СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գործնական աշխատանք

Категория: Химия

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գործնական աշխատանք»

Դասի պլան

Առարկան- քիմիա

Դասարանը- 10-րդ

Դասի թեման- Հալոգենիդ իոնի հայտաբերումը և թթվածնի ստացումը

Դասի տիպը- գործնական աշխատանք

Դասի նպատակը.

  1. Դասի ընթացքում աշակերտները կկարողանան ստանալ թթվածին և կուսումնասիրեն դրա որոշ հատկություններ

  2. Կկատարեն փորձեր` հալոգենիդ իոնի հայտաբերման համար

  3. Կզարգացնեն գործնական աշխատանք կատարելու, դիտարկելու, մեկնաբանելու, եզրահանգումներ կատարելու և աշխատանքը ներկայացնելու կարողությունները

  4. Կշարունակեն զարգացնել քիմիայի լաբորատորիայում աշխատելիս անվտանգության կանոնները պահպանելու կարողությունները

Անհրաժեշտ նյութեր- նատրիումի քլորիդ, կալիումի յոդիդ, արծաթի նիտրատ, կալիումի քլորատ, մանգանի երկօքսիդ, փորձանոթներ, սպիրտայրոց, բռնիչ, մարխ:

Գործնական աշխատանքի նպատակը

  1. Ստանալ քլորիդ իոն պարունակող նստվածք` կալիումի յոդիդ, նատրիումի քլորիդ և արծաթի նիտրատ աղերի փոխազդեցությունից, դիտարկել երևույթները, գրել ռեակցիաների իոնային հավասարումները

  2. Ստանալ թթվածին ` բերտոլեի աղից, ծխացող մարխի միջոցով դիտել թթվածնի` այրմանը նպաստելու հատկությունը, գրել ռեակցիայի հավասարումը

Դասի ընթացքը.

  1. Սովորողներին բաժանել 2 խմբի, յուրաքանչյուր խմբին հանձնարարել իրենց կատարվելիք աշխատանքի փաթեթը: Խմբի ներսում կատարվում է փաթեթի առաջադրանքների բաշխում 2ր.

  2. Ներկայացնել գործնական պարապմունքի կատարման ընթացքը 3ր.

  3. Ցուցադրական սեղանին ուսուցիչն աշակերտի օգնությամբ կատարում է փորձերը 10ր.

  4. Խմբերը կատարված գործնական պարապմունքը ըստ գիտափորձի կետերի ներկայացնում են պաստառի ձևով: Խմբում յուրաքանչյուր աշակերտ կատարում է իր ստացած քարտով նախատեսված առաջադրանքը:Խմբի անդամները կարող են քննարկել , խորհրդակցել, բայց յուրաքանչյուր աշակերտ պատասխանատու է աշխատանքի իր բաժնի , իր քարտով ստացած հանձնարարության կատարման համար

  5. Խմբերը ներկայացնում են պաստառները: Ամեն խմբին իր պաստառը ներկայացնելու համար տրվում է 2 րոպե

  6. Անդրադարձ- 1. Ի°նչ արեցինք այսօր, ի°նչպես աշխատեց ձեր խումբը, ի°նչը կբարելավեք ձեր խմբի աշխատանքում հաջորդ անգամ 2ր.

  7. Տնային հանձնարարություն- տետրում ձևակերպել կատարած աշխատանքը

  8. Գնահատել աշակերտին նկատի ունենալով յուրաքանչյուր աշակերտի ստացած քարտով նախատեսված հանձնարարության կատարման որակը խմբի կողմից ներկայացված պաստառում, աշխատանքի ձևակերպումը գործնական աշխատանքի տետրում:









































Հալոգենիդ իոնի հայտաբերումը

1

Անհրաժեշտ նյութեր և սարքեր: Էսքիզներ և նկարներ

  1. Թվարկիր գործնական պարապմունքի ժամանակ օգտագործված սարքերը

  2. Թվարկիր օգտագործված նյութերը





2

Փորձի նկարագրություն

  1. Նկարագրիր 2 նյութերի փոխազդեցությունը

  2. Նկարագրիր վերջնանյուփերի տեսքը և գույնը



3

Դիտարկում

  1. Քիմիական ռեակցիայի ինչ նշաններ տեսար

  2. Որ նյութերի փոխազդեցությունը և ինչ նյութերի ստացում դիտեցիր



4

Մեկնաբանություն

  1. Ինչու առաջացան նստվածքներ

  2. Ինչպես նստվածքները տարբերվեցին իրարից



5

Արդյունքներ և եզրակացություն

  1. Ռեակցիաների որ տիպի օգնությամբ հայտաբերեցիք հալոգենիդ իոնը

  2. Գրել քիմիական ռեակցիաների մոլեկուլային և կրճատ իոնական հավասարումները









Թթվածնի ստացումը

1

Անհրաժեշտ նյութեր

  1. Թվարկիր գործնական աշխատանքի ժամանակ օգտագործվող սարքերը և նյութերը

2

Փորձի նկարագրություն

  1. Նկարագրիր թթվածնի ստացումը

  2. Նկարագրիր մարխի բոցավառումը թթվածնում



3

Դիտարկում

  1. Քիմիական ռեակցիայի ինչ նշաններ տեսար

  2. Ինչ դիտարկում արեցիր` մարխը թթվածնում բոցավառվելու ժամանակ



4

Մեկնաբանություն

  1. Ինչ դեր կատարեց մանգանի երկօքսիդը

  2. Ինչու մարխը բոցավառվեց և հետո հանգեց



5

Արդյունքներ և եզրակացություն

  1. Գործնական աշխատանքի ժամանակ որ եղանակով ստացաք թթվածին

  2. Թթվածնի որ հատկության հետ ծանոթացաք

  3. Գրել ռեակցիայի հավասարումը