СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գլխարկների մեթոդ

Категория: Биология

Нажмите, чтобы узнать подробности

Գլխարկների մեթոդի կիրառումը

Просмотр содержимого документа
«6 գլխարկները»

«Մտածողության վեց գլխարկները»

Սպիտակ գլխարկը անաչառ և օբյեկտիվ է: Այստեղ փաստեր և թվեր են: Պետք է պատասխանենք «ի՞նչ գիտենք արդեն», «ի՞նչ չգիտենք դեռ», «ի՞նչ պետք է իմանանք» հարցերին: Այս գույնը բացառում է կարծիքներ, կասկածներ, գնահատականներ (քննադատություն): Հեռացնում է զգացմունքները և զգացումները: Այսինքն պետք է ապացուցել, թե ինչու ամեն ինչ ընթացավ այսպես, այլ ոչ թե այլ կերպ:

Կարմիր գույնը խորհրդանշում է բարկություն, զայրույթ և ներքին լարվածություն: Այնպես որ, մենք կարմիր գլխարկի մեջ ազատություն կտանք մեզ զգացմունքներին: Այստեղ հույզեր են, զգացումներ, ինտուիցիա, տպավորություններ: Սովորողները կիսվում են էմոցիաներով (վախ, զայրույթ, հիացմունք, ուրախություն, և այլն), որոնք առաջանում են այս կամ այն լուծումների կամ առաջարկության մասին  մտածելու պահին: Այստեղ նաև կարևոր է ազնիվ լինել, ինչպես ինքներդ ձեր հետ, այնպես էլ շրջապատի հանդեպ: Բոլոր որոշումները զգացմունքային են, առանց պատճաբանելու և հիմնավորելու:

Սև գույնը մռայլ է, չարաբաստիկ, անխիղճ, նեգատիվ: Սև գլխարկը ներառում է բոլոր վատ բաները: Այս գլխարկով մտքում պետք է տալ իրավիճակի բացառապես կրիտիկական գնահատականը (գաղափարներ, լուծումներ և այլն)՝ ցուցաբերել զգուշություն, ուշադրություն դարձրեք հնարավոր ռիսկերի և թաքնված սպառնալիքների վրա, գոյություն ունեցող և երևակայական թերությունների վրա, միացրեք որոգայթների  որոնման ռեժիմը և եղեք մի փոքր հոռետես: Այսինքն, այս խումբը պետք է հայտնի կասկած, գտնի հակափաստարկներ:

Դեղին գույնը արևի գույնն է: Դեղին գլխարկը լի է լավատեսությամբ: Դրա տակ ապրում է հույսն ու դրական մտածողությունը: Դեղին գլխարկը պոզիտիվն է: Դնելով այն, մենք մտածում ենք տրված թեմայի իրական կամ ենթադրյալ առավելությունների մասին, որը տալիս է լուծումներ, կամ բերում առաջարկներ, մտածում ենք  օգուտների և հեռանկարի մասին: Եվ նույնիսկ այն դեպքում, եթե անգամ այդ գաղափարը կամ լուծումը առաջին հայացքից ոչ մի լավ բան չեն խոստանում, կարևոր է մշակել հենց այս, լավատեսական կողմը և փորձել բացահայտել թաքնված դրական ռեսուրսները:

Կանաչը թարմ սաղարթների, առատության և պտղաբերության գույնն է: Կանաչ գլխարկը խորհրդանշում է նոր գաղափարների ստեղծագործական սկիզբը և ծաղկունքը: Այն ստեղծագործականության և կրեատիվության գլխարկն է: Ենթադրում է նոր մոտեցումներ, ստեղծագործ և ուղղորդված մտածելակերպ, գտնել այլընտրանքներ և կատարել փոփոխություններ: Դիտարկեք բոլոր տեսակի դրսևորումները, առաջարկեք նոր գաղափարներ, նորացրեք եղածները և դիտարկեք այլոց մշակումները, մի վանեք ոչ ստանդարտ և սադրիչ մոտեցումները, փնտրեք ցանկացած այլընտրանք: Այս խմբի անդամները առաջարկում են նոր գաղափարներ, հասկացություններ, այլընտրանքներ, անգամ եթե դրանք ֆանտաստիկ և անսպասելի են:

Կապույտ գույնը սառն է, սա երկնքի գույնն է: Կապույտ գլխարկը կապված է մտային գործընթացի կազմակերպման և ղեկավարման հետ (պատկերացրեք հեռակառավարման վահանակ): Ի տարբերություն մյուս հինգի, նախատեսված է գաղափարների իրականացման գործընթացը կառավարելու և խնդիրների լուծման աշխատանքների համար: Ըստ էության այստեղ այն մասնակիցներն են, որոնք գնահատում են բոլոր խմբերի առաջարկները և գտնում օպտիմալ լուծում:



Просмотр содержимого документа
«դասի պլան»

Փորձարարական (բաց) դաս

Բնապահպանություն

Թեմա՝ Օզոնային շերտի պահպանություն

Դասարան՝ 9-րդ

Տևողությունը՝ 90 ր

Նպատակ՝

Կրթական

Սովորողը՝

  • կիմանա ինչ է օզոնային շերտը:

  • կիմանա ինչպե՞ս է օզոնը գոյանում մթնոլորտում

  • կկարողանա բացատրել, թե ինչո՞ւ է օզոնային շերտը կարևոր

  • կկարողանա առաջարկել օզոնային շերտի պահպանման եղանակներ

Զարգացնող

Կզարգանան ճանաչողական գործընթացները՝

  • հիշողություն (նոր հասկացությունների հետ աշխատելու միջոցով),

  • տրամաբանություն (մտածողության, մտահանգումների կառուցման միջոցով),

  • ուշադրություն (վերլուծելու, համեմատելու, եզրակացություններ անելու միջոցով),

  • քննադատական մտածողություն,

Դաստիարակչական

Սովորողը

  • Կգիտակցի բնագիտական գիտելիքների կարևորությունը, դրանց կիրառության արդյունավետությունը

  • Կկարևորի մտավոր աշխատանքը, ձգտի ստեղծագործական աշխատանքի,

  • Կկարողանա նպատակներ և խնդիրներ դնել

  • Կգնահատի մարդկային գործունեության ազդեցությունը բնության վրա

  • Կգիտակցի բնապահպանական հետազոտությունների ժամանակ բարոյահոգեբանական նորմերի պահպանման անհրաժեշտությունը

  • Կդրսևորի հանդուրժողականություն, համագործակցելու կարողություններ

  • Կենթարկվի խաղի որոշակի կանոնների

Մեթոդ-զրույց, խմբային աշխատանք «Մտածողության վեց գլխարկներ»

Անհրաժեշտ պարագաներ- Սպիտակ, սև, կարմիր, դեղին, կանաչ, կապույտ գլխարկներ կամ համապատասխան գույների այլ առարկաներ (մատիտներ, խորանարդիկներ, քարտեր և այլ), պաստառներ, գունավոր նշագրիչներ, ուսումնական նյութ

Դասի ընթացքը՝

Դաս 1

Դասարանը բաժանել 5 խմբի (28:5): Յուրաքանչյուրի սեղանին դնել 6 գույնի գլխարկներ, որոնց վրա գրված է նաև, թե ինչ է ենթադրում տվյալ գույնը: Կապույտը թողնել ամենավերջում: Բաժանել ուսումնական նյութը բոլոր խմբերին:

Դասը սկսել նախապես կազմած սահիկահանդեսով: Ներկայացնել դասի թեման, նպատակը, մեթոդները:

Մտագրոհի մեթոդով պարզել երեխաների ունեցած գիտելիքները օզոնի մասին:

Այնուհետև սկսել խմբային աշխատանք: Հրահանգ՝ յուրաքանչյուր խումբ ուսումնասիրում է օզոնային շերտի մասին տրված ուսումնական նյութը, ապա, հերթով դնելով գլխարկները, պաստառի վրա ներկայացնում աշխատանքը: Աշխատանքի համար տրվում է 25-30 րոպե: Ուսուցիչն անընդհատ հետևում է սովորողների աշխատանքին, հարկ եղած դեպքում բացատրում, ուղղորդում, աջակցում:

