Դուք գիտե՞ք, թե ի՛նչ է գլոբուսը: Երկրագնդի փոքրիկ մոդելն է, որ պատվանդանի վրա պտտվում է մետաղե առանցքի շուրջը: Փայտից, ստվարաթղթից կամ այլ նյութից պատրաստված մի գունդ է դա, որով մենք աշխարհագրություն ենք սովորում: Այնքան է փոքր երկրագնդից, որ եթե վրան մի ճանճ նստի, կարող է ծածկել Լոնդոնի նման մի քաղաք կամ Էվերեստի նման մի սար: Գլոբուսը շատ նման է երկրագնդին:
Բայց մի՛ մոռացեք, որ երկրագունդը մի հատ է, ուրիշ երկրագունդ չկա տիեզերքում, իսկ այդ հասարակ ու էժանագին գլոբուսներն անհաշիվ են:
Սակայն այն գլոբուսը, որի մասին պիտի պատմեմ, բոլորովին այլ կարծիք ուներ իր մասին: Երբ նրան դասարան բերեցին, հպարտացավ ու ասաց.
_Է՜յ, զգո՜ւյշ վարվեք ինձ հետ: Դուք գիտե՞ք, թե ո՛վ եմ ես: Եթե ես չլինեմ, երկրագունդը չի իմանա, թե ինչպե՛ս պտտվի: Նա ամեն ինչ ինձնից է սովորում: Խոսքը մեր մեջ, այդ երկրագունդ կոչվածն իմ մեծ ու կլոր արձանն է…
_Հապա ինչու՞ քեզ վրա էլ ամպեր ու կայծակներ չկան,- հարցրին երեխաները,- ինչու՞ քեզ վրա էլ ծովերն ու օվկիանոսները չեն ալեկոծվում, ինչու՞ հրաբուխներ չեն ժայթքում:
Գլոբուսը ծիծաղեց ու ասաց.
_Այդպիսի բաներ կարող են պատահել խեղճ երկրագնդի վրա: Նա թույլ բնավորություն ունի, և նրանից չեն վախենում: Իսկ ես այդպիսի բաներ չեմ սիրում: Դուք գիտե՞ք՝ ո՛վ եմ ես:
_Իսկ դու ինչու՞ ես այդ ձողի շուրջը պտտվում. չէ՞ որ երկրագունդը ոչ մի ձող ու հենարան չունի:
_Դա նրանից է,- ասաց գլոբուսը,- որ երկրագունդը դեռ երեխա է: Այդ ձողն իմ ձեռնափայտն է: Մեծ ու խելոք մարդիկ ձեռնափայտ են ունենում:
Երեխաները հավատացին ու սկսեցին հարգանքով վերաբերվել նրան: Իսկ գլոբուսն օրեցօր ավելի էր հպարտանում:
1-ին մաս
1. Ի՞նչ է գլոբուսը՝ ըստ տեքստի:
Պատասխան՝ ______________________________________________________________,
2. Գլոբուսի կարծիքով ինչպիսի՞ն էր երկրագունդը:
ա) Մեծ ու կլոր արձան
բ) Մի գունդ, որով աշխարհագրություն են սովորում
գ) Երկրագնդի փոքրիկ մոդել
դ) Պատվանդանի վրա պտտվող գունդ
3. ա) Ըստ գլոբուսի՝ ինչո՞ւ գլոբուսը ձող ու հենարան ունի, իսկ երկրագունդը՝ ոչ:
Պատասխան՝ ________________________________________________________________
բ) Ինչպե՞ս վերաբերվեցին երեխաները գլոբուսին:
Պատասխան՝ __________________________________________________________________________________________________________________________________________________________________________
4. Գլոբուսի ի՞նչ գիտես:
Պատասխան՝ ________________________________________________________________
5. ա) Գլոբուսի վրա ինչե՞ր են պատկերված լինում :
Պատասխան՝ ________________________________________________________________
բ) Իսկ ինչե՞ր հնարավոր չէ պատկերել:
Պատասխան՝ ________________________________________________________________
2-րդ մաս
Կատարի՛ր տրված առաջադրանքները:
6.Տրված բառակապակցությունների ընդգծված բառերում բաց թողած տեղում դատարկ է: Արտագրի՛ր ընդգծված բառերը՝ դատարկ վանդակի փոխարեն լրացնելով անհրաժեշտ տառը:
Սպիտակ թու__թ, ծովային կր__ա,
Հաղթահարել բար__ունքը, ոսկեզ__ծ մատանի
Պատասխան՝ _____________________________, ________________________________________, ___________________________________, _______________________________________
7. Ո՞ր բառերը հոմանիշներ չեն:
Անշեղ- ուղիղ
Ապարանք- պալատ
Մթերք- պահեստ
Մտախոհ-մտասույզ
8. Տրված բառերից ո՞րի դիմաց է սխալ նշված նրա տեսակը՝ ըստ կազմության:
Քաղաք- պարզ բառ
Ճանապարհ- բարդ բառ
Ցուցափեղկ- հոդակապով բառ
Հանդիսական- ածանցավոր բառ
9. Տրված բառերից յուրաքանչյուրը բնութագրված է որպես խոսքի մաս: Ո՞ր տարբերակում սխալ կա:
Կահույք- գոյական
Թեթև- ածական
Համար- շաղկապ
Երկրորդ- թվական
10. Ո՞րն է տրված նախադասության ենթական:
Վերադարձին մի անտառի մեջ թագավորը հանդիպեց մի ծերունու:
Պատասխան՝ ______________________________________________________