СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գիտելիքների ստուգում մաթեմատիկա առարկայից

Категория: Математика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գիտելիքների ստուգում մաթեմատիկա առարկայից»

ԹԵՍՏ 2

Շրջանի մեջ վերցրու 1-10-րդ առաջադրանքների ճիշտ պատասխանները:


1. Գտի՛ր այն թիվը, որը համապատասխանում 8 հազար + 5 հարյուր + 3 միավոր կարգային գումարելիների գումարին:

1) 8053 2) 8503 3) 8530 4) 8035

2. Որքանո՞վ կփոքրանա 68732 թիվը, եթե նրա գրության հազարավորը փոքրացնենք 3-ով:


1) 3-ով 2) 30-ով 3) 300-ով 4) 3000-ով

3. Որքանո՞վ է 587 և 176 թվերի գումարը մեծ 176-ից:

1) 587 2) 411 3) 176 4) 763

4. Ընտրի՛ր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 7 կմ 50 մ 7 կմ * 1մ:


1) 4 2) 5 3) 6 4) 7

5. Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 4ժ 63ր-ն վայրկյաններով:

1) 4063 վ 2) 4020 վ 3) 18180 վ 4) 14463 վ

6. Հավասարակողմ եռանկյան կողմի երկարությունը 20 սմ է: Գտի՛ր այն քառակուսու կողմի երկարությունը, որի պարագիծը հավասար է այդ եռանկյան պարագծին:


1) 10 սմ 2) 15 սմ 3) 40 սմ 4) 80 սմ

7. Նշի՛ր այն գծապատկերը, որի 3/8 մասը ներկված Է:

1) 2) 3) 4)

















































8. Ո՞ր դատողությունն է ճշմարիտ:

1) Նվազելին փոքրացնելիս տարբերությունը մեծանում է:

2) Գումարելին մեծացնելիս գումարը փոքրանում է:

3) 0-ով վերջացող թիվը 10-ի բաժանելիս բավական է թվի գրության վերջին 0-ն անտեսել:

4) Եթե թվի պատիկ որևէ թվի գումարենք այդ թիվը, կստանանք այդ թվի ոչ պատիկ թիվ:

9. Սոնան գաթայի համար օգտագործեց 200 գ կարագ, որը գնած կարագի ¼ մասն էր: Քանի՞ գրամ կարագ էր նա գնել:


1) 50 գ 2) 400 գ 3) 800 գ 4) 600 գ

10. A վայրից հակադիր ուղղություններով շարժվեցին երկու ավտոմեքենա: Որքա՞ն կլինի նրանց միջև եղած հեռավորությունը շարժվելուց 3 ժամ հետո, եթե առաջին ավտոմեքենան շարժվում էր 70 կմ/ժ արագությամբ, իսկ երկրորդը՝ 85 կմ/ժ: Ընտրի՛ր ճիշտ պատասխանը:


1) 155 կմ 2) 465 կմ 3) 310 կմ 4) 210 կմ

11-15-րդ առաջադրանքների ճիշտ պատասխանը գրիր յուրաքանչյուր առաջադրանքից հետո նշված տեղում:



11. Հաշվի՛ր BC հատվածի երկարությունը, գիտենալով որ AC = 48սմ, AB= 27սմ:





Պատ.`….….….

12. Երեք հավասար թվերի գումարը 540 է: Որքա՞ն է այդ թվերից երկուսի գումարը:



Պատ.`………………

13. Դի՛ր փակագծերն այնպես, որ ստացվի հավասարություն:

55 +5 5 + 5 : 5 · 5 = 555



Պատ.` ………………

14. Հաշվի՛ր 8963 + 54 · (28350 : 70 - 105) արտահայտության արժեքը:











Պատ.` ………………

15. Կռահի՛ր օրինաչափությունը և տրված թվերից առաջ և հետո ավելացրո՛ւ ևս մեկական թիվ:


… 4324, 4429, 4534, 4639, ... :

Պատ.` ………, ………

16-17-րդ առաջադրանքների լուծման ամբողջ ընթացքը մանրամասն ու հիմնավորված ներկայացրու առաջադրանքներից հետո նշված տեղում:



16. Ուղղանկյունաձև հողամասի լայնությունը 47 մ է, որը 13 մ-ով փոքր է եր- կարությունից: Հաշվի՛ր այդ հողամասի մակերեսը:














Պատ.` ………………



17. Առաջին ծորակով 1 ժամում ջրավազան կարող է լցվել 840 լ ջուր, իսկ երկրորդով՝ 2 անգամ ավելի: Որքա՞ն ջուր կարող է ջրավազան լցվել 4 ժամում 2 ծորակներով միաժամանակ:














Պատ.` ..................