ԹԵՍՏ 4
Շրջանակի մեջ վերցրու 1-10-րդ առաջադրանքների ճիշտ պատասխանները:
1. Գտի՛ր այն հնգանիշ թիվը, որի հարյուրավորը 4 է, միավորը՝ 2, իսկ մնացած կարգերում գրված է 5:
1) 55254 2) 55524 3) 52455 4) 55452
2. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրության ձախից կցագրենք 5 թվանշանը:
1) 5-ով 2 ) 50-ով 3) 500-ով 4) 5000-ով
3. Ընտրի՛ր տրված թվերից այն թիվը, որը 8-ի հնգապատիկից մեծ է 10-ով:
1) 50 2) 40 3) 30 4) 80
4. Ընտրի՛ր տրված թվանշաններից այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 2 կգ 30 գ 2 կգ * 1 գ:
1) 2 2) 3 3) 5 4) 4
5. Ընտրի՛ր այն շարքը, որտեղ թվերը դասավորված են նվազման կարգով:
1) 5874, 9474, 19699, 38788 2) 38788, 19699, 9474, 5874
3) 19699, 38788, 9474, 5874 4) 5874, 19699, 38788, 9474
6. Երկու թվերի գումարը 450 է: Առաջին թիվը կազմում է գումարի
մասը: Գտի՛ր երկրորդ թիվը:
1) 75 2) 150 3) 225 4) 375
7. Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 8 կմ 5 մ –ը մետրերով:
1) 805 մ 2) 8500 մ 3)8050 մ 4) 8005 մ
8. Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 4ր 35 վ-ը վայրկյաններով:
1) 435 վ 2) 275 վ 3) 135 վ 4) 375 վ
9. ՈՒղղանկյան կողմի երկարությունը հավասար է 25 սմ, իսկ լայնությունը՝ 15 սմ: Գտի՛ր ուղղանկյան պարագիծը:
1) 375 սմ 2) 60սմ 3) 80 սմ 4) 40 սմ
10. Նշի՛ր այն գծապատկերը, որի
մասը ներկված է:
1) 2) 3) 4)
11-15-րդ առաջադրանքների ճիշտ պատասխանը գրիր յուրաքանչյուր առաջադրանքից հետո նշված տեղում:
11. Հաշվի՛ր բեկյալի երկարությունը, եթե նրա կողմերի երկարությունները 16սմ, 23սմ, 47սմ, 34սմ են:
Պ
ատասխան`
12. Հաշվի՛ր 9-ին բազմապատիկ բոլոր երկնիշ թվերի գումարը:
Պ
ատասխան`
13. Դի՛ր փակագծերն այնպես, որ դառնա ճիշտ հավասարություն:
4800 : 600 - 30 × 7 - 210 = 8
Պ
ատասխան`
14. Հաշվի՛ր 5250 - (4225 : 25 + 2796 : 3) արտահայտության արժեքը:
Պ
ատասխան՝
15. Տրված թվերից հետո գրիր ևս մեկ թիվ` ըստ օրինաչափության:
2, 4, 8, 16, …
16-17-րդ առաջադրանքների լուծման ամբողջ ընթացքը մանրամասն ու հիմնավորված ներկայացրու առաջադրանքներից հետո նշված տեղում:
16. Այգին ունի 1200 մ2 մակերես: Այգու
մասը զբաղեցնում են խնձորենիները, իսկ մնացած մասը` տանձենիները: Որքա՞ն մակերես են զբաղեցնում խնձորենիները, և որքա՞ն` տանձենիները:
Պ
ատասխան`
17. Միմյանցից 80 կմ հեռավորության վրա գտնվող A և B վայրերից միաժամանակ իրար ընդառաջ շարժվեցին երկու հեծանվորդ: Առաջինն ընթանում էր 12 կմ/ժ արագությամբ, իսկ երկրորդը` 14 կմ/ժ արագությամբ: Հաշվիր, թե որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 2 ժամ հետո:
Պ
ատասխան`