СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գործիական հոլով

Нажмите, чтобы узнать подробности

6. Գործիական հոլով։ Հիմնականում ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը, ինչպես նաև գործողության կատարման ամենատարբեր հանգամանքներ։ Նախադասության կազմում գործիական հոլովով կարող են դրվել՝

միջոցի անուղղակի խնդիրը – «Որմնանկարները վերականգնվել էին հատուկ ներկերով»․

ներգործող խնդիրը – «Լեռան գագաթը պատվել էր ձյունով, իսկ լանջերը՝ կանաչով»․

սահմանափակման անուղղակի խնդիրը – «Նա տարիքով ավելի փոքր էր, բայց փորձով՝ ավելի հասուն»․

տեղի պարագան – «Կածանն անցնում էր կաղնուտով»․

ժամանակի պարագան – «Այցի էր եկել գիշերով»․

ձևի պարագան – «Նա լռությամբ էր տանում իր ցավը»․

հիմունքի պարագան – «Ուսուցչի կարգադրությամբ՝ ինքը կատարեց բարդ առաջադրանքը»․

նպատակի պարագան – «Լուրջ գործով էր մեկնել երկրից»․

միասնության պարագան – «Ողջ դասարանով մասնակցեցին շաբաթօրյակին»․

չափի պարագան – «Նա ուշացավ մեկ ժամով»․

որոշիչը – «Տատը ոսպով ճաշ էր եփել»․

բացահայտիչը – «Արամով` իմ ընկերոջով, բոլորս ենք հպարտանում»։

Просмотр содержимого документа
«Գործիական հոլով»