СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գիտելիքների ստուգում մայրենի առարկայից

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գիտելիքների ստուգում մայրենի առարկայից»

Մատենադարան բառը կազմված է և բաղադրիչներից: Մատյան հնում նշանակել է , իսկ դարան նշանակում է , , այսինքն՝ Մատենադարանը գրապահոց է:

Հին ժամանակներում հայերը, ինչպես և այլ ժողովուրդներ, գրքերը գրում էին ձեռքով: Այդ պատճառով էլ դրանք կոչվում են ձեռագիր մատյաններ: Դրանցից շատերը մագաղաթից են: Մագաղաթը հատուկ եղանակով պատրաստում էին հորթի, գառան կամ ուլի կաշվից: Մարդիկ կային, որոնք տարբեր հեղինակների գրվածքներն արտագրում էին մագաղաթե թերթերի վրա: Նրանց գրիչներ էին անվանում: Իսկ մատյանները պատկերազարդող նկարիչներին ծաղկող էին անվանում: Հետո ուրիշ վարպետներ մագաղաթները միացնում էին, կազմում ու գիրք դարձնում:

Հայերեն հազարավոր ձեռագիր մատյաններ այժմ պահվում են Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում: Այդ պատճառով էլ այն հաճախ կոչում են ձեռագրատուն:

Ձեռագրերից շուրջ տասնչորս հազարը հայերեն են, երկու հազար ութ հարյուրը՝ օտար լեզուներով: Սրանց մեջ կան արաբերեն, հունարեն, պարսկերեն և այլ լեզուներով մատյաններ: Դրանք վերաբերում են գիտության ու մշակույթի տարբեր բնագավառների՝ պատմություն, գրականություն, քերականություն, մաթեմատիկա, աշխարհագրություն և այլն:

Հայ մարդիկ իրենց կյանքի գնով են փրկել ձեռագրերը:

Բազում վտանգների միջով են անցել ձեռագրերը, մարդկանց նման գերի են տարվել և հրից ու սրից փրկվելով՝ եկել, մեզ են հասել: Դրանք հայ ժողովրդի տառապանքների ու հաղթանակների, նրա ազատասեր ու ստեղծագործ ոգու վկաներն են:



















1-ին մաս


1. Հնում մարդիկ ինչի՞ վրա էին գրում:

Պատասխան՝ _____________________________________________________________________________________


2. Մարդիկ առաջ ինչպե՞ս էին անվանում գրքերը:

ա) Ձեռագիր մատյան

բ) Թերթեր

գ) Գրքեր

դ) Գրքերի պահոց:

3. Ուշադիր կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին:

ա) Ինչից էին պատրաստում մագաղաթը:

ա) Թղթից

բ) Ստվարաթղթից

գ) Կենդանու կաշվից

դ) Փայտանյութից:

բ) Մատենադարանն ինչո՞ւ են անվանում նաև ձեռագրատուն:


Պատասխան՝ ________________________________________________________________

4. Մագաղաթի վրա գրող մարդկանց ինչպե՞ս էին անվանում:

Պատասխան՝ __________________________________________________________________________________________________________________________________________________________________________


5. ա) Ինչպիսի ունեն Մատենադարանում պահվող ձեռագրերը :

Պատասխան՝ __________________________________________________________________________________________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________


բ) Ըստ տեքստի՝ մագաղաթները ինչպիսի՞ նշանակություն ունեն հայ ժողովրդի համար :

Պատասխան՝ __________________________________________________________________________________________________________________________________________________________________________

2-րդ մաս


Կատարի՛ր տրված առաջադրանքները:

6. Տրված բառակապակցությունների ընդգծված բառերում բաց թողած տեղում դատարկ է: Արտագրի՛ր ընդգծված բառերը՝ դատարկ վանդակի փոխարեն լրացնելով անհրաժեշտ տառը:

Ահեղ մ__իկ, արջի որ__

Օրվա հեր__ապահ, երկարավիզ ընձու__տ

Պատասխան՝ ________________________________, _______________________________________, ___________________________________________, _________________________________________


7. Ո՞ր բառի իմաստն է՝ փորելով գետնի տակից որևէ հին բան հանել:

  1. Պեղել

  2. Զննել

  3. Նշմարել

  4. Կերտել


8. Տրված բառերից ո՞րի դիմաց է ճիշտ նշված նրա տեսակը՝ ըստ կազմության:

1 ) Մոխրագույն-բարդածանցավոր բառ

2)Թռիչք-պարզ բառ

3)Ճառագայթաձև-ածանցավոր բառ

4)Ավտոմեքենա-անհոդակապ բառ


9. Տրված բառերից յուրաքանչյուրը բնութագրված է որպես խոսքի մաս: Ո՞ր տարբերակում սխալ կա:

  1. Բուրավետ- ածական

  2. Հնարամիտ- գոյական

  3. Մեկ- թվական

  4. Որովհետև- շաղկապ


10. Ո՞րն է տրված նախադասության ենթական:

Բարբադոսում շատ են հանդիպում նաև թռչող ձկների արձաններով շատրվանները:


Պատասխան՝ __________________________________________________________________________________________________________________________________________________________________________