СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գիտական ,պաշտոնական ոճեր

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գիտական ,պաշտոնական ոճեր»

Գործնական աշխատանք հայոց լեզվից Կազմող՝ Գրիգորյան Տաթևիկ Ստուգող՝ Կարինե Պողոսյան Թեմա՝ Ոճագիտություն (գիտական,պաշտոնական)

Գործնական աշխատանք հայոց լեզվից

Կազմող՝ Գրիգորյան Տաթևիկ

Ստուգող՝ Կարինե Պողոսյան

Թեմա՝ Ոճագիտություն (գիտական,պաշտոնական)

Ոճագիտություն

Ոճաբանությունլեզվաբանական  գիտակարգ (միջգիտակարգ), որն ուսումնասիրում է  լեզվի  ոճական համակարգը. հարում է նաև  գրականագիտությանն  ու  գեղագիտությանը ։

Ոճաբանությունը՝ իբրև ինքնուրույն, անկախ գիտակարգ, ձևավորվել է նոր ժամանակներում, սակայն նրա ակունքները բավականին հին են։ Հները ոճաբանության հարցերը քննել են մերձավոր գիտությունների ( փիլիսոփայությունճարտասանությունտեքստաբանություն  և այլն) հարցադրումների կապակցությամբ։

Ոճաբանությունն ուսումնասիրում է տվյալ  լեզվի  յուրաքանչյուր նյութական միավորի ( հնչյունբառբառակապակցություն ) կիրառության  եղանակներն  ու արտահայտչական առանձնահատկությունները։ Ոճաբանությունը սովորեցնում է պատկերավոր ու արտահայտիչ դարձնել  խոսքը ։ Ոճաբանություն  առարկայի  ուսումնասիրության առարկա կարող է հանդիսանալ լեզվի յուրաքանչյուր նյութական բաղադրիչ՝ հնչյուն, բառ, նախադասություն, լայն առումով ոճաբանության ուսումնասիրության առարկան  ոճն  է։ Ոճը մտքերն արտահայտելու համար ընտրվող լեզվական միջոցների ու եղանակների տարբերությունն է։ Յուրաքանչյուր անհատ, տարբեր բնագավառներում ունի իր անհատական ոճը։ Լեզուն և ոճը միմյանց հետ սերտորեն կապված հասկացություններն են, որոնք չեն հակադրվում իրար և պայմանավորված են մեկը մյուսով։  Լեզուն  ընդհանուր է,  ոճը ՝  մասնավոր , որն իր որոշակի դրսևորումն է ստանում լեզվի մեջ լեզվական միավորների միջոցով։ «Ոճ» բառն առաջացել է  հունարեն  «ստիլոս» բառից, այն նախապես նշանակաել է  «ցողուն , ծղոտ», որը հին  ժամանակներում   հույների  համար ծառայել է որպես  գրիչ , որի մի ծայրով գրում էին  մոմապատ  տախտակի վրա, իսկ մյուս ծայրով՝ ջնջում։ Հետագայում «ոճ» ասելով  մարդիկ  հասկացել են մտքի արտահայտման մի որոշակի ձև, որ հատուկ էր միայն առանձին անհատներին։

Ոճերի դասակարգում

Ոճերի դասակարգման տարբեր չափանիշներ ու մոտեցումներ կան, դրանք են ՝

  • անհատական
  • իրադրական
  • գործառական

Անհատական ոճ

Անհատական ոճը հատում է յուրաքանչյուր անհատ  ստեղծագործողի , որն ունի որոշակի տաղանդ ու ստեղծագործական ուղղություն, լեզվական միջոցների յուրահատուկ ու ինքնատիպ  համակարգ ։

Իրադրական ոճ

Իրադրական ոճերը պայմանավորված են  խոսքային իրադրությամբ  ու պայմաններով,  խոսքային միջավայրով  ու խոսող-խոսակից փոխհարաբերությամբ։ Ըստ խոսողի ունեցած վերաբերմունքի եւ տրամադրության՝ ձեւավորվում են իրադրական ոճեր, որոնք կարող են լինել՝ հանդիսավոր, պաշտոնական, մտերմիկ-փաղաքշական, երգիծական կամ ծաղրական, հեգնական եւ այլն, որոնցից յուրաքանչյուրն ունի իր համապատասխան լեզվական ձեւավորումը ու քերականական որոշակի  համակարգը ։

Հանդիսավոր ոճ

Այս  ոճը  իրադրվում է հանդիսավոր, պաշտոնական արարողությունների ժամանակ,  պետականվարչական , միջպետական, հոբելյանական  ուղերձներում  եւ փաստաթղթերում, բանավոր ելույթներում։ Հաճախ նման ոճով են դիմում բարձրաստիճան անձանց ու պաշտոնյաներին։ Տվյալ դեպքում  բառերն  ընտրվում են հատկապես  գրական լեզվի  ոլորտից։  Բառապաշարի  մեջ զգալի են տվյալ անհատի դիրքը, պաշտոնը, զբաղմունքը, կոչումը մատնանշող բառեր։

Մտերմիկ-փաղաքշական ոճ  Այս ոճը սովորաբար իրադրվում է, ջերմ, մտերմիկ,  բարեկամական  մթնոլորտում, երբ խոսողն արտահայտում է իր  սերը ,  համակրանքը , մտերմիկ վերաբերմունքը խոսակցի նկատմամբ։ Այս ոճը բացի առօրյա գործածությունից գործ է ածվում նաեւ նամակագրության մեջ եւ  գեղարվեստական   ոճում ։ Պաշտոնական ոճ  Այս  ոճն  ունի եւ իրադրական, եւ գործառական դրսեւորում ու գործ է ածվում  աշխատանքային , պաշտոնական, գործնական իրավիճակներում, որտեղ ամենից առաջ նկատի է առնվում խոսքային իրադրությունը, խոսքի հաղորդակցման նպատակը եւ խոսող-խոսակից հարաբերությունը. թե ում եւ ինչ նպատակով է տեղի ունենում հաղորդակցումը։ Պաշտոնական ոճն առավել եւս ակնհայտ է հրամաններում,  կարգադրություններում ,  հրահանգներում ։ Երգիծական կամ ծաղրական ոճ  Այս ոճն արտահայտում է  երգիծական , քննադատական վերաբերմունք խոսակցի կամ որեւէ մեկ այլ անձի, հասարակական կյանքի, մարդկային տարբեր հարաբերությունների ու բարքերի նկատմամբ։ Այն օգտագործվում է  բանավոր խոսքում , սովորական զրույցների ժամանակ,  գեղարվեստական   գրականության   երգիծական ժանրերում  ( ֆելիետոն ,  կատակերգություն  եւ այլն)։

Մտերմիկ-փաղաքշական ոճ

Այս ոճը սովորաբար իրադրվում է, ջերմ, մտերմիկ,  բարեկամական  մթնոլորտում, երբ խոսողն արտահայտում է իր  սերըհամակրանքը , մտերմիկ վերաբերմունքը խոսակցի նկատմամբ։ Այս ոճը բացի առօրյա գործածությունից գործ է ածվում նաեւ նամակագրության մեջ եւ  գեղարվեստական   ոճում ։

Պաշտոնական ոճ

Այս  ոճն  ունի եւ իրադրական, եւ գործառական դրսեւորում ու գործ է ածվում  աշխատանքային , պաշտոնական, գործնական իրավիճակներում, որտեղ ամենից առաջ նկատի է առնվում խոսքային իրադրությունը, խոսքի հաղորդակցման նպատակը եւ խոսող-խոսակից հարաբերությունը. թե ում եւ ինչ նպատակով է տեղի ունենում հաղորդակցումը։ Պաշտոնական ոճն առավել եւս ակնհայտ է հրամաններում,  կարգադրություններումհրահանգներում ։

Երգիծական կամ ծաղրական ոճ

Այս ոճն արտահայտում է  երգիծական , քննադատական վերաբերմունք խոսակցի կամ որեւէ մեկ այլ անձի, հասարակական կյանքի, մարդկային տարբեր հարաբերությունների ու բարքերի նկատմամբ։ Այն օգտագործվում է  բանավոր խոսքում , սովորական զրույցների ժամանակ,  գեղարվեստական   գրականության   երգիծական ժանրերում  ( ֆելիետոնկատակերգություն  եւ այլն)։

Գործառական ոճ  Ոճերն ըստ գործառության խմբավորելիս նախ եւ առաջ հաշվի են առնվում նրանց գործառական ( ֆունկցիոնալ ) առանձնահատկությունները լեզվի կիրառական տարբեր ոլորտներում։ Առանձնացվում է  4  հիմնական հատկանիշներն են՝ իմաստաբանական բառապաշարային քերականական հուզաարտահայտչական Ըստ վերոնշյալ հատկանիշների՝  հայերենում  կարելի է տարբերակել գործառական հետեւյալ ոճերը՝ գիտական պաշտոնական հրապարակախոսական առօրյա-խոսակցական գեղարվեստական

