СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գույների վարպետ՝ Մարտիրոս Սարյան

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գույների վարպետ՝ Մարտիրոս Սարյան»

Գույների Վարպետ ՝ Մարտիրոս Սարյան

Հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի արվեստը գույնի և լույսի իսկական արքայություն է։ Հենց դրանք են Վարպետի աշխարհընկալման և ստեղծագործական բնորոշ գծի երկու հիմնարար բաղադրիչները։ Նա, կարծես, գրում է գույնով։ Չնայած Սարյանն ունեցել է հայտնի ուսուցիչներ, որոնք մեծ ազդեցություն են թողել Վարպետի ստեղծագործության վրա, ինչպիսիք են Կոնստանտին Կորովինն ու Վալենտին Սերովը, Սարյանը համարում էր, որ իր ամենամեծ ուսուցիչը բնությունն է։Հենց բնությունն է Սարյանին զարմացրել ձևերի և գունային համադրությունների կատարելությամբ ու բազմազանությամբ։ Պարզապես պետք էր սովորել տեսնել այդ բացառիկ գեղեցկությունը, ընդ որում` ոչ միայն աչքերով, այլև սրտով, իսկ հետո ավելացնել պրոֆեսիոնալիզմ և աշխատասիրություն։ Սարյանի ըուն-թանգարանի տնօրենը, Վարպետի թոռնուհին` Ռուզան Սարյանը, Վարպետի 140–ամյակին նվիրված նախագծի շրջանակում «Նովոստի–Արմենիա» գործակալությանն է պատմել մեծանուն գեղանկարչի վարպետության նրբությունների, նրա վեց կտավների գունապնակի մասին։ Իսկ ահա, թե ինչ է ասել Վարպետը. «Ամեն ժամանակ ունի իր գույները։ Աշխարհը, կարծես, գույների հսկայական ներկապնակ լինի։ Երջանիկ եմ, որ ինձ բախտ է վիճակվել ապրել, տեսնել և փոխանցել աշխարհի անկրկնելի գեղեցկությունը։ Յուրաքանչյուր ժողովուրդ նման է վիթխարի ու հզոր ծառի, որի արմատները խրվում են հարազատ հողի մեջ, իսկ ծաղիկներով և պտուղներով զարդարված ճյուղերը պատկանում են ողջ աշխարհին։ Այդպիսին է նաև արվեստը. իրականն ու վառ ազգայինը միշտ կրում են համամարդկային սկիզբ...»։

  1. «Հայուհին սազով»

1915թ.-ին ստեղծված այս կտավում գերակշռում են վարդագույնը, բաց մանուշակագույնը և կանաչը: Հենց այդ տարում է Սարյանը հանդիպել իր երկրորդ կեսին՝ իր կյանքի սիրուն`Լուսիկ Աղայանին, ում էլ պատկերել է կտավում` սազով հայուհու կերպարում: Հայոց ցեղասպանության այդ սարսափելի տարում նկարիչը կտավի կենտրոնում պատկերում է կանացի իրան, որը կյանքի անոթի ոճաստեղծ ալեգորիա է, պտղաբերության և նոր կյանքի սկզբի խորհրդանիշ: «Մենք եղել ենք, կանք ու կլինենք», սա է կտավի գլխավոր ուղերձը:  

  1. «Կեսօրվա լռությունը»

Այստեղ գերակշռում են նարնջագույնը, կավագույնը, երկնագույնը, կանաչը։ Ողջ նկարը, կարծես, պարուրում է լռությամբ ու հանդարտությամբ: Չնայած ոչ մեծ չափին, կտավը կարելի է համարել մոնումենտալ: Այս աշխատանքը պատկանում է հայկական սինթետիկ բնապատկերների շրջանին: Սարյանն այդ կերպ փորձում էր կերպարվեստում ստեղծել Հայաստանի կերպարը: Մինչև Սարյանն անգամ մենք՝ հայերս, այդկերպ չենք տեսել մեր երկիրը: Սարյանի համար Հայաստանը սուգի ու վշտի երկիր չէ, այլ մոխիրներից վերածնվող ապագայի երկիր։ 

  1. «Ամառային տապ. Վազող շուն»

Նկարը ողողված է դեղին գույնով, սակայն կա նաև կավագույն և կոբալտագույն կոնտրաստներ: Այն ստեղծում է կիզիչ կեսօրվա զգացողություն։ Վազող շունը թողնում է կապույտ ստվեր, առաջանում է շարժման տպավորություն, նկարը, կարծես, կենդանանում է։ Այդ կերպ նկարիչը գեղանկարչության մեջ կինեմատոգրաֆի տարր է ներդնում: 

  1. «Գազելներ»

Այս նկարում գերակայում են դեղին երանգները, կավագույնը, և որոշ տեղերում երևում են մուգ բալագույնի երանգներ: Սարահարթով վազող գազելները կտավին դինամիկա են հաղորդում։



  1. «Եգիպտական դիմակներ»

1991 թ.-ին ստեղծված նկարում պատկերված են վառ գույներ, որոնք հիշեցնում են արևելյան գորգի երանգներ: Կարևոր է նշել, որ Սարյանը խոնարհվում էր եգիպտական արվեստի, դրա նրբագեղության և լակոնիկության առջև: Սարյանը գիտեր եգիպտական դիմակների լեզուն։ Նրանք ստեղծում են երկխոսություն ժամանակաշրջանների, դարերի միջև, իսկ նրանց լայն բացված աչքերն ուղղված են դեպի ապագա։



«Երբ առաջին անգամ նրա արվեստանոցը մտա, լույսի ու արևի ծիածանագույն լուսահեղեղ թափվեց վրաս: Լեռների երկիրն ընկա՝ արևի ու հրի, հասուն մրգերի և արևամուտի շողերով ողողված։ Նկարիչը, նկարակալի առաջ կանգնած, վրձնահարվածներ էր տեղում, թեթևակի խփում կտավին, և նոր կրակներ էին ցոլում: Նորից էր խփում, և բռնկվում էր մի նոր վառ բիծ… Մինչդեռ նա նկարում էր ընդամենը… նատյուրմորտ»,- այսպես է բնութագրել Մարտիրոս Սարյանին Վասիլի Օսոկինն իր «Մոլեգին նկարիչը» էսսեում:

Ամբողջ կյանքի ընթացքում Սարյանը նկարել է հայրենի բնաշխարհի ծաղիկներն ու մրգերը, որոնք բնության հետ նկարչի հատուկ զրույցի անմիջական արտահայտություններն են:Դրանցից յուրաքանչյուրն անսահմանորեն ջերմ է ու հուզառատ:

Ահա այսպես ապրեց ու ստեղծագործեց Գուների վարպետ Մարտիրոս Սարյանը ՝ «Նայել աչքերով և տեսնել սրտով… Երբեմն նայում ես վառ լուսավորված լեռնապարերին և ապշում, թե որքան բազմազան են դրանց երանգները` կատարների բաց երկնագույնից մինչև լանջերի թանձր մանուշակագույնը: Երբ գույների այս ողջ հարստությունը փոխադրում ես կտավի, շատերը զարմանում են՝ մի՞թե լինում են մանուշակագույն լեռներ»: / Մարտիրոս Սարյան /