Թեստ
1․ Ե՞րբ է Աշոտ Բագրատունին հաստատվել հայոց իշխանի և սպարապետի պաշտոնում։
ա․ 855թ․ բ․ 862թ․ գ․ 869թ․
2․ Ի՞նչ որոշեց Շիրակավանի եկեղեցական ժողովը։
ա․ Ընդունեց բյուզանդական եկեղեցուց հայոց եկեղեցու բաժանման փաստը։
բ․ Ընդունեց հայկական եկեղեցին բյուզանդականի հետ միավորելու առաջարկը։
գ․ Մերժեց հայկական եկեղեցին բյուզանդականի հետ միավորելու առաջարկը։
3․869թ․ ո՞վ է հրավիրել նշանավոր հայ իշխանների հատուկ ժողով։
ա․ Գևորգ Գառնեցին բ․ Զաքարիա Ձագեցին գ․ Անանիա Մոկացին
4․Ատրպատականի ո՞ր ամիրայի հետ համագործակցեց Գագիկ Արծրունին։
ա․ Յուսուֆի բ․ Աբուսեթի գ․ Բուղայի
5․ Բագրատունի ո՞ր արքան է Կարսը դարձրել մայրաքաղաք։
ա․ Գագիկ 1-ինը բ․ Սմբատ 2-րդը գ․ Աբասը
6․ Ո՞ր գավառներն էր Վասպուրականից անջատել և իր թագավորությանը միացրել Գագիկ 1-ինը։
ա․ Ծաղկոտն և Արտազ բ․ Կոգովիտ և Ծաղկոտն գ․ Կոգովիտ և Նախճավան
7․ Ո՞ր պատմիչի աշխատությունից են մեջբերված խոսքերը։
ա․ Թովմա Արծրունի բ․ Վարդան Արևելցի գ․ Ասողիկ
8․ Ովքե՞ր էին խրախուսում կենտրոնախույս ուժերին։
ա․ Բյուզանդիան և թյուրք-սելջուկները
բ․ Սաջյան ամիրայությունը և Արաբական խալիֆայությունը
գ․ Արաբական խալիֆայությունը և Բյուզանդիան
9․Ո՞վ և ե՞րբ հիմնադրեց Վասպուրականի թագավորությունը։
ա․ Մուշեղ Բագրատունին 963թ․ բ․ Գագիկ Արծրունին 908թ․ գ․ Սենեքերիմ Արծրունին 1021թ․
10․Վասպուրականով էր անցնում միջազգային առևտրի․․․
ա․ հարավային ուղին բ․ արևելյան ուղին գ․ հյուսիսային ուղին
11․Պատմական աղբյուրների համաձայն՝ Վասպուրականն ուներ՝
ա․ 4 քաղաք, 8000 գյուղ, 72 ամրոց ու բերդ, 115 վանք,
բ․ 8 քաղաք, 4000 գյուղ, 72 ամրոց ու բերդ, 115 վանք, 1 մլն բնակչություն
գ․ 10 քաղաք, 3000 գյուղ, 72 ամրոց ու բերդ, 118 վանք, 1 մլն բնակչություն
12․Ե՞րբ և ու մ կողմից է հիմնադրվել Կարս-Վանանդի թագավորությունը։
ա․ Սենեքերիմ Արծրունին 1021թ․ բ․ Իշխան Սմբատը 987թ․ գ․ Մուշեղ Բագրատունու 963թ․
13․ Լոռվա ենթակա թագավորության կենտրոնը դաարձավ ․․․․․․․․ քաղաքը։
ա․ Լոռե բ․ Սիսիան գ․ Կարս
14․Ո՞վ էր Սյունիքի թագավորության հիմնադիրը։
ա․ Մուշեղ Բագրատունու բ․ Սմբատ 2-րդը գ․ Իշխան Սմբատը
15․ Սյունիքում 12-րդ դարում կային․․․
ա․ 43 ամրոց ու բերդ, 40 վանք, 1000-ից ավելի գյուղ ու ավան
բ․ 40 ամրոց ու բերդ, 41 վանք, 1000-ից ավելի գյուղ ու ավան
գ․ 43 ամրոց ու բերդ, 42 վանք, 3000-ից ավելի գյուղ ու ավան
16․Ե՞րբ է Տարոնի իշխանությունը միացվել Բյուզանդական կայսրությանը։
ա․ 963թ բ․ 966թ․ գ․ 978թ․
17․Տարոնից հետո Բյուզանդիայի զոհը դարձավ․․․
