СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գոյականական անդամի լրացումներ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գոյականական անդամի լրացումներ»

Որոշիչ Որոշիչ ը գոյակաական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս առարկայի որակական և քանակական հատկանիշ։ Օրինակ՝  Լուսավոր  երազների գրկում ճախրում էին  սիրահարված  պատանու հոգու թևերը։ Որոշիչը պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն հարցերին։ Որոշիչն արտահայտվում է հետևյալ ձևերով 1. գոյականով ուղղական հոլովով Օրինակ՝  Բժիշկ  Սարգսյանն ավարտեց վիրահատությունը։ սեռական հոլովով Օրինակ՝ Արամի  ձեռքի  ժամացույցը մեխանիկական է։ 2. ածականով Օրինակ՝ Աղջկա  հրե  աչքերը խելքահան էին արել տղային։ 3. դերանունով Օրինակ՝  Այս  հոդվածը շատերին կստիպի խոսել։ 4. հարակատարև ենթակայականդերբայներով Օրինակ՝  Կարդացած  գրքերը դրել էր արկղում։ Ինձ  ժպտացող  աղջիկը դեռ դպրոցում է սովորում։ 5. թվականով Օրինակ՝ Հինգ  աշակերտ մտավ դասարան։ 6. մակբայով Օրինակ՝  Արագ  քայլքը կարող է վնասակար լինել։

Որոշիչ

Որոշիչ ը գոյակաական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս առարկայի որակական և քանակական հատկանիշ։

Օրինակ՝  Լուսավոր  երազների գրկում ճախրում էին  սիրահարված  պատանու հոգու թևերը։

Որոշիչը պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն հարցերին։ Որոշիչն արտահայտվում է հետևյալ ձևերով

1. գոյականով

ուղղական հոլովով

Օրինակ՝  Բժիշկ  Սարգսյանն ավարտեց վիրահատությունը։

սեռական հոլովով

Օրինակ՝ Արամի  ձեռքի  ժամացույցը մեխանիկական է։

2. ածականով

Օրինակ՝ Աղջկա  հրե  աչքերը խելքահան էին արել տղային։

3. դերանունով

Օրինակ՝  Այս  հոդվածը շատերին կստիպի խոսել։

4. հարակատարև ենթակայականդերբայներով

Օրինակ՝  Կարդացած  