СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գործնական աշխատանք

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գործնական աշխատանք»

Գործնական աշխատանք

Առարկան`Մայրենի

Դասարանը`երկրորդ

Գործնական աշխատանքի տեսակը ` ստեղծագործական աշխատանքի կատարում

Թեման` Հորինել հեքիաթ աշնան մասին,կազմել փոքրիկ գիրք,նկարազարդել,հորինել հանելուկներ,բանակապ,աքրոստիկոս :

Նպատակը` Աշակերտների մեջ

  • Կձևավորվի ցանկացած աշխատանք կատարելու նախագծման քայլերի մշակման կարողություն

  • Կզարգանան ստեղծագործական ունակությունները ,երևակայությունը,դեպքերի ճիշտ և տրամաբանական հաջորդականությունը,սկիզբ և ավարտը ներկայացնելու կարողությունը

  • Կզարգանա սեփական կարծիքն արատահայտելու ,ուրիշի կարծիքը լսելու կարողությունը

  • Կձևավորվի գեղագիտական ճաշակ , կդրսևորվի էկոլոգիական դաստիարակության մի շարք հարցեր

  • Կընդլայնվի նրանց աշխարհաճանաչողությունը

  • Կկարողանան ընտրել հեքիաթի հերոսներին,կբնութագրեն նրանց , կարժևորեն նրանց դերը կյանքում,վարքագիծը գնահատելու կարողություններ



Խնդիրները

  • Հեքիաթ հորինելու կարողություն

  • Հեքիաթ ձևավորելու հմտություն

  • Հեքիաթ նկարազարդելու ունակություն



Նախապատրաստում



Այս հետազոտության ընթացքում իրականացվում են կրթական , զարգացնող և դաստիարակչական խնդիրներ:



Կրթական

  • Ակտիվացնել և արդիականացնել սովորողների գիտելիքներն այս թեմայի վերաբերյալ

  • Համակարգել այդ գիտելիքները

  • Ծանոթացնել դպրոցական ծրագրի սահմաններից դուրս նյութերին / Շնորհանդեսի ժամանակ կներկայացնեն անտառային կենդանիներին ու նրանց վարքագծին/



Զարգացնող

  • Մշակել ուսումնասիրվող թեմայի համատեքստում դատողություններ անելու , վերլուծելու,համեմատելու,ինքնուրույն եզրահանգումներ կատարելու կարողություններ :

  • Հրապարակայնորեն ներկայացնելու հետազոտության արդյունքները

  • Զարգացնել կրտսեր դպրոցականների ստեղծագործական ակտիվությունը

  • Խթանել նրանց հետաքրքրությունը գիտության ,շրջակա աշխարհի , միջավայրի նկատմամբ:



Դաստիարակչական

  • Ստանալ այնպիսի աշխատանք , որն անհրաժեշտ լինի և’ կատարողին,և’ այլոց

  • Հետազոտական աշխատանքներում ներգրավել նայև ծնողներին

  • Դասարանում ստեղծել բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ



Անհրաժեշտ նյութեր



Գունավոր թղթեր, գունավոր մատիտներ, բնական տերևներ, A4 ֆորմատի թղթեր,նշիչներ, գրիչներ, մկրատ,սոսինձ, անտառային կենդանիներին պատկերող դիմակներ:



Դասասենյակի նախապատրաստումը



Սեղանները դասավորել 4 հոգանոց խմբերով աշխատելու համար :

Ձևավորվում է 5 խումբ: /Խմբերի բաժանվում են հաշվելով /



Ընթացքը

  1. Գործնական աշխատանքի նախագծում.

Քայլ 1-ին - Ձևավորել խմբեր /5 խումբ/

Քայլ 2-րդ - Յուրաքանչյուր խմբի տալ հանձնարարություն

Քայլ 3-րդ - Նախագծել պատկերող պաստառի կառուցվածքը:

Քայլ 4-րդ - Խմբում յուրաքանչյուր աշակերտի հանձնարարության բաշխում և պլանավորում :

Քայլ 5-րդ – Ցուցաբերել ստեղծագործական մոտեցում պաստառի ձևավորմանը և հաղորդման պատրաստմանը





Աշխատանքի կատարման համար տրամադրվում է 3 շաբաթ ժամանակ

1-ին խումբ -Հորինել հեքիաթ `աշնան մասին վերնագրով

2-րդ խումբ - Ձևավորել և կազմել գրքույկ ` հեքիաթը գրելու համար

3-րդ խումբ -Նկարազարդել հորինված հեքիաթը

4-րդ խումբ -Հորինել բանակապ և հնգյակներ, աքրոստիկոս նվիրված աշնանը

5-րդ խումբ - Հորինել և գրել հանելուկներ



Խմբերի ավագներին հանձնարարել համացանցից կամ մանկագիտարաններից փնտրել և կազմել զեկուցումներ `նվիրված անտառի կենդանիներին և այն համադրել եղանակի հետ և նշել, թե նրանք ինչպես են պատրաստվում դիմավորել ձմռանը:





Աշխատանքի ներկայացում



  • Ընտրվում է շնորհանդեսի օրը և աշակերտները ներկայացնում են իրենց աշխատանքները:

  • Յուրաքանչյուր խումբ կներկայացնի իր աշխատանքը `զուգորդելով նկարազարդման ցուցադրությամբ

  • Ներկայացնելուց հետո խմբերը կփակցնեն գրատախտակին ամրացված պաստառի վրա :

  • Այնուհետ խմբերի անդամներից կազմված թատրոնի խումբը կներկայացնի բեմականացումներ ` և վերնագրով:

  • Կներկայացվի որոնողական –հետազոտական աշխատանքները անտառի կենդանիների մասին խմբերի ավագների կողմից: Շնորհանդեսի վերջում աշակերտները կխաղան հետքրքրաշարժ առաջադրանքով խաղ



Հարց

Արջ

Գայլ

Սկյուռ

Աղվես

Ո՞րտեղ ես ապրում

Անտառում

Գետափին

Սոճու վրա

Արտում

Ինչպե՞ս ես քնում

Անհանգիստ

Գազազած

Սարսափած

Անուշ

Ու՞մ հետ ես ընկերություն անում

Առյուծի

Գետաձիու

Սիրամարգի

Աքաղաղի

Ի՞նչ ես երազում ունենալ

Ավտոմեքենա

Գառ

Սառնարան

Ալրաղաց



Այսպես կլրացնեն աշակերտները:



Վերջնական արդյունքների ներկայացում



Յուրաքանչյուր խումբ դասարանին ներկայացրեց իր աշխատանքը: Խմբերի աշխատանքները հավանության արժանացան ,բոլորն էլ համապատասխանում էին կոնկրետ առաջադրանքին և ընդհանուր պահանջներին:

Նրանք իրենց աշխատանքները փակցրեցին ծնողների կողմից ստեղծված պաստառին`, համապատասխանաբար իրենց հատկացված խմբերի վրա: Դա առաջին թերթն էր, որն ստեղծվեց աշակերտների և ծնողների ձեռքով: Այն գնահատվեց որպես գունազարդ, գեղեցիկ, ճաշակով, խորիմաստ թերթ: Բոլոր աշակերտներն էլ մեծ խանդավառությամբ, պատասխանատվությամբ և, ամենակարևորը, սիրով աշխատեցին: Նրանք երջանիկ են:



Արդյունքների գնահատում: Գնահատվեցին`



1.Խմբերի աշխատանքը

2.Ընդհանուր աշխատանքը

3.Յուրաքանչյուր աշակերտի աշխատանքը