ԹԵՍՏ 3
Շրջանակի մեջ վերցրու 1-10-րդ առաջադրանքների ճիշտ պատասխանները:
1. Գտի՛ր այն հնգանիշ թիվը, որի հարյուրավորը 6 է, միավորը՝ 8, իսկ մնացած կարգերում գրված է 3:
1) 83363 2) 33836 3) 33638 4) 33368
2. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրության ձախից կցագրենք 1 թվանշանը:
1) 1 -ով 3) 100-ով
2) 10 -ով 4) 1000-ով
3. Ընտրի՛ր տրված թվերից այն թիվը, որը 6-ի հնգապատիկից մեծ է 10-ով:
1) 40 2) 30 3) 20 4) 60
4. Ընտրի՛ր տրված թվանշաններից այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 5 կգ 50 գ 5 կգ * 1 գ:
1) 6 2) 8 3) 5 4) 4
5. Ընտրի՛ր այն շարքը, որտեղ թվերը դասավորված են աճման կարգով:
1) 635, 827, 799, 1001 2) 325, 469, 501, 909
3) 126, 119, 211, 425 4) 2018, 3016, 89, 272
6. Անին գնեց 600գ պանիր: Օգտագործեց
մասը: Քանի՞ գրամ պանիր օգտագործեց:
1) 600 գ 2) 500 գ 3) 300 գ 4) 400 գ
7. Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 4 կմ 9 մ-ը մետրերով:
1) 409 մ 2) 4090 մ 3) 4900 մ 4) 4009 մ
8. Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 4ր 35վ-ը վայրկյաններով:
1) 435 վ 2) 275 վ 3) 135 վ 4) 375 վ
9. Քառակուսու երկու կողմերի երկարությունների գումարը հավասար
է 15սմ: Գտի՛ր քառակուսու պարագիծը: Նշի՛ր ճիշտ պատասխանը:
1) 30 սմ 2) 90 սմ 3) 60 սմ 4) 225 սմ
10. Նշի՛ր այն գծապատկերը, որի
մասը ներկված է:
1) 2) 3) 4)
11-15-րդ առաջադրանքների ճիշտ պատասխանը գրիր յուրաքանչյուր առաջադրանքից հետո նշված տեղում:
11. Հաշվի՛ր բեկյալի երկարությունը, եթե նրա կողմերի երկարությունները
13սմ, 27սմ, 35սմ և 45սմ են:
Պ
ատասխան`
12. Հաշվի՛ր բոլոր այն երկնիշ թվերի գումարը, որոնց միավորը 1 է:
Պ
ատասխան`
13. Դի՛ր փակագծերն այնպես, որ դառնա ճիշտ հավասարություն:
2400 : 40 + 20 × 5 - 400 = 0
Պ
ատասխան`
14. Հաշվի՛ր 2154 - 55 × (42240: 60-704) արտահայտության արժեքը:
Պ
ատասխան`
15. Տրված թվերից հետո գրի՛ր ևս մեկ թիվ` ըստ օրինաչափության:
3, 6, 9, 15, 24, …
Պ
ատասխան`
16-17-րդ առաջադրանքների լուծման ամբողջ ընթացքը մանրամասն ու հիմնավորված ներկայացրու առաջադրանքներից հետո նշված տեղում:
16. Ուղղանկյան լայնությունը երկարության
մասն է: Հաշվել ուղղանկյան մակերեսն ու պարագիծը` գիտենալով, որ երկարությունը 48 սմ է:
Պ
ատասխան`
17. A վայրից միևնույն ուղղությամբ միաժամանակ շարժվեցին երկու հեծյալ: Նրանցից մեկը շարժվում էր 8կմ/ժ արագությամբ, իսկ մյուսը` 10կմ/ժ արագությամբ: Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 3 ժամ հետո:
Պ
ատասխան`