Просмотр содержимого документа
«Գործնական աշխատանք»
IX Դասարան
Գործնական աշխատանք
1) Նշվածներից ո՞րը Գ․ Նարեկացու տաղերից չէ։ /2 միավոր/
1. «Տաղ Վարդավառի»
2. «Մեղեդի ծննդյան»
3. «Տաղ անձնական»
4. «Տաղ Հարության»
2) Ո՞ր պնդումն է ճիշտ հայրենի կարգի (չափի) վերաբերյալ։ /2 միավոր/
1․ Տասնչորսվանկանի ոտանավոր է՝ յոթվանկանի կիսատողերի բաժանումով։
2․ Տասնհինգվանկանի ոտանավոր է՝ յոթվանկանի և ութվանկանի կիսատողերի
բաժանումով։
3․ Տասնհինգվանկանի ոտանավոր է՝ ութվանկանի և յոթվանկանի կիսատողերի
բաժանումով։
4․ Քսանվանկանի ոտանավոր է՝ հավասար կիսատողերով։
3) Սայաթ-Նովայի ո՞ր բանաստեղծությունից է տրված հատվածը։
/2 միավոր/
Յիս էս դարդին վո՞ւնց դիմանամ` մակա՞մ սիրտըս ունիմ քարած.
Արտա՛սունքս ա՛րուն շինեցիր, խիլքըն գըլխես ունիմ տարած...
1․ «Դուն էն գլխեն իմաստուն իս»
2․ «Աշխարհումս ախ չիմ քաշի»
3․ «Ասշարհս մե փանջարա է»
4․ «Թամամ աշխարհ պտուտ էկա»
4) Նշվածներից ո՞րը Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի «Հառաջաբանում» արծարծված գեղագիտական սկզբունքներից չէ։
/2 միավոր/
1․ Աշխարհաբարով գրելը
2․ գրականության բովանդակության խնդիրը
3․ կյանքի բացասական երևույթները ծաղրով ներկայացնելու պահանջը
4․ գրական հերոսի ընտրության հարցը
5) Ո՞ր շարքում են միայն Միքայել Նալբանդյանի երկերը։ /2 միավոր/
1․ «Ազատություն», «Երկու տող», «Մանկության օրեր», «Աբու- Լալա Մահարի»
2․ «Ազատություն», «Կարծես թե դարձել եմ ես տուն», «Մանկության օրեր»,
«Երկրագործությունը որպես ուղիղճանապարհ»
3․ «Իտալացի աղջկա երգը», «Մանկության օրեր», «Ապոլլոնին», «Վազող ջրին»
4․ «Ոսկեհանդերձ եկար», «Ազատություն», «Երկու տող», «Մանկության օրեր»