ա․ Կարսը 1065թ․ բ․ Սյունիքը 1170թ․ գ․ Տայքը, 1001թ․
18․Ովքե՞ր էին գլխավորում բյուզանդամետ ուժերին։
ա․ Վեստ Սարգիսը և Պետրոս կաթողիկոսը
բ․ Պետրոս կաթողիկոսը և Հովհաննես-Սմբատը
գ․ Հովհաննես-Սմբատը և Վահրամ Պահլավունին
19․Ե՞րբ և որտե՞ղ սկսվեցին Վրասատանի և Բյուզանդիայի միջև բանակցությունները։
ա․ 1021թ․ Վասպուրականում բ․ 1022թ․ Տրապիզոնում գ․ 1001թ․ Տայքում
20․ՈՒ՞մ միջնորդությամբ է կայացել հաշտություն Հովհաննես-Սմբատի և Աշոտ 4-րդի միջև։
ա․ Վեստ Սարգսի և Պետրոս կաթողիկոսի
բ․ Պետրոս Գետադարձի և Վահրամ Պահլավունու
գ․ Վահրամ Պահլավունու և վրաց թագավորի
21․Գագիկ 1-ինի մահից հետո ո՞վ ժառանգեց գահը։
ա․ Աշոտ 4-րդը բ․ Հովհաննես-Սմբատը գ․ Գագիկ 2-րդը
22․Ե՞րբ և ո՞վ Վասպուրականը հանձնեց Բյուզանդիային։
ա․ Սենեքերիմ Արծրունին 1021թ․ բ․ Մուշեղ Բագրատունու 963թ․ գ․ Իշխան Սմբատը 987թ․
23. Վասպուրականի փոխարեն Սենեքերիմ Արծրունուն տրվեց․․․
ա․ Կարինը բ․ Կարսը գ․ Սեբաստիան
24. Ե՞րբ մահացան Հովհաննես-Սմբատը և Աշոտ 4-րդը։
ա․ 1045թ․ բ․ 1041թ․ գ․ 1042թ․
25. Ու՞մ առաջարկով և ե՞րբ Գագիկ 2-րդը հռչակվեց թագավոր։
ա․ Վահրամ Պահլավունու 1042թ․ բ․ Վեստ Սարգսի 1041թ․ գ․ Պետրոս Գետադարձի 1042թ․
26. Սպարապետ Վահրամ Պահլավունին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և նրանց կողմնակիցները դեմ էին Հայոց թագավորի ․․․․․․․ գնալուն։
ա․ Կոստանդնուպոլիս բ․ Սեբաստիա գ․ Տփղիս
27․ Ե՞րբ և ու՞մ հորդորով Գագիկ 2-րդը մեկնեց Բյուզանդիա։
ա․ 1045թ․ կաթողիկոսի
բ․ 1044թ․ սպարապետ Վահրամ Պահլավունու
գ․ 1044թ․ կաթողիկոսի և Վեստ Սարգսի
28․ «Հայոց տան տերն ու թագավորն ես եմ և ես քեզ չեմ տալիս հայոց երկիրը, որովհետև դու ինձ խաբեությամբ ես բերել Կոստանդնուպոլիս»։ Ո՞վ է այս խոսքերի հեղինակը։
ա․ Կոստանդին Մոնոմախ բ․ Ռոմանոս Դիոգենես գ․ Գագիկ 2-րդ դ․Աշոտ 4-րդ
29. Անիի Բագրատունյաց թագավորությունը գոյություն ունեցավ․․․
ա․ 855-1113թթ․ բ․ 885-1170թթ․ գ․ 855-1045թթ․ դ․ 885-1045թթ․
30. Ո՞վ էր կանգնած պետության գլուխ Բագրատունյաց Հայաստանում։
ա․ հայոց իշխանը բ․ թագավորը գ․ կաթողիկոսը դ․ սպարապետ
31. Բագրատունյաց Հայաստանում թագավորը․․․
ա․ ինքնակալ միապետ էր և անձամբ էր լուծում պետության բոլոր հարցերը
բ․ ժամանակի ընթացքում ձեռք էր բերել մեծ իրավունքներ
գ․ բերդերի շուրջ ձևավորվում էր նորերը
32. Ո՞ր պաշտոններն էին կարևոր պետական կառավարման համակարգում։
ա․ սպարապետի և կաթողիկոսի
բ․ թագաժառանգի
գ․ իշխանաց իշխանի և հայոց սպարապետի
33. Ո՞ր համակարգն էր կիռարվում հողի մշակման մեջ։
ա․ նորք բ․ եռադաշտային գ․ երկրագործ