СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գույնին «գույն» մի՛ գումարեք

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գույնին «գույն» մի՛ գումարեք»

ԳՈՒՅՆԻՆ «ԳՈՒՅՆ» ՄԻ՛ ԳՈՒՄԱՐԵՔ

Կասե՞ք «վարդագույն գույնի մատիտ», «դարչնագույն գույնի վերարկու»: Դժվար թե: Սա հազվադեպ հանդիպող սխալ է: Իսկ ինչքա՜ն հաճախ ենք լսում՝ «կարմիր գույնի ներկ», «սև գույնի ավտոմեքենա»: Բայց չէ՞ որ տարբերություն չկա. վարդագույնը, դարչնագույնը, մոխրագույնը գույների անուններ են, ինչպես որ կարմիրը, սևը, դեղինը և այլն: Առաջին խմբի բառերը բարդվել են «գույն»-ի հետ, քանի որ դրանք ինքնին գույն չեն անվանում. վարդ+գույն, դարչին+գույն, մոխիր+գույն: Իսկ երկրորդ խմբի բառերը՝ կարմիր, սև դեղին և այլն, կրում են «գույն» բառի իմաստը: Դրանք այլ բան չեն նշանակում, քան գույն: Ուրեմն գույն անվանող ո՛չ պարզ, ո՛չ բարդ բառերի հետ պետք չէ գործածել «գույն» բառը:

Գրականությունից հիշենք՝ «Կարմիր գլխարկը», «Սև կակաչ», «Բաց կապույտ ծաղիկներ»: