ՈՒՂԻՂ ԽՆԴԻՐ
Հետևյալ բայերը բաժանիր երկու խմբի՝ վ կրավորական մասնիկ ստացող և չստացող:
սիրել, ատել, գրել, պատասխանել, կանչել, քայլել, գողանալ, հեռանալ, մրսել, բռնել, ծածկել, փակել, հռչակել, բացել, նստել:
Այն բայերը, որոնք ստանում են վ կրավորական մասնիկը, պահանջում են որևէ առարկա կամ անձ(ուղիղ խնդիր), որ կկրեն այդ գործողությունն իրենց վրա:
Պապը սիրում է (ո՞ւմ)թոռներին – ուղիղ խնդիր:
Արմենը բարձրաձայն կարդաց(ի՞նչը)նամակը – ուղիղ խնդիր:
Հարցերի փոխարեն լրացրու ուղիղ խնդիր - բառ, նախադասություն:
Մի ականատես նկարագրում էր (ո՞ւմ), (ի՞նչը):
Բնության ուժերը փոխում են(ո՞ւմ), (ի՞նչը):
Վայրենիներն ազատ արձակեցին(ո՞ւմ), (ի՞նչը):
Վերջապես արևը տաքացրեց(ո՞ւմ), (ի՞նչը):
Զբոսաշրջիկները միայն երրորդ օրը գտան(ո՞ւմ), (ի՞նչը):
Գտիր ուղիղ խնդիրները, ընդգծիր:
Արևը վերևից կրակ է թափում:
Երկրաշարժը քանդել է նրա խարխուլ կացարանը:
Անհրաժեշտ դեղը բուժեց ծանր հիվանդին:
Ամպերը ծածկեցին երկինքը:
Նահապետըներսհրավիրեցհարևաններին:
Ծերունի Մովսեսը, վերցնելով գավաթը, օրհնանքի խոսքեր ասաց, խրատներ կարդաց Նուբարին:
Նուբարը սուփրա փռեց, սեղանին մի կուլա գինի դրեց:
Նախադասությունը վերլուծել.
Կետադրիր:
Քամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով:
Բայց նրանք մի պահ քարացան ու հանգիստ շարունակեցին պարել:
Այս պատմությունը ցույց է տալիս, որ հարազատ միջավայրից դուրս հայտնված մարդուն պետք է օգնել ու նեցուկ լինել:
Փարավոնի Ռամզես Չորրորդի ժամանակների Եգիպտոսում է դա կազմվել:
Քարտեզի վրա տարբեր գույներով օգտակար հանածոների մետաղի քարի հանածոներն են նշված:
Խառնարանի մյուս կողմում ուրիշ հսկայական տիեզերանավեր կան ու այնտեղից մեզ են նայում:
«Ապոլոն-11» տիեզերանավով ամերիկացի տիեգերագնացները Արմսթրոնգը, Օդրինը և Կոլինգը Լուսին էին թռչում:
Հենց ջրի եզրին նարնջագույն ծանր առարկա տեսավ ոեգբիի գնդակի նման:
1800 տարում երկրի երեսից վերացել է կաթնասուն կենդանիների 33 ձև իսկ ընդամենը հարյուր հիսուն տարում յոթանասուներեք:
Մարդիկ միմյանցից հարյուրավոր քայլ հեռու կանգնած իրար հետ շշնջոցով կարող են խոսել: