Просмотр содержимого документа
«Գործնական գրություններ»
Արձանագրություն թ.1 ( ժողովը գումարվել է 2013թ սեպտեմբերի 14-ին) Համադպրոցական ծնողական ընդհանուր ժողովին մասնակցում են՝ 205 ծնող: Խորհրդակցական ձայնի իրավունքով ներկա են նաև տնօրեն՝ Ա. Խոսրովյանը և փոխտնօրեն Կ. Ղազարյանը: Օրակարգում ՝ 1. Տնօրենի ելույթը միջոցառման նախախապատրաստական աշխատանքների մասին: 2. 2013-2014 ուստարվա համադպրոցական, ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանի (զեկուցող ՝ տնօրեն՝ Ա. Խոսրովյան) Քննարկում: 3. Ծնող խորհրդի իրավունքների և պարտականությունների քննարկում և ծանոթացում 4. Ընթացիկ հարցեր: Որոշումներ 1. Աջակցել կայանալիք միջոցառուման կազմակերպմանը: 2. Հավանություն տալ 2013-14 ուստարվա համադպրոցական : 3. ուսումնադաստիարակչական պլանի նախագծին, տնօրինության ներդրած նոր մեթոդներին և ծրագրերին: 4. Հանձնարարել ծնողխորհրդի նախագահներին իրենց դասարանում ծնողներին ծանոթացնել իրենց իրավունքների և պարտականությունների հետ: 5. Ձեռք բերել թատրոնի տոմսեր, կազմակերպել ուխտագնացություններ, այցելություններ թանգարաններ : 6. Ձեռք բերել նախարարության կողմից երաշխավորված թեմատիկ գրավոր աշխատանքների տետրեր: Ծնողական խորհրդի նախագահ՝ Լ. Միրզոյան Քարտուղար՝ Տ. Բոյախչյան Արձանագրություն թ.2 ( Ժողովը գումարվել է 10.12.2013թ) Համադպրոցական ծնողական ընդհանուր ժողովին մասնակցում են՝ 103 ծնող: Խորհրդակցական ձայնի իրավունքով ներկա են նաև տնօրեն՝ Ա. Խոսրովյանը և փոխտնօրեն Կ. Ղազաւրյանը: Օրակարգում՝ 1. «Բարերարի օր » միջոցառման կազմակերպչական հարցերի և հրավիրվող հյուրերի ցանկի մասին: 2. Ամանորյա միջոցառումների երեխաների նվերների և ամանորյա թատրոնի տոմսերի մասին : 4. Կիսամյակի ավարտի մասին: 5. dasaran.am-ի կողմից հայտարարած «Շենքի ներքին և արտաքին զարդարման մրցույթ »-ի մասին: Որոշեցին՝ Շնորհակալական նամակ գրել հովանավոր շրջանավարտներին, իսկ արտերկրում գտնվող հովանավորներին շնորհակալություն հայտնել էլեկտրոնային տարբերակով: Բարձր դասարանից ընտրել Ձմեռ Պապ, որը կուրախացնի երեխաներին տարական դպրոցում նվերներով, այն չպետք է գերազանցի 500 դր-ից և պատրաստ լինել հաջորդ օրվա միջոցառմանը՝ յուրաքանչյուր դասարանից 3-ական ծնողի ներկայությամբ ; Կազմակերպել տոնածառի միջոցառման տոմսերի ձեռքբերում : Աջակցել և օգնել ձայներով առաջին տեղը գրավելու համար: Ծնողական խորհրդի նախագահ՝ Լ. Միրզոյան Քարտուղար՝ Տ. Բոյախչյան