատում են մարսողական ֆերմենտներ այն ժամանակ, երբ զգում են սոսնձված միջատի շարժումները:Ոտիկով գեղձերի թթվային արտադրությունը ընկնելով նստադիր գեղձերի վրա` խթանում և ուժեղացնում է նրանց սեկրեցիան: Դրոզոֆիլլայի մարսողական ունակությունը բավականին ակտիվ է:1 օրվա ընթացքում միջին չափի բույսը հեշտությամբ մարսում է մի քանի տասնյակ խոշոր ճանճերից բաղկացած սնունդը: Սեկրետոր գեղձերը ուղիղ կապի մեջ են գտնվում տերևի անոթների հետ:

Ծաղկում է փետրվար-մարտ ամիսներին: Ծաղիկները վառ դեղին են, 4սմ տրամագծով, հավաքված են խմբերով: Պտուղը թափանցիկ տուփիկ է` 3-10 սև տանձանման սերմերով, յուրաքանչյուրը 2,5մմ տրամագծով:



Biblis – բազմամյա բույս է, Byblidaceae ընտանիքի միակ ցեղն է, ընդգրկում է 2-7 տեսակ:Աճում է Ավստրալիայի, Նոր Գվինեայի ճահճային խոնավ հողերում: Այս բույսերի բարձրությունը հասնում է 0,5 մետրի, իսկ հսկա բիբլիսի (Biblis giganteae) մոտ` 0,7մ-ի: Ունեն փայտացած արմատներ, տերևները բարակ են և երկար, ամբողջությամբ ծածկված են կպչուն մազիկներով և գեղձերով:1 թփի վրա կա մինչև 300 հազար մազիկ և 2 մլն. գեղձ: Գեղձերը արտազատում են մարսողական հյութ:

Ծաղիկները խոշոր չեն, ունեն 5 բաժակաթերթ և 5 մանուշակագույն պսակաթերթեր: Երբեմն հանդիպում են նաև սպիտակ պսակաթերթերով ծաղիկներ: Բիբլիսը ծաղկում է գարնանը: Սնվում է միջատներով, փափկամարմիններով, գորտերով, երբեմն ոչ մեծ թռչուններով:


















Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!