Գործառական ոճ

Ոճերն ըստ գործառության խմբավորելիս նախ եւ առաջ հաշվի են առնվում նրանց գործառական ( ֆունկցիոնալ ) առանձնահատկությունները լեզվի կիրառական տարբեր ոլորտներում։ Առանձնացվում է  4  հիմնական հատկանիշներն են՝

  • իմաստաբանական
  • բառապաշարային
  • քերականական
  • հուզաարտահայտչական

Ըստ վերոնշյալ հատկանիշների՝  հայերենում  կարելի է տարբերակել գործառական հետեւյալ ոճերը՝

  • գիտական
  • պաշտոնական
  • հրապարակախոսական
  • առօրյա-խոսակցական
  • գեղարվեստական

Գիտական ոճ

Գիտական ոճ , գործառական ոճերից մեկը, որին հատուկ է հարաբերական միօրինակությունը։ Ունի կիրառության տարբեր ոլորտներ։ Այս ոճով են գրված ուսումնասիրությունները, մենագրությունները, գիտական հոդվածները, դասագրքերը և այլն։ Այն կարող է դրսևորվել նաև բանավոր, բայց հիմնականում հանդես է գալիս գրավոր խոսքում։ Գիտական ոճով գրված շարադրանքներում կարևոր են խոսքի ճշտությունն ու ճշգրտությունը, տրամաբանականությունը, պատճառահետևանքային կապը, որը հաճախ դրսևորվում է լեզվական տարբեր միջոցների գործածությամբ։ Գիտական ոճով գրվածքներում լինում են կանոններ, սահմանումներ և բանաձևեր։ Այստեղ, ինչպես և գործառական մյուս ոճերում մեծաթիվ են գործածական բառերը, սակայն գիտական ոճին բնորոշ հիմնական շերտը ձևավորում են տերմինները կամ մասնագիտական բառերը։

Գիտական ոճը տարբերվում է նաև իր քերականական որոշ առանձնահատկություններով։ Այստեղ կիրառական մեծ հաճախականություն ունեն վերացական իմաստ արտահայտող գոյականները, բայի դիմավոր ձևերից առավել գործածական են սահմանական եղանակի ներկա ժամանակի բայաձևերը, բացակայում են ձայնարկությունները։ Շարահյուսական կառույցներում գերակշռում են  բարդ ստորադասական նախադասությունները ՝ պատճառի, նպատակի, պայմանի երկրորդական նախադասություններով, որոնց շնորհիվ ևս ապահովվում է գիտական շարադրանքի տրամաբանական, պատճառահետևանքային կապը։ Գիտական ոճի ընդհանրական բնույթն ապահովվում է նաև քերականական միջոցներով։ Դրանցից են հատկապես միակազմ դիմավոր ընդհանրական նախադասությունները, որոնց արտահայտած գործողությունը վերագրվում է ընդհանուրին։ Հուզարտահայտչական երանգավորումից զուրկ լինելը գիտական ոճի հիմնական առանձնահատկությունն է

Գիտական ոճի առաջացման պատմությունը

Առաջացումը կապված է գիտական տարբեր ոլորտների զարգացման, մարդու գործունեության տարբեր ոլորտների հետ: Սկզբում գիտական ոճը մոտ էր գեղարվեստական ոճին: Գիտական ոճի առանձնացումը գեղարվեստականից տեղի է ունեցել Ալեքսանդրյան ժամանակաշրջանում, երբ հունական լեզվով սկսվեց ստեղծվել հունական տերմինաբանություն, որն այդ ժամանակ իր ազդեցությունը տարածեց ամբողջ մշակութային աշխարհին:

Այնուհետև տերմինաբանությունը համալրվեց լատինական աղբյուրներից, որը դարձավ եվրոպական միջնադարի միջազգային գիտական լեզու: Վերածննդի շրջանում գիտնականները ձգտում էին գիտական նկարագրության հստակության և ճշգրտության, զերծ ներկայացնել շնորհանդեսի հուզական և գեղարվեստական տարրերից `հակասելով բնության վերացական-տրամաբանական արտացոլմանը: Այնուամենայնիվ, այս տարրերից գիտական ոճի ազատագրումն ընթանում էր աստիճանաբար: Հայտնի է, որ Գալիլեոյի չափազանց շատ արվեստի դրսևորումը վրդովեցնում էր Քեպլերին, և Դեկարտը գտավ, որ Գալիլեոյի գիտական ապացույցների ոճը չափից դուրս «հորինված է»: Ապագայում Նյուտոնի տրամաբանական ներկայացումը դարձավ գիտական լեզվի օրինակ:

Ռուսաստանում գիտական լեզուն և ոճը սկսեցին ձևավորվել 18-րդ դարի առաջին տասնամյակների ընթացքում, երբ գիտական գրքերի և թարգմանիչների հեղինակները սկսեցին ստեղծել ռուսական գիտական տերմինաբանություն: Այս դարի երկրորդ կեսին, Մ.Վ. Լոմոնոսովի և նրա ուսանողների աշխատանքի շնորհիվ, գիտական ոճի ձևավորումը մի քայլ առաջ գնաց, բայց վերջապես այն ձևավորվեց XIX դարի երկրորդ կեսին `այս ժամանակի ամենամեծ գիտնականների գիտական գործունեության հետ մեկտեղ:

օրինակ

Սևանա լիճ , բարձրլեռնային քաղցրահամ խոշոր  լիճ   Հայաստանի   Գեղարքունիքի մարզում ՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է  Հարավային Ամերիկայի   Տիտիկակա  լճից հետո։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում լիճն ունեցել է տարբեր անուններ՝ Գեղարքունի, Գեղամա ծով (հին հայկական անվանում), Դարյա-Շիրին, Լակնիտիս Գյոկչայ (թուրքական անվանում)։

Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ 2 , որով ամենախոշորն է  Հարավային Կովկասի  տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ 3  է: Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։

Սևանա լիճը  Հայկական բարձրավանդակի ՝ մեծությամբ երրորդ լիճն է՝  Վանա լճից  և  Ուրմիոյից  հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի  քաղցրահամ ջուր ։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ որոնցից են՝  ԱրգիճիՄասրիկԳավառագետԿարճաղբյուրՎարդենիսՁկնագետ , սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝  Հրազդանը ։ Վերջինիս շնորհիվ ջրերի տարեկան արտահոսքը կազմում է 0.7 կմ 3 ։

Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են  ԱրեգունուՍևանիՎարդենիսիԳեղամա  լեռները։

Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են  Արարատյան դաշտը ։ Հրազդան գետի վրա կառուցված 6  էլեկտրակայանները  ձևավորում են հանրապետության ամենամեծ՝  Սևան-Հրազդան կասկադը ։  Խորհրդային իշխանության  տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է  էկոլոգիական  խնդիր։

1978 թվականին ստեղծվել է  Սևան ազգային պարկը ։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է  Արփա-Սևան  (48.3 կմ, 1963–81 թվականներ), ապա՝  Որոտան-Արփա  ջրատարները (21, 6 կմ, 2004 թվական)։

Պաշտոնական ոճ,

Պաշտոնական ոճ , այս ոճը ունի նաև այլ անվանումներ՝ պաշտոնական֊գործավարական ոճ, պաշտոնական լեզու, վարչագործարարական կամ վարչագրասենյակային ոճ, պաշտոնական֊վարչական ոճ։ Այս անվանումները սկզբունքային տարբերություններ չունեն հասկացության ընդգրկման, գործառման ոլորտների և նպատակների առումներով։ Նախընտրելի է, սակայն, պաշտոնական անվանումը, որը «ընդհանրական ընդգրկում ունի այդ ոճի բոլոր դրսևորումների, տարատեսակների համար և հակիրճ է»։ Պաշտոնական ոճի գործառման ոլորտը պետաիրավական հարաբերություններն են,  պաշտոնական գործունեությունը , գործարարությունը։ Այս ոճով են շարադրվում պաշտոնական ոլորտում գործառվող գրագրության բոլոր ձևերը՝ սկսած պետական օրենսդրական ակտերից մինչև գործնական նամակներ, հաշվապահական տեղագրեր, ծառայողական գրագրություններ և այլ տիպի  փաստաթղթեր ։ Պաշտոնական գրագրությունների լեզվական նյութը գրական լեզուն է՝ իր բառապաշարով և քերականությամբ։ Լեզվական այսօրինակ կաղապարների կրկնությունը գրագրության լեզվին հաղորդում է որոշ միօրինակություն։ Խոսքը դառնում է կաղապարված, որոշ չափով արհեստական։ Պաշտոնական գրություններում լեզվական նման կանոնակարգումը խոսում է ոճի մշակվածության մասին և ունի առավելություններ․ լեզվակաղապարները ժամանակի ընթացքում «հարմարվում են» նյութին՝ արագ և հստակ հաղորդելու համար տեղեկություններ, հնարավորություն են տալիս ժամանակ չվատնելու ձևակերպումների և բնութագրությունների վրա։ Պաշտոնական խոսքում իր տեղում գործածված կաղապարը նույնքան անհրաժեշտ է, որքան արտահայտչամիջոցը՝  գեղարվեստական խոսքում [1] ։ Պաշտոնական ոճում առավել ակտիվ գործառույթ ունեն լեզվի մյուս մակարդակների՝  բառագիտության  և  քերականության  միավորները՝  բառը , բառաձևը,  նախադասությունը ։

Բառապաշարը

Բառի ճիշտ ընտրությունը և տեղին գործածությունը խոսքի կառուցման կարևորագույն պայմաններն են լեզվի գործառական բոլոր տարբերակներում։ Պաշտոնական խոսքում բառի այդ դերը երկիցս կարևորվում է, քանի որ նշված հատկանիշները անհրաժեշտ, պարտադիր գործոններ են՝ հստակ, ճիշտ հաղորդակցում ապահովելու համար։ Բառը այստեղ գործածվուն է միայն ուղղակի նշանակությամբ։ Իսկ բազմիմաստ բառերի դեպքում պետք է կիրառվեն և ընկալվեն իրենց մեկ՝ հիմնականում առաջնային նշանակությամբ։ Պաշտոնական ոճում ճշգրտություն, միօրինակություն են ապահովում նաև  տերմինները ։ Դրանց լայն գործածությունը պաշտոնական ոճի հատկանիշն է։ Բառիմաստի գործառական դրսևորումներից փոխանունությունը հաճախ է գործածվում քաղաքացիական գործառությունների տեքստերում՝  պայմանագիրլիազորագիրհամաձայնագիրպարտավորագիրնվիրատվություն ։ Բառակազմական տեսակետից պաշտոնական գրագրության բառապաշարը բնութագրվում է բարդ բառերի հաճախակի գործածությամբ։ Առավել գործածական են համադրական բարդ բառերի՝ հոդակապով և անհոդակապ կազմությունները, ինչպես նաև բայական հարադրավորները։ Պաշտոնական գրագրության բառապաշարում գերակշռում են երկար բառերը։ Պաշտոնական փաստաթղթերում հաճախ հանդիպող բարդության տեսակներից է  հապավումը ։ Պաշտոնական գրագրությունների բառապաշարը գրագրքային բնույթ ունի։ Պաշտոնական գրագրության մեջ գործածաբանական որոշ սահմանափակումներ ունեն  նորաբանությունները ։ Փաստաթղթերում հանձնարարելի չէ այնպիսի նորակազմությունների կիրառությունը, որոնք ստեղծվել են բառակազմական ընդունված կաղապարներով ու միջոցներով։

Պաշտոնական ոճի ենթաոճեր

Պաշտոնական ոճը ունի շրջանառման բազմազան ոլորտներ՝ դիվանագիտական հարաբերություններ, տնտեսավարում, գործարարություն, պետաիրավական համակարգ, օրենսդրական գործունեություն, բանկային գործ։ Պաշտոնական ոճի ենթաոճերն են իրավաբանական, դիվանագիտական, գրասենյակային, հաշվապահական։

Իրավաբանական ենթաոճ

Կիրառման ոլորտը հիմնականում օրենսդրական փաստաթղթերն են։ Ներառում է պետական, քաղաքացիական, քրեական իրավունքի, աշխատանքային գործունեության, ամուսնության և ընտանիքի մասին օրենքների և պետաիրավական այլ փաստաթղթերի բառապաշարը, քերականական համակարգը, արտահայտչական միջոցները։ Այստեղ համատեղում են մի քանի գիտաճյուղերի տերմիններ։ Իրավաբանական ենթաոճի մասին խոսելիս հատկապես պետք է առանձնացնել նրա դրսևորման յուրահատուկ ձևերից մեկը՝ դատական խոսքը, քանի որ այն երբեմն չի բնութագրվում այն ընդհանուր հատկանիշներով, որոնք բնորոշ են պաշտոնական ոճին։

Դիվանագիտական ենթաոճ

Գործառվում է դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների ոլորտում, դիվանագիտական գրագրությունների լեզվում։ Խոսքի այս տեսակին բնորոշ են պաշտոնականությունը, հանդիսավորությունը հաճախ նաև որոշ վերամբարձությունը։ Դիվանագիտական խոսքին բնորոշ հանդիսավորությունը սովորաբար ստեղծվում է գրական֊գրքային բարձր ոճի բառերի և բառային ու քերականական հնաբանությունների գործածության շնորհիվ։

Օրինակ

Օրինակ