СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գիտելիք եվ դպրոց

Категория: Всем учителям

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գիտելիք եվ դպրոց»

ԳԻՏԵԼԻՔ ԵՎ ԴՊՐՈՑ

:

Պ. Լապլաս

Անսպառ է գիտելիքների աղբյուրը, անսպառ է նրա ակունքը:

Մարդ ինչքան էլ սովորի, քիչ է: Գիտելիքը անսահման օկիանոս է, իսկ մարդը փորձում է յուրացնել այն, որքան հնարավոր է: Այսինքն՝ մարդը ձգտում է հագեցնել գիտելիքի նկատմամբ իր ծարավը, քանզի՝ «Մարդն ինքն իրեն ճանաչում է միայն այն չափով, ինչ չափով նա ճանաչում է աշխարհը»:

Յ. Գյոթե

Իսկ աշխարհը և մարդուն լավ ճանաչելու հիմնական միջոցը հիմնավոր և հարուստ գիտելիքն է:

Կյանքը կանգ չի առնում: Փոխվում են ժամանակները , փոխվում են մարդու պահանջներն ու պահանջմունքները, ստեղծվում, աճում ու կուտակվում են կարևոր գիտելիքներ՝ ավելի խորը, ավելի ընդգրկուն, ավելի արդիական ու ավելի պահանջկոտ:

Կյանքից հետ չմնալու համար պետք է շտապել, պետք է գիտելիքներով կուտակված ամբարները պաշարել, գրոհել և հնարավորինս արագ «գրավել», որովհետև կյանքի իմաստը ավելի շատ բան իմանալու մեջ է:

Իսկ կյանքը կարճ է՝ նման անտառի փոքրիկ բացատով անցնող մի փոքրիկ արահետի, որի վրա դեռ ոտքը չդրած՝ արագորեն վերջանում է՝ իր մեջ թաքցնելով բյուրավոր մարդկանց ոտնահետքեր:

Գիտելիքը բացառիկ արժեք է, մարդու մարդկայնության չափման բացարձակ արժեք, որի բացակայությունը արժեզրկում է մարդուն, դարձնում խղճուկ ու թույլ, միշտ խոցելի:

Գիտելիքի ձեռքբերման սկզբնական դարբնոցը դպրոցն է, կրթությունը՝ իր բազմազան նրբերանգներով: Դպրոցը այն միջավայրն է, որտեղ ծնվում, ձևավորվում և թևավորվում է մարդու միտքը:

Դպրոցում է մարդը ստանում առաջին գիտելիքները, դպրոցում է սկսվում մարդու դաստիարակությունը, մարդուն ու աշխարհի ճանաչումը, դպրոցում է ծնվում ու ձևավորվում ինքնուրույն մտածելու, գործելու, վճիռներ կայացնելու, մարդուն ու մարդկային արժեքները արժևորելու և գնահատելու կարողություններն ու հմտությունները:

Դպրոցում է խարիսխվում սեփական հայրենիքի և ժողովրդի, ընտանիքի նկատմամբ ծնվող հարգանքն ու սերը, ազնվությունն ու անկեղծությունը, պատվի զգացողությունն ու անձնազոհությունը, ընդհանրապես բարոյական բոլոր արժեքները:

Ուրեմն այն պետք է ամուր պահել, հարստացնել և հզորացնել, զինել տեխնիկապես, ժամանակին համահունչ՝ միշտ մտքում ունենալով այն ճշմարտությունը, որ գիտելիքը ուժ է, հզորություն, իսկ դպրոցը գիտելիքների մատուցման սկզբնաղբյուրն է և մարդուն մարդ դարձնող արվեստանոցը:



Մ. Զաքարյան


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!