СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գիտե՞ք, որ...Րաֆֆու ընտանիքի մասին

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գիտե՞ք, որ...Րաֆֆու ընտանիքի մասին»





Գիտե՞ք, որ...


  · 

Լուսանկարում (նկարված 1870 թ.) Աննա Հորմուզն է՝ հայ անվանի գրող Րաֆֆու (Հակոբ Մելիք-Հակոբյանի) կինը, ազգությամբ ասորի, Ուրմիայից, քահանայի դուստր: Նաև Րաֆֆու և Աննայի երկու որդիներն են՝ Արամը և Արշակը: Դուստրը՝ Եսթերը, վաղաժամ մահացել էր: Ամուսնու մահից հետո Աննան և որդիները տեղափոխվեցին Անգլիա, Լոնդոն:

Արամը մեծ օգտակարություն է ունեցել Լոնդոն այցելող բոլոր հայ քաղաքական գործիչներին: Րաֆֆու ընտանիքի ջանքերով են ստեղծվել այն ժամանակվա հայկական բոլոր ընկերությունները` բանվորների և ուսանողների միությունները, որոնք շաբաթը մեկ անգամ հավաքույթներ էին ունենում Լոնդոնի արևմտյան թաղամասում գտնվող Նորինկ Հիլի կամ Շեփըրդս Բուշի մի համեստ սրահի մեջ:

Րաֆֆու ընտանիքը Լոնդոնի հայ գաղութի մտավոր կյանքի մղիչ ուժն էր:

Արամն աշխատում էր հակահարված տալ հակահայ նյութերին, որոնք երբեմն-երբեմն թուրքերի դրդմամբ հայտնվում էին անգլիական հրատարակություններում:

Թե´ Արամը և թե´ Արշակը լավ գիտեին ռուսերեն և արևելյան մի շարք լեզուներ (մասնավորապես պարսկերեն) և դասավանդում էին Լոնդոնի տարբեր ուսումնական հաստատություններում: Եղբայրները ռուսերենի դասախոսներ էին անգլիական սպաների վերապատրաստման մի ուսումնարանում:

Արշակը դարձաւ Մեծ Բրիտանիայում Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան: Նա մեծ էներգիա և միջոցներ է ծախսել հայ փախստականներին օգնելու համար:

Տիկին Աննան իր ամուսնու աշխատությունների հրատարակության գործը վստահել էր Վիեննայի Մխիթարյան միաբանությանը: Նա ցանկանում էր շարադրել իր ամուսնու լիակատար կենսագրությունը: Նա գտնում էր, որ Րաֆֆիի կենսագիրները կոպիտ սխալներ են գործել, որոնց ուղղումն իր պարտականությունն էր համարում:

Արշակն ամուսնացավ Ալեքսանդրիա անունով մի կնոջ հետ, որի մայրը հայ էր, իսկ հայրը անգլիացի բժիշկ: Ալեքսանդրիան ինքը հայերեն էր դասավանդում:

Երաժիշտ, բաանաստեղծ Հ. Էդգարյանը, 1978 թվականին ծանոթ լինելով Արշակի այրու՝ Ալեքսանդրիայի հետ, Լոնդոնում եղած ժամանակ հանդիպում է նրան և երգիչ Խաչիկ Փիլիքյանի հետ միասին այցելում են Լոնդոնի «Քենզըլ Գրին» գերեզմանատան մատուռ, որտեղ պահվում են տիկին Աննայի և նրա որդիների դագաղները, որոնց մեջ գտնվում են նրանց զմռսված դիակները` հետագայում Թիֆլիսում կամ Երևանում թաղելու համար: