Օրը կիրակի էր: Դպրոցը միայն մի ուսոցիչ ուներ, բայց ուսուցչի եռանդը հասնում էր ամեն տեղ: Մի խումբ ‹‹այբ ու բեն›› էր սովորում, մյուս խմբում ‹‹Մայրենի լեզու›› էին կարդում, երրորդ խմբում հայոց պատմությունից էին դաս պատասխանում, մի ուրիշ խմբում ‹‹Դավիթ Բեկ›› էին կարդում:
Երբ դասը վերջացավ, ու աշակերտները պիտի ցրվեին, ընկերս, որ երգ շատ էր սիրում, խնդրեց ուսուցչին, որ աշակերտները մի երգ երգեն: Ուսուցիչը պատասխանեց, թե ինքը, դժբախտաբար, ‹‹բաղաձայն›› է և դրա համար էլ երգ չի սովորեցրել, սակայն ավելացրեց, որ աշակերտների մեջ երգողներ կան:
-Լավ կլինի բոլորը գոնե մի ընդհանուր ազգային երգ գիտենան. օրինակ՝ ‹‹Մայր Արաքսի››-ն, որ շա՜տ տեղին է, հենց նրա ափին ենք,- ասաց ընկերս:
Ուսոցիչը մի պահ մտածելուց հետո դարձավ աշակերտներին.
-Հապա՛, սիրելինե՛րս, ամենքդ շարվեցեք այստեղ:
Հետո դառնալով մեզ՝ ավելացրեց.
-Ինչպե՞ս չէ, գիտեն և լա՛վը գիտեն:
ՈՒ ձեռքի քանոնը վեր բարձրացնելով՝ գոչեց.
-Բոլորդ միասին ինձ հետ երգե՛ցեք՝ ‹‹Այբ-բեն-գիմ››: Չէ՞ որ բոլորիդ անգիր սովորեցրել եմ: Դե՛հ, այսպես:
Եվ քանոնի համաչափ շարժումներին ներդաշնակ՝ բոլորը, հետևելով ուսուցչին, սկսեցին բարձր և երգեցիկ ձայնով երգել.
Այբ, բեն, գիմ,
Դա, եչ, զա,
Է, ըթ, թո…
-Ահա՛ ձեզ մի ընդհանուր ազգային երգ, որ ամեն հայ անպատճառ պետք է գիտենա: Ահա չորս-հինգ տարի է՝ ես այս երգն եմ սովորեցրել, ուրիշ երգ չեմ ճանաչում…,- բոցավառ շրթունքներով շնչասպառ ասաց ուսուցիչը և սրբեց քրտնած ճակատը:
-Շատ ճիշտ եք ասում և կեցցե՛ք, իսկապես որ աննման էր,- ոչ նվազ ոգևորությամբ պատասխանեցինք մենք:
Ապա մեր շնորհակալությունը հայտնելով՝ ամուր սեղմեցինք հնարամիտ ուսուցչի ձեռքը և ուրախ ու թեթև շարունակեցինք մեր ուղին:
Մի պահ գտնվում էինք այդ տարօրինակ երգի ազդեցության տակ: Ընկերս խզեց լռությունը.
-Համաձայն չե՞ս, որ քանի հայն ապրում է, հայոց ‹‹այբ-բեն››-ը չի մեռնի:
1-ին մաս
1. Նկարագրի՛ր գյուղական դպրոցը՝ ըստ տեքստի:
Պատասխան՝ __________________________________________________________________________________________________________________________________________________________________________
2. Ըստ ուսուցչի՝ ո՞րն է ազգային երգը::
ա) Այբ-բեն -գիմ
բ) Ազգային երգը
գ) Մասիս սար
դ) Մայր Արաքսի
3. Ուշադիր կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին:
ա) Ի՞նչ է պատասխանում ուսուցիչը, երբ նրան հարցնում են, թե աշակերտները գիտեն արդյոք որևէ ազգային երգ:
ա) Ասում է, որ չգիտեն:
բ) Ինքը է և երգ չի սովորեցրել:
գ) Երեխաները երգել չեն կարող:
դ) Գիտեն միայն -ն:
բ) Տեքստից դուրս գրի՛ր այն նախադասությունը, որտեղ բնութագրվում է ուսուցիչը:
Պատասխան՝ ________________________________________________________________
4. Նկարագրիր ուսուցչին երգի ավարտից հետո:
Պատասխան՝ ________________________________________________________________
5. ա) Ի՞նչ միտք արտահայտեց ընկերը երգը լսելուց հետո:
Պատասխան՝ ________________________________________________________________
բ) Քո կարծիքով ճի՞շտ էր ընկերը:
Պատասխան՝ ________________________________________________________________
2-րդ մաս
Կատարի՛ր տրված առաջադրանքները:
6. Տրված բառակապակցությունների ընդգծված բառերում բաց թողած տեղում դատարկ է: Արտագրի՛ր ընդգծված բառերը՝ դատարկ վանդակի փոխարեն լրացնելով անհրաժեշտ տառը:
Փոքրիկ ձա__ուկ, տար__րինակ արարք,
Ջերմ ող__ույն, զվար__ տրամադրություն
Պատասխան՝ _____________________________, _______________________________________, __________________________________________, ________________________________________
7. Հետևյալ բառակապակցություններից ո՞րը դարձվածք չէ:
Թոկից փախչել
Ձեռքից գնալ
Ցցված նայել
Սիրտը շահել
8. Տրված բառերից ո՞րի դիմաց է սխալ նշված նրա տեսակը՝ ըստ կազմության:
Արագաշարժություն- բարդածանցավոր
Հախճապակի- հոդակապով բառ
Մարզաձև- բարդ բառ
Լեռնային- վերջածանցավոր բառ
9. Տրված բառերից յուրաքանչյուրը բնութագրված է որպես խոսքի մաս: Ո՞ր տարբերակում սխալ կա:
Քեռի- անձ ցույց տվող գոյական
Թարմ- ածական
Ուստի- շաղկապ
Առավոտ- ածական
10. Տրված նախադասությունից դու՛րս գրիր այն լրացումը, որը պատասխանում է ինչպիսի՞ հարցին:
Մի ճերմակ ծաղիկ նազանքով ու տխրությամբ օրորում էր գլխիկը:
Պատասխան՝ ______________________________________________________