ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄ ՄԱՅՐԵՆԻ ԱՌԱՐԿԱՅԻՑ
ԱՄԻՍ, ԱՄՍԱԹԻՎ ———————————————
ԴՊՐՈՑ —————————————————————
ԴԱՍԱՐԱՆ ———————————————————
ԱՆՈՒՆ—————————————————————
ԱԶԳԱՆՈՒՆ———————————————————
2-րդ տարբերակ
Կարդալ տեքստը և կատարել առաջադրանքները
ԱՐԵՎԻԿԸ
Մայր Աստղը մի գեղեցիկ, շատ գեղեցիկ աղջիկ ունեցավ՝ Արևիկը։
-Ախ , իմ Արևիկ, - ուրախացավ Աստղը։ -Դու բոլորից գեղեցիկ ես և ուրախ։
Արևիկը շատ գեղեցիկ էր, դեղին, ձվից նոր դուրս եկած ճուտիկի նման։ Շատ հետաքրքիր աղջիկ էր։ Բոլորը նրան սիրեցին ու միշտ ուշադիր էին նրա հանդեպ։ Բայց միշտ չէ, որ նա ուրախ էր։ Նա հաճախ էր մրսում և հիվանդանում։ Եվ դա շատ էր մտահոգում բոլորին։ Չնայած, դա զարմանալի չէր։ Չէ՞ որ երկնքում շատ ցուրտ էր։
-Այ, քեզ բան,- վշտացավ մայր Աստղիկը ։ -Իմ Արևիկը շատ բարձր ջերմություն ունի, այնպես, որ ոչ մի ջերմաչափով չես կարող չափել։ Աստղերը ուշադիր լսեցին այս բանը և թարթեցին իրենց արծաթափայլ, գեղեցիկ շողերը։ Նրանք ասացին ․
- Մենք կարծում ենք, որ մեր Արևիկը պետք է մարմինը կոփի։
- Լավ միտք է,- ուրախացավ Աստղը մայրիկը։ - Արև իմ, լող տուր կապույտ երկնքում։ Տես, այնտեղ ի՜նչ հրաշալի գնդակներ կան։
-Տեսնում եմ, մայրիկ,- ասաց Արևիկը։
- Այդ գնդակները մոլորակներ են։ Նրանց մոտ թռիր։ Սա էլ քո առավոտյան մարմնամարզությունը կլինի ։ Միայն թե շատ մոտ մի գնա, չէ՞ որ դու ջերմություն ունես։
Արևիկը ուրախ գլորվեց դեպի գնդակ-մոլորակները։ Մոլորակներին էլ դուր եկավ տաք Արևիկը։ Նրանք զարմացած ու հիացած սկսեցին պտտվել Արևիկի շուրջը, որպեսզի մի քիչ տաքանան։ Եվ նրանք տաքացան։ Մի քանի մոլորակներ նույնիսկ շիկացան։ Արևիկը շատ հետաքրքրասեր էր։ Մոլորակները պտույտ էին գալիս, ինքն էլ հանգիստ չէր մնում, հոլի նման պտտվում էր տեղում և ուշադիր զննում էր ամեն ինչ։
Նա սկսեց լույս տալ ու լուսավորել ամեն ինչ ։ Նրան դուր եկան բոլոր մոլորակները։ Նա հատկապես շատ սիրեց կապույտ մոլորակը՝ Երկիրը։ Տարեցտարի Արևիկն իր տաք շողերն ամպերի միջով ուղարկում էր իր սիրած Երկիր մոլորակի ցամաքին ու ծովերին։
Եվ ծովում սկսեցին ձկներ խայտալ։ Գորշ քարերը ծածկվեցին կանաչ խոտով։ Ճախրեցին, երգեցին թռչունները։ Երկրի վրա կենդանիներ հայտնվեցին․․․Ինչ լավ է, որ Աստղ մայրիկը գեղեցիկ և ջերմ աղջիկ ունեցավ, չէ՞ որ առանց Արևիկի Երկիր մոլորակում կենդանություն չէր լինի․․․
ԿԱՏԱՐԵԼ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ
1-ին մաս
1․ Տեքստից դուրս գրել։ Արևիկն ինչո՞ւ էր հաճախակի հիվանդանում։ /1 միավոր/
Պատասխան ՝—————————————————————————————————
—————————————————————————————————————————
2․Մայրիկն ինչո՞ւ վշտացավ։ Նշել ճիշտ պատասխանը։ /1միավոր/
ա/ Ջերմություն չափելու համար ջերմաչափ չկար։
բ/ Արևիկը ձվից դուրս եկած ճուտիկի էր նման։
գ/ Արևիկը շատ բարձր ջերմություն ուներ։
3․ Ինչ առաջարկեցին շողերը։ Նշել ճիշտ պատասխանը։ /1 միավոր/
ա/ Արևիկը լողա երկնքում։
բ/ Արևիկը լուսավորի մոլորակներին։
գ/ Արևիկը մարմինը կոփի։
4․Արևիկը երբ սկսեց լուսավորել ։ Նշել ճիշտ պատասխանը։ / 1 միավոր/
ա/ ․․․երբ ջերմությունն իջավ։
բ/ ․․․երբ հոլի նման պտտվեց տեղում։
գ/ ․․․երբ շատ մոտ գնաց մոլորակներին։
5․ Արևիկն ինչպե՞ս էր արտահայտում իր համակրանքը երկրի նկատմամբ։ Նշել ճիշտ պատասխանը։ /1 միավոր/
ա/ Ավելի շատ էր մոտենում նրան։
բ/ Ուշադիր էր զննում նրան։
գ/ Ուղարկում էր իր տաք շողերը։
2- րդ մաս
6․ Տրված բառակապակցությունների ընդգծված բառերում բաց թողնված տառի կամ տառակապակցության տեղում գծիկ է։ Արտագրել ընդգծված բառերը՝ գծիկի փոխարեն լրացնելով բաց թողած տառը կամ տառակապակցությունը։/Յուրաքանչյուր ճիշտ բառը 1 միավոր/
տաք հա——ուստ, հմուտ ——րսորդ
լայն մի——անցք, երկարավիզ ընձու——տ
Պատասխան՝ ——————————————————————————————————
7․ Ո՞րն է տրված նախադասության ենթական և ստորոգյալը։ /2 միավոր/
Այգում փոքրիկ շնիկը վերջապես հանդիպեց մի բարի ծերունու։
Պատասխան՝ ——————————————————————————————————
8․Ո՞ր բառի իմաստն է՝ փորելով գետնի տակից որևէ հին բան հանել։/2 միավոր/
ա/ պեղել
բ/ զննել
գ/ նշմարել
դ/ կերտել
9․ Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը՝ ըստ կազմության։/2 միավոր/
ա/ գրատախտակ - հոդակապով բարդ բառ
բ/ զվարճալի - վերջածանցավոր բառ
գ/ թանաքաման - անհոդակապ բառ
դ/ կատու - ածանցավոր բառ
10․ Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է։ Ո՞ր տարբերակում է սխալ նշված։ /2 միավոր/
Կահույք - գոյական
Կահավորել - ածական
Փոքրիկ - բայ
Երրորդ - բայ
ԳՆԱՀԱՏԱԿԱՆ —————————————————
4