Դաս 2

Խմբերը ներկայացնում են իրենց վերջնական աշխատանքները: Միասին ամփոփում ենք:

Դիտում են «Օզի Օզոն» ուսումնական մուլտֆիլմը:

Կատարվում է անդրադարձ՝ ի՞նչ արեցինք, ինչպե՞ս արեցինք, ինչո՞ւ արեցինք:

Գնահատում_________________________________________




Հայտորոշիչ թեստ

1. Ի՞նչ է օզոնը

_____________________________________________________________________________

2. Արևի ո՞ր ճառագայթներն է կլանում մթնոլորտի օզոնը:

ա/ ինֆրակարմիր

բ/ ուլտրամանուշակագույն

3. Ո՞ր բարձրության վրա գտնվող օզոնն է պայմանականորեն կոչվում «օզոնային շերտ»

ա/ մինչև 10 կմ

բ/ 20-30 կմ

գ/ 50 կմ-ից բարձր

4. Ի՞նչ են նշանակում հետևյալ նշանները.

ա/ 0 ____________________________

բ/ 02 ____________________________

գ/ 03 ____________________________

5. Ի՞նչ է ներքնոլորտային օզոնը.

________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________


Պատասխաններ

1. Օզոնը սուր հոտով երկնագույն (մեծ քանակների դեպքում՝ կապույտ) գազ է:

2. Ուլտրամանուշակագույն

3. Երկրի մակերևույթի 20-30 կմ բարձրության վրա գտնվող օզոնը պայմանականորեն կոչվում է «օզոնային շերտ»:

4. Թթվածնի ատոմ, թթվածնի մոլեկուլ, օզոնի մոլեկուլ

5. Ներքնոլորտային օզոնը մթնոլորտի ստորին՝ գետնամերձ շերտում գտնվող օզոնն է, որը շատ վտանգավոր է մեր առողջության համար:


3


Просмотр содержимого документа
«թեստ »

Հայտորոշիչ թեստ

1. Ի՞նչ է օզոնը

_____________________________________________________________________________

2. Արևի ո՞ր ճառագայթներն է կլանում մթնոլորտի օզոնը:

ա/ ինֆրակարմիր

բ/ ուլտրամանուշակագույն

3. Ո՞ր բարձրության վրա գտնվող օզոնն է պայմանականորեն կոչվում «օզոնային շերտ»

ա/ մինչև 10 կմ

բ/ 20-30 կմ

գ/ 50 կմ-ից բարձր

4. Ի՞նչ են նշանակում հետևյալ նշանները.

ա/ 0 ____________________________

բ/ 02 ____________________________

գ/ 03 ____________________________

5. Ի՞նչ է ներքնոլորտային օզոնը.

________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________





















Պատասխաններ

1. Օզոնը սուր հոտով երկնագույն (մեծ քանակների դեպքում՝ կապույտ) գազ է:

2. Ուլտրամանուշակագույն

3. Երկրի մակերևույթի 20-30 կմ բարձրության վրա գտնվող օզոնը պայմանականորեն կոչվում է «օզոնային շերտ»:

4. Թթվածնի ատոմ, թթվածնի մոլեկուլ, օզոնի մոլեկուլ

5. Ներքնոլորտային օզոնը մթնոլորտի ստորին՝ գետնամերձ շերտում գտնվող օզոնն է, որը շատ վտանգավոր է մեր առողջության համար:

Просмотр содержимого документа
«օզոն, ուսումնական նյութ վերջնական»

Օզոնային շերտի պահպանությունը

Օզոնային շերտը մեր կենսապահովության երաշխիքն է: Օզոնը գազ է, որն առկա է մթնոլորտում: Օզոնի յուրաքանչյուր մոլեկուլ պարունակում է թթվածնի երեք ատոմ: Օզոնի մեծ մասը գտնվում է մթնոլորտի երկու շերտերում: Մթնոլորտային օզոնի շուրջ 10%-ը գտնվում է ներքնոլորտում, որն անմիջապես երկրի հետ շփվող շերտն է (ծովի մակերևույթից մինչև 10-16 կմ բարձրության վրա) (առավելագույն խտությունը՝ 22-25 կմ սահմաններում): Օզոնի մնացած մասը` մոտ 90%-ը, գտնվում է վերնոլորտում, որն սկսվում է անմիջապես ներքնոլորտից հետո և տարածվում մինչև ծովի մակերևույթից մոտ 50 կմ բարձրության վրա: Վերնոլորտային օզոնի մեծ զանգվածը հաճախ անվանում են «օզոնային շերտ»:

Ինչպե՞ս է օզոնը գոյանում մթնոլորտում

Օզոնը մթնոլորտում առաջանում է բազմափուլ քիմիական ռեակցիաների հետևանքով, որի համար անհրաժեշտ է նաև Արեգակի լույսը: Վերնոլորտում այդ պրոցեսը սկսվում է թթվածնի մոլեկուլի (Օ2) տրոհումից` Արեգակի ուլտրամանուշակագույն (ՈՒՄ) ճառագայթման ազդեցության տակ: Ներքնոլորտում օզոնը ձևավորվում է տարբեր քիմիական ռեակցիաների միջոցով, որոնց մասնակցում են ածխաջրածին և ազոտ պարունակող գազերը:












Ինչո՞ւ է օզոնային շերտը կարևոր

Օզոնային շերտը փխրուն, սակայն հուսալի վահան է ուլտրամանուշակագույն ճառագայթների (ՈՒՄՃ) դեմ: Այն կլանում է վտանգավոր և որոշակի երկարության ալիք ունեցող ուլտրամանուշակագույն ճառագայթները՝ պահպանելով կյանքը Երկրի վրա: Իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթների աղետալի վնասները հայտնի են:

Այսպես. Երկար ժամանակ արևի տակ մնալը մաշկի քաղցկեղով հիվանդանալու վտանգ է պարունակում, և սա դեռ օզոնային շերտի քայքայման հետևանքներից մեկն է միայն: Չափազանց պայծառ լույսը կամաց-կամաց վնասում է առողջ աչքերը, և որքան նոսր է օզոնային շերտը, այնքան ավելի է մեծանում աչքի հիվանդությունների սպառնալիքը թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների շրջանում: Եթե մարդը կարող է հնարավորինս զերծ մնալ ՈՒՄՃ-ների անմիջական ազդեցությունից, ասենք, պարտադիր ակնոց կրելով, մաշկը պահպանելու համար մարմինը ծածկող հագուստ ու լայնեզր գլխարկ կրելով, ապա ինչպես փրկել կենդանիներին, երբ ամռան ամիսներին ամբողջական հոտերով արածում են արոտավայրերում:

Ճառագայթահարումից վնասվում են օրգանիզմի դիմադրողական ֆունկցիաները: Եթե անգամ մարդը պատվաստված է, ասենք տուբերկուլյոզի կամ մալարիայի դեմ, ապա վերնոլորտում օզոնի պակասի հետևանքով պատվաստման արդյունքը զրոյանում է, և օրգանիզմը կորցնում է վարակի և նրա հարուցիչների նկատմամբ պայքարելու ունակությունը:

Օզոնային շերտի քայքայումը նմանակող լաբորատոր փորձերը ցույց են տվել, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ավելացումն արգելակում է կարևորագույն գյուղատնտեսական այնպիսի մշակաբույսերի աճը, ինչպիսիք են, օրինակ, լոբազգիները: Այլ բուսատեսակների վրա կատարված փորձերը պարզել են, որ դրանց մեծամասնությունը նույնպես զգայուն է ՈՒՄՃ-ների նկատմամբ:

Այս վտանգից զերծ չեն նաև անտառները: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՈՒՄ ճառագայթման ազդեցության տակ սոսիներն աճում են երկու անգամ դանդաղ, իսկ դա իր հերթին խախտում է բնական էկոհամակարգերի հավասարակշռությունը:

Այսպես. Ամեն տարի օզոնային շերտի նվազումից պակասում է Անտարկտիդայի պլանկտոնը, որից տուժում են ծովաբնակ կենդանիները: Նախ նվազում են նրանց կերային պաշարները: Բացի դրանից, ծանծաղուտներում բնակվող ձկների և փափկամարմինների թրթուրները ՈՒՄՃ-ների ազդեցության նկատմամբ գերզգայուն են, ինչը հանգեցնում է նրանց զանգվածային ոչնչացմանը:

Այդուհանդերձ, աղետից կարելի է խուսափել: Օզոնային շերտի քայքայումը կարելի է կանխել:





















Ինչպե՞ս պահպանել օզոնային շերտը

Օզոնային շերտի պահպանությունը և վերականգնումը համամոլորակային խնդիր է, որը հնարավոր է լուծել միայն աշխարհի բոլոր պետությունների միահամուռ մասնակցության և միջազգային սերտ համագործակցության շնորհիվ: Ինչի համար ամենից առաջ անհրաժեշտ է կրճատել օզոնային շերտը քայքայող նյութերի արտադրությունը, աստիճանաբար դրանք գործածությունից դուրս հանել և փոխարինել օզոնային շերտի համար ոչ վնասակար նյութերով: Այդ նպատակով ընդունվել են միջազգային հատուկ պայմանարեր, որոնց միջոցով կարգավորվում են օզոնը քայքայող նյութերի (ՕՔՆ) արտադրման և արտանետման ծավալները: Այդ միջազգային փաստաթղթերն ընդունել են գրեթե բոլոր երկրները և պարտավորվել իրականցնել օզոնային շերտի պահպանման և վերականգնման համար անհրաժեշտ բոլոր պահանջները: Այդ պահանջներն են.

• կատարել օզոնային շերտի վիճակի ուսումնասիրություններ

• սահմանափակել և աստիճանաμար գործածությունից հանել ՕՔՆ-ն` դրանք փոխարինելով օզոնային շերտի համար անվտանգ նյութերով

• օզոնային շերտի նշանակության և դրա պահպանության կարևորության մասին տեղեկացնել հասարակությանը:

Ի՞նչ կարող է անել մեզանից յուրաքանչյուրը օզոնային շերտի պահպանության համար

Օզոնային շերտի պահպանության և վերականգնման գործընթացին իր մասնակցությունը կարող է ցուցաբերել նաև մեզանից յուրաքանչյուրը նույնպես: Դրա համար օզոնային շերտի նշանակության վերաբերյալ ստացած գիտելիքները պետք է կիսել ընտանիքի անդամների, ընկերների և հասակակիցների հետ: Պետք է խուսափել քլորֆտորածխածիններ (ֆրեոններ) կամ օզոնը քայքայող այլ նյութեր պարունակող ապրանքների և սարքավորումների օգտագործումից: Սառնարանների, օդորակիչների վերանորոգման անհրաժեշտության դեպքում անպայմանորեն դիմել հատուկ պատրաստված մասնագետների օգնությանը: Նոր սարքավորումներ գնելիս ուշադրություն դարձնել, որպեսզի դրանք պիտակավորված լինեն որպես «Օզոն չքայքայող» (ozone-friendly) կամ «ՔՖԱ-ներ չպարունակող» (CFC-free) ապրանքներ:

Օզոնային շերտ

Օզոնային շերտը վերնոլորտում, մթնոլորտի 20–30 կմ բարձրություններում գտնվող շերտ է, որտեղ գտնվում է ամբողջ մթնոլորտային օզոնի մոտ 90%-ը: Շերտի առավելագույն խտությունը 22-25 կմ սահմաններում է: Բևեռներում օզոնային շերտի ներքին սահմանն իջնում է մինչև 7–8 կմ, իսկ հասարակածում բարձրանում է մինչև 17–18 կմ:

Վերնոլորտային օզոնը ներգործում է մթնոլորտի ջերմային ռեժիմի վրա, ակտիվացնում օքսիդացման շարժընթացները մթնոլորտում, և, ամենակարևորը, կլանում է Արեգակի վնասակար կարճալիք անդրամանուշակագույն ճառագայթների հիմնական մասը, որը վնասակար ազդեցություն է թողնում կենդանի օրգանիզմների վրա:

Վերնոլորտում օզոնը քայքայվում է Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթների և քայքայող այլ նյութերի ազդեցությամբ ընթացող լուսաքիմիական ռեակցիաների, նաև մարդահարույց այլ շարժընթացների հետևանքով: Վերնոլորտային օզոնի 1%-ով նվազումը 2%-ով բարձրացնում է Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթման սաստկությունը, ինչը հանգեցնում է բուսականության վերարտադրողականության նվազման և գենետիկական ձևափոխումների՝ մաշկաբորբերի, մաշկի քաղցկեղի, վարակիչ հիվանդությունների, աչքի ոսպնյակի մթագնման, իմունիտետի թուլացման, պլանկտոնի զանգվածի նվազման և այլն:

1985-ին Երկրի հարավային բևեռում հայտնաբերվել է օզոնային խոռոչ, որտեղ օզոնի քանակը կտրուկ (մինչև 50%) նվազում է: Օզոնային խոռոչի չափերը փոփոխական են. այն նկատելի է հոկտեմբերի կեսերին, անհետանում է նոյեմբերի կեսերին: Օզոնային խոռոչն առաջանում է մթնոլորտ արտանետված նյութերի (քլորֆտորածխածիններ, հիդրոքլորֆտորածխածիններ, մեթիլքլորոֆորմ, մեթիլբրոմիդ) և դրանց օգտագործմամբ արտադրված նյութերի քայքայող ազդեցությունից:

Օզոնը (O3) թթվածին քիմիական տարրի այլաձևությունն է: Այն սուր, թարմության կամ էլեկտրականության հոտով կապույտ գազ է: Թունավոր է և պայթյունավտանգ, քայքայում է էրիթրոցիտները, գրգռում աչքերն ու շնչառական ուղիները: Բնականոն պայմաններում օզոնը 1,62 անգամ ծանր է օդից: Ուժեղ օքսիդիչ է, հեշտությամբ քայքայվում է (O3= O2 + O), օքսիդացնում է գրեթե բոլոր մետաղները՝ բացառությամբ ոսկու, պլատինի և իրիդիումի, առաջացնում է օրգանական և անօրգանական օզոնիդներ: Օզոնն ունի սպիտակեցնող և ախտահանիչ հատկություններ: Բնության մեջ առաջանում է թթվածնից՝ ամպրոպային պարպման ժամանակ, կամ Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Մթնոլորտում օզոնի ընդհանուր զանգվածը կազմում է 4.109 տ: Ամռանն ու գարնանը օզոնի պարունակությունն օդում 3,5 անգամ ավելի շատ է, քան ձմռանն ու աշնանը:



3


Просмотр содержимого презентации
«օզոն»

Օզոնային շերտի պահպանությունը Կազմեց ԿԱԻ Լոռու մասնաճյուղի մասնագետ Կարինե Մարգարյանը

Օզոնային շերտի պահպանությունը

Կազմեց ԿԱԻ Լոռու մասնաճյուղի մասնագետ Կարինե Մարգարյանը

Դասի նպատակն է.

Դասի նպատակն է.

  • Իմանալ, թե ինչ է օզոնը,
  • Կարողանալ վերլուծել օզոնային շերտի դերը Երկիր մոլորակի համար,
  • Կարողանալ կատարել եզրակացություններ և առաջարկություններ,
  • Կարևորել բնության պահպանության և օզոնային շերտի պահպանության խնդիրը
  • Զարգացնել քննադատաբար մտածելու կարողություններ
Մեթոդներ

Մեթոդներ

  • Զրույց
  • Մտածողության 6 գլխարկներ
Խմբային աշխատանք

Խմբային աշխատանք

Սեպտեմբերի 16-ը օզոնային շերտի պահպանության միջազգային օրն է: Օզոնի դերի և նրա նոսրացման վտանգի մասին այսօր խիստ մտահոգ խոսում են աշխարհի շատ գիտնականներ:

Սեպտեմբերի 16-ը օզոնային շերտի պահպանության միջազգային օրն է: Օզոնի դերի և նրա նոսրացման վտանգի մասին այսօր խիստ մտահոգ խոսում են աշխարհի շատ գիտնականներ:

Ի՞նչ է օզոնը

Ի՞նչ է օզոնը

Օզոնը թթվածնի երեք ատոմների յուրահատուկ միացություն է, որի քիմիական բանաձևն է՝ O 3 : Մթնոլորտում օզոնի մոլեկուլն անկայուն է, և՛ տրոհվում, և՛ վերականգնվում է խիստ հավասարակշռված հարաբերակցություններով: Օզոնը, որն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործության շնորհիվ առաջանում է մթնոլորտում, բաշխված է վերնոլորտում՝ 15-50 կմ բարձրությունների միջև և կազմում է երկրի մթնոլորտի միայն մի աննշան մասը: Եթե մթնոլորտում պարունակվող ամբողջ օզոնը նորմալ ճնշման պայմաններում բաշխենք երկրագնդի մակերեսով, ապա կստացվի շուրջ 3 մմ հաստությամբ շերտ:

Օզոնը թթվածնի երեք ատոմների յուրահատուկ միացություն է, որի քիմիական բանաձևն է՝ O 3 : Մթնոլորտում օզոնի մոլեկուլն անկայուն է, և՛ տրոհվում, և՛ վերականգնվում է խիստ հավասարակշռված հարաբերակցություններով: Օզոնը, որն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործության շնորհիվ առաջանում է մթնոլորտում, բաշխված է վերնոլորտում՝ 15-50 կմ բարձրությունների միջև և կազմում է երկրի մթնոլորտի միայն մի աննշան մասը: Եթե մթնոլորտում պարունակվող ամբողջ օզոնը նորմալ ճնշման պայմաններում բաշխենք երկրագնդի մակերեսով, ապա կստացվի շուրջ 3 մմ հաստությամբ շերտ:

Ինչպե՞ս է օզոնը գոյանում մթնոլորտում  Օզոնը մթնոլորտում առաջանում է բազմափուլ քիմիական ռեակցիաների հետևանքով, որի համար անհրաժեշտ է նաև Արեգակի լույսը: Վերնոլորտում այդ պրոցեսը սկսվում է թթվածնի մոլեկուլի (Օ 2 ) տրոհումից` Արեգակի ուլտրամանուշակագույն (ՈՒՄ) ճառագայթման ազդեցության տակ: Ներքնոլորտում օզոնը ձևավորվում է տարբեր քիմիական ռեակցիանների միջոցով, որոնց մասնակցում են ածխաջրածին և ազոտ պարունակող գազերը:

Ինչպե՞ս է օզոնը գոյանում մթնոլորտում

Օզոնը մթնոլորտում առաջանում է բազմափուլ քիմիական ռեակցիաների հետևանքով, որի համար անհրաժեշտ է նաև Արեգակի լույսը: Վերնոլորտում այդ պրոցեսը սկսվում է թթվածնի մոլեկուլի (Օ 2 ) տրոհումից` Արեգակի ուլտրամանուշակագույն (ՈՒՄ) ճառագայթման ազդեցության տակ: Ներքնոլորտում օզոնը ձևավորվում է տարբեր քիմիական ռեակցիանների միջոցով, որոնց մասնակցում են ածխաջրածին և ազոտ պարունակող գազերը:

Խմբային աշխատանք  Յուրաքանչյուր խումբ ուսումնասիրում է օզոնային շերտի մասին տրված ուսումնական նյութը, ապա, հերթով դնելով գլխարկները, պաստառի վրա ներկայացնում աշխատանքը:  Աշխատանքի համար տրվում է 25-30 րոպե :

Խմբային աշխատանք

Յուրաքանչյուր խումբ ուսումնասիրում է օզոնային շերտի մասին տրված ուսումնական նյութը, ապա, հերթով դնելով գլխարկները, պաստառի վրա ներկայացնում աշխատանքը:

Աշխատանքի համար տրվում է 25-30 րոպե :

https://www.youtube.com/watch?v=K0QOl7nu8Sg - մուլտֆիլմ Օզզի Օզոն

https://www.youtube.com/watch?v=K0QOl7nu8Sg - մուլտֆիլմ Օզզի Օզոն

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է օգտվել.

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է օգտվել.

  • https://www.dasaran.am/apps/wiki/view/id/7945
  • https://armenpress.am/arm/news/860406
  • https:// www.armozone.am/
  • https://www.ecolur.org/hy/
  • https://hy.wikipedia.org
Շնորհակալություն

Շնորհակալություն


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!