СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

--Գիտելիքի օր----

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«--Գիտելիքի օր----»

Գիտելիքի օր


ԹԵՄԱ` ,,Առաջին անգամ առաջին դասարանում,,


Նպատակ` ստեղծել տոնական տրամադրություն, ծանոթանալ աշակերտների հետ, 
ծանոթացնել աշակերտներին միմյանց հետ, զարգացնել բանավոր խոսքը, 
դաստիարակել հետաքրքրասիրություն:


Ընթացք`


I. Նախապատրաստական մաս` մուտք դասասենյակ


.Ողջույնի խոսք


- Բարև երեխաներ: Այսօ դուք շատ գեղեցիկ եք, տոնական և երջանիկ:
- Այսօր ինչ օր է: 
- Այսօր դուք առաջին անգամ եք դպրոց եկել: Ծափահարեն զույգ ձեռքերով նրանք, ովքեր, ովքեր ունեն բարձր տրամադրություն: Հիմա ես կփորձեմ կռահել, թե ինչու եք դուք ուրախ: Եթե ես ճիշտ լինեմ, դուք ծափահարեք: Պայմանավորվեցինք: (Յուրաքանչյուր ձևակերպումից հետո երեխաները ծափահարում են) 


Դուք ուրախ եք.
• Որովհետև ունեք գեղեցիկ պայուսակներ
• Որովհետև ձեր պայուսակներում շատ նոր դպրոցական իրեր կան
• Որովհետև դուք տոնական տեսք ունեք և շատ գեղեցիկ եք
• Որովհետև դուք առաջին անգամ եք դպրոց եկել
• Ուովհետև դուք այսօր դարձել եք դպրոցական
• Որովհետև դուք այսօր առաջին անգամ հանդիպել եք ձեր առաջին ուսուցչուհուն


Երևի դուք շատ եք ուզում ծանոթանալ ինձ հետ, շատ բան իմանալ իմ մասին:



- Հիմա մենք միասին կճամփորդենք գիտելիքների աշխարհում: Պատրաստվեք, մենք առաջ ենք գնում:

Մենք շատ վաղ ենք արթնացել,
Ուրախ դպրոց ենք մտել:


Եթե սովորենք կարդալ և արտասանել այս երկտողը, ապա կհասնենք առաջին կանգառ:


1. Ահա և առաջին կանգառը` Արի ծանոթանանք 


-Ներկայանում է ուսուցչուհին` մի քիչ պատմելով իր ևիր նախասիրությունների մասին:
Ես ձեր առաջին ուսուցչուհին եմ: Եթե մոռանաք իմ անունը, առանց ամաչելու հարցրեք: Ես շատ եմ սիրում երեխաներին, սիրում եմ նրանց համար հետաքրքիր դասեր վարել, զրուցել նրանց հետ, լսել նրանց: Չեմ սիրում, երբ երեխաները կռվում են, միմյանց նեղացնում են, վատ բառեր են ասում: Մենք միշտ միասին կլինենք, և ես միշտ կլինեմ ձեր կողքին ու կօգնեմ ցանկացած իրավիճակում:

Կպատմեմ ձեզ շատ թե քիչ
Աշխարհի մասին հմայիչ.
Արևն ինչու է ծագում, 
Ամպերն ուր են գնում,
Ինչ կա-չկա անտառում, 
Ով է ապրում լճակում:


Ինձ արդեն ճանաչեցիք: Իսկ հիմա ես ուզում եմ ծանոթանալ ձեզ հետ:Հիմա կխաղանք մի խաղ: ,,Մեկ, երկու, երեք,, հրահանգից հետո ամեն մեկը կասի իր անունը, բոլորը միասին: Ես չեմ կարող հիշել ձեր անունները, իսկ ինչու: Որովհետև չի կարելի միասին պատասխանել, այն էլ բարձր ձայնով: Հարկավոր է լինել համբերատար և լսել միմյանց: Դե, հիմա փոխենք խաղի կանոնները: ,,Մեկ, երկու, երեք,, հրահանգից հետո կնետեմ մի գեղեցի գնդակ, բռնողը կասի իր անունը և մի բան, որ շատ է սիրում, իսկ հետո կփոխանցի գնդակը իր հարևանին: Ես էլ կփորձեմ հիշել ձեր անունները: Դե, հիմա ժպտում ենք և սկսում մեր խաղը: Դուք էլ փորձեք հիշել ձեր ընկերների անունները:
Ահա և ծանոթացանք: Սովորենք այս փոքրիկ քառատողը և կհասնենք հաջորդ կանգառ:
Մեկ, երկու, երեք`
Արդեն ընկերներ ենք:
Ուս ուսի որ տանք`
Սարեր շուռ կտանք:







2. Մենք հասել ենք երկրորդ կանգառ` Հալելուկների պարտեզ 


Հիմա ծաղիկների միջից կհանենք հանելուկները և կփորձենք կռահել պատասխանները:Մի քիչ հուշեմ` դպրոցական իրերի մասին են:

Լեզու չունի` խոսում է,
Ամեն ինչից պատմում է:
(գիրք)

Վանդակավոր և տողերով,
Գրիր այնտեղ դու սիրով:
(տետր)

Մեջքիս նոր տուն եմ տանում,
Դուռ, պատուհան ամուր փակում:
(պայուսակ)


Թուղթ ու տետրակը մրոտում է`
Սիրտը ածուխ է, իսկ հագուստը` փայտ:
(մատիտ)

Չի աշխատի մինչև չթրջես ծայրը.
Փայտիկ է բարակ, մազերը` առատ:
(վրձին)


Ես գրում եմ շատ արագ,
Արի իսկույն ընկերանանք, 
Բառեր գրենք երկար ու կարճ:
(գրիչ)


3. Երրորդ կանգառ` Խառնված թվեր 

Եկեք դասավորենք թվերը հերթականությամբ և փորձենք կարդալ, թե ինչ բառ է գրված:


1 2 3 4 5 6 7 


Դ Ա Ս Ա Ր Ա Ն 



Մեր դասարանում կան փոքրիկ կանոններ: Հիշենք դրանք



1) Կանգնե՛լ միասին ամեն անգամ,
Երբ ուսուցիչ է մտնում դասարան:


2) Հարցեր տալուց մի՛ գոռա,
Ձեռքով փոքրիկ նշան արա:


3) Դպրոց հաճախի՛ր ժամանակին`
Միշտ մաքուր ու կարգին: 

4) Նստարանին մի՛ պառկիր,
Մեջքդ ուղիղ միշտ պահի՛ր:


5) Դասին եղիր ուշադիր,
Երբ հարցնում են, պատասխանի՛ր:


6) Պայուսակդ մաքուր պահի՛ր,
Տետր ու գիրք դասավորի՛ր:


7) Ընկերներիդ մի՛ ծաղրիր,,
Թե կարող ես` միշտ օգնիր:


8)Քիթդ երբեք մի՛ կախիր,
Համարձակ առաջ քայլի՛ր:
















1. Բարեխղճորեն սովորել և ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել հապատասխան հմտությունների և կարողությունների ,բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.
2. Ծանոթանալ և ենթարկվել դպրոցի ներքին կարգապահական կանոններին:
3. Դպրոց ներկայանալ դասերը սկսվելուց 5-10 րոպե առաջ:
4. Դասաժամի զանգից հետո անմիջապես մտնել դասարան:
5. Դասամիջոցներին չաղմկել, չվազել միջանցքներում և աստիճանասանդուղքների վրա:
6. Չխանգարել դասապրոցեսը:
7. Ենթարկվել օրվա հերթապահ ուսուցչին :
8. Դասին ներկայանալ համապատասխան դասագրքերով և ուսումնական պարագաներով:
9. Խնամքով վերաբերվել վարձակալված դասագրքերի և դպրոցական գույքի նկատմամբ:
10. Դասապրոցեսի ժամանակ չօգտվել բջջային հեռախոսներից:
11. Դպրոցի շենքում և բակում թույլ չտալ կարգազանց արարքներ,չմոտենալ էլեկտրոջեռուցիչներին և պահպանել հակահրդեհային կանոնները:
12. Դպրոցում դրսևորել օրինակելի վարքագիծ և ունենալ աշակերտին վայել հագ ու կապ:
13. Առանց դասղեկի թույլտվության և ծնողի համաձայնության չբացակայել դասաժամերից :
14. Հարգել հավաքարարի աշխատանքը՝ որոշակի մասնակցություն ցուցաբերել դպրոցի և բակի մաքրությանը:
15. Ճիշտ օգտվել դպրոցի սանհանգույցներից, պահպանել մաքրություն:
16. Համակարգչային գույքը օգտագործել ճանաչողական, ուսուցողական և գեղեցիկի աշխարհը ընկալելու նպատակով:
17. Ֆիկուլտուրայի դասաժամերին ներկայանալ մարզական համազգեստով:
18. Դպրոցում ներքին կարգապահական կանոնները խախտելու համար կիրառվում են համապատասխան տույժեր
19. Կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

.













Ուսուցիչը ասում է, որ մեր հայրենիքը Երկիր մոլորակի մի մասն է կազմում: Երկիր մոլորակը ահա այս գնդի ձևն ունի: Մենք պետք է լավ սովորենք, խորը գիտելիքներ ձեռք բերենք, սիրենք, պահպանենք մեր հայրենիքը: Աշակերտները խոստանում են: Քանի որ դուք համարվում եք երկիր մոլորակի մի մասնիկը, եկեք այսօր ստեղծենք մեր մանկության փոքրիկ մոլորակը: Հավաքում են մոլորակը, իրեց կրծքին փակցրած ծաղիկներով: Այդ կանաչ գունդը զարդարվում է իրենց նկար- ծաղիկներով; Աշակերտները ասում են, որ այն գեղեցիկ է, որ պետք է իրենց մոլորակը լավ պահեն, մաքուր պահեն, կանաչապատեն: Ֆիզկուլտ- դադար:Մեկ, երկու աշակերտի նախապես ոտանավորներ էր հանձնարարված, որը նրանք արտասանեցին: Ուսուցիչը հարց է հղում. մեր մոլորակի վրա քաղաքներ կան, տներ, փողոցներ, դպրոցներ: Ուսուցիչը սովորեցնում է աշակերտներին /Իմ քաղաքը/ երգը: Աշակերտները խոստանում են, որ պետք է դասին ներկայանան առանց ուշացման: Կոկիկ ու մաքուր պահեն նոր ստացած գրքերը, տետրերը, պայուսակները, լինեն բարի, հոգատար: Դրա համար պետք է լավ սովորեն: Ուսուցիչը նշում է, որ առանց գիտելիքի չենք կարող կրթված ու գրագետ լինել բայց՝ Դաստիարակությունը առաջնություն ունի կրթության նկատմամբ: Մարդուն ստեղծում է դաստիարակությունը: / Ա. Սենտ- Էքզյուպերի/ Աշակերտները ստանում են անհատական աշխատանքի համար նախատեսված թերթիկներ, նկարում իրենց առաջին օրը դպրոցում: Ուսուցիչը այդ աշխատանքները փակցնում է գրատախտակին: