СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գիտելիքների ստուգում մաթեմատիկա առարկայից

Категория: Математика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գիտելիքների ստուգում մաթեմատիկա առարկայից»

ԹԵՍՏ 3

Շրջանի մեջ վերցրու 1–10-րդ առաջադրանքների ճիշտ պատասխանները:

1. Գտի՛ր այն թիվը, որը համապատասխանում 8 հազար + 6 հարյուր + 2 միավոր

կարգային գումարելիների գումարին.

1) 8602 2) 8062 3) 8620 4) 8026

2. Որքանո՞վ կփոքրանա 58932 թիվը, եթե նրա գրության հազարավորը

փոքրացնենք 2-ով:

1) 2-ով 2) 20-ով 3) 200-ով 4) 2000-ով

3. Որքանո՞վ է 453 և 159 թվերի գումարը մեծ 159-ից:

1) 159 2) 612 3) 453 4) 294

4. Ընտրի՛ր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս

անհավասարություն. 21 կմ 70 մ 21 կմ * 1մ

1) 6 2) 8 3) 9 4) 7

5. Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 2 ժ 24 ր-ն վայրկյաններով:

1) 8640 վ 2) 2240 վ 3) 144 վ 4) 7224 վ

6. Հավասարակողմ եռանկյան կողմի երկարությունը 12 սմ է: Գտի՛ր այն քառա-

կուսու կողմի երկարությունը, որի պարագիծը հավասար է այդ եռանկյան

պարագծին:

1) 6 սմ 2) 9 սմ 3) 24 սմ 4) 36 սմ

7. Նշի՛ր այն գծապատկերը, որի 4/7 մասը ներկված է:

1) 2) 3) 4)















































8. Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ և՛ 2-ին, և՛ 5-ին:

1) 450, 1230, 2465, 4180, 42320, 46555

2) 60, 240, 870, 3520, 9800, 10000

3) 15, 105, 285, 452, 9002, 5625

4) 90, 5452, 320, 4005, 5000, 5005

9. Ջրավազանում կա 800լ ջուր, որը կազմում է նրա տարողության 1/6 մասը:

Որքա՞ն է ջրավազանի տարողությունը:

1) 200 լ 2) 400 լ 3) 2400լ 4) 4800լ

10. A վայրից հակադիր ուղղություններով միաժամանակ շարժվեցին երկու հեծյալ: Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 30 ր հետո, եթե մեկի արագությունը 55 մ/ր է, իսկ մյուսինը՝ 40 մ/ր: Ընտրի՛ր ճիշտ պատասխանը:

1) 95 մ 2) 2850 մ 3) 285 մ 4) 450 մ


11-15-րդ առաջադրանքների ճիշտ պատասխանը գրիր յուրաքանչյուր

առաջադրանքից հետո նշված տեղում:


11. Հաշվի՛ր BC հատվածի երկարությունը, գիտենալով որ AC= 47 սմ, AB= 29 սմ:



Պատ.` ………………

12. Երեք հավասար թվերի գումարը 270 է: Որքա՞ն է այդ թվերից երկուսի գումարը:



Պատ.`………………

13. Դի՛ր փակագծերն այնպես, որ ստացվի հավասարություն:

10 · 52 · 53 – 51 · 53 – 530 = 0

Պատ.`………………

14. Հաշվի'ր 4200 : (241 –328:8) + 479 արտահայտության արժեքը:









Պատ.`………………

15. Կռահի՛ր օրինաչափությունը և տրված թվերից առաջ և հետո ավելացրո՛ւ ևս

մեկական թիվ:

… , 8714, 8609, 8504, ….



Պատ.`……… ……

16-17-րդ առաջադրանքների լուծման ամբողջ ընթացքը մանրամասն ու

հիմնավորված ներկայացրու առաջադրանքներից հետո նշված տեղում:


16. Ուղղանկյունաձև հողամասի լայնությունը 25 մ է, որը 15 մ-ով փոքր է

երկարությունից: Հաշվի՛ր այդ հողամասի մակերեսը:















Պատ.`………………



17. Առաջին ծորակով 1 ժամում ջրավազան կարող է լցվել 1520 լ ջուր, իսկ երկրոր-

դով՝ 2 անգամ պակաս: Որքա՞ն ջուր կարող է ջրավազան լցվել 4 ժամում 2 ծորակ-

ներով միաժամանակ:















Պատ՝………………