СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գիտելիքի ստուգում

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գիտելիքի ստուգում»

ԹԵՍՏ 2

1-ին մաս


Կարդա´ տեքստը և պատասխանի´ր հարցերին:

Մադագասկարը Աֆրիկայի ափամերձ ամենախոշար կղզին է: Դա նաև երկրագնդի խոշորագույն կղզիներից մեկն է: Այն ունի մայրցամաքային ծագում. համաձայն գիտական տվյալների` Մադագասկար կղզին մի ժամանակ Աֆրիկա մայրցամաքի մի մասն է եղել: Հնագույն ժամանակներում` հազարավոր տարիներ առաջ, այն անջատվել է Աֆրիկայից: Այժմ նրանց բաժանում է Մոզամբիկի նեղուցը: Մայրցամաքից վաղ մեկուսացման պատճառով Աֆրիկայի և Մադագասկարի բուսական ու կենդանական աշխարհները իրարից շատ են տարբերվում: Աֆրիկային բնորոշ խոշոր բուսակեր կենդանիներն ու գիշատիչները Մադագասկարում չկան: Փոխարենը կղզում ապրում են շատ այնպիսի կենդանիներ, որոնք ուրիշ ոչ մի տեղ չկան. երկրագնդի այլ տեղերում չեն հանդիպում: Դրանցից են կիսակապիկների մի շարք տեսակները, օրինակ, լեմուրները: Մադագասկարում բնակվում են տարբեր մեծության կիսակապիկներ: Որոշ տեսակներ խոշոր են` կատվի մեծության, մյուսներն ավելի փոքր են: Կան նույնիսկ առնետի մեծության կիսակապիկներ: Դրանք ապրում են անտառներում: Ցերեկը քնում են ծառերի փչակներում, իսկ գիշերը արտասովոր ճիչերով դուրս են գալիս որսի: Ամենախոշոր տեսակը ինդրին է, որը ամենայուրահատուկ ձայնն ունի. նրա ճիչը երեխայի լաց է հիշեցնում: Մյուս հետաքրքիր տեսակը տարօրինակ անուն ունի. կոչվում է այ-այ: Սրանք ունեն շատ խոշոր ականջներ ու երկար մազեր: Սրանց անունը շատ հետաքրքիր ձևով է առաջացել: Մոտ երկու հարյուր տարի առաջ Մադագասկար այցելած հնագետները նկատել են այդ կենդանիներին և ցույց են տվել բնիկներին, որպեսզի նրանցից տեղեկություններ իմանան դրանց մասին: Բայց տեղաբնիկները զարմացած «ա´յ-ա´յ», «ա´յ -ա´յ» են գոչել` հասկացնելով, որ այդպիսի կենդանի տեսնում են առաջին անգամ: Այստեղից էլ կենդանու անունը մնացել է այ-այ:
Կիսակապիկների մեջ ամենահայտնին լեմուրներն են: Մադագասկարի սնահավատ բնիկները լեմուրներին համարում են սուրբ կենդանիներ: Նրանք կարծում են, որ դրանք իրենց մահացած հարազատների հոգիներն են: Այդ պատճառով էլ հոգ են տանում նրանց մասին. կերակրում են ու ամեն կերպ պաշտպանում:

1



Նշի´ր մի բան, որը Աֆրիկայում կա, իսկ Մադագասկարում չկա:

Պատասխան`___________________________________________________________

2



Ի՞նչն է Աֆրիկայի և Մադագասկարի կենդանական աշխարհների տարբերության պատճառը:

1) Նրանց մինչև նեղուց կա:

2) Մեկը մայրցամաք է, մյուսը` կղզի:

3) Կղզին շատ վաղ է անջատվել Աֆրիկայից:

4) Կղզին չափերով ավելի փոքր է:

3

Ուշադի´ր կարդա այն հատվածը, որտեղ խոսվում է այ-այ կիսակապիկի մասին, և պատասխանի´ր տրված հարցերին:

ա. Ովքե՞ր հայտնաբերեցին այդ կենդանին:

1) բնագետները
2) նավաստիները
3) որսորդները
4) զինվորները

բ. Ինչպե՞ս առաջացավ նրա անունը:


Պատասխան` ________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________


4

Ի՞նչ յուրահատկություն ունի Մադագասկարի ամենախոշոր կիսակապիկը:

Պատասխան` ________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________



5

ա. Ո՞ր կենդանիներին են Մադագասկարի բնակիչները սուրբ համարում:


Պատասխան` ________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

բ. Ի՞նչ պատճառով են նրանց սուրբ համարում:


Պատասխան` ________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________





2-րդ մաս

Կատարի´ր տրված առաջադրանքները:

6

Տրված բառակապակցությունների ընդգծված բառերում բաց թողնված տառի կամ տառակապակցության տեղում դատարկ վանդակ է: Արտագրի´ր ընդգծված բառերը` դատարկ վանդակի փոխարեն լրացնելով բաց թողած տառը կամ տառակապակցությունը:

անձրևից թրվել, հաթել թշնամուն, ուսուցչի շնորիվ, շոգ կեսր

Պատասխան` _____________________, ________________________

______________________, ________________________

7

Ո՞ր բառի իմաստն է` գիշատիչ:

1) խմբերով ապրող
2) ուրիշ կենդանիներ ուտող
3) խոշոր չափեր ունեցող
4) ծառերի վրա ապրող

8

Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը` ըստ կազմության:

1) հորեղբայր – բարդ բառ
2) ճաշասենյակ – հոդակապով բառ
3) համեղ – պարզ բառ
4) անիմաստ – նախածանցավոր բառ

9

Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
1) փայտե – գոյական
2) կլոր – ածական
3) բայց – շաղկապ
4) երկու – թվական

10

Ո՞րն է տրված նախադասության ստորոգյալը:


Տեղաբնիկները այդպիսի կենդանի տեսնում են առաջին անգամ:

Պատասխան` ____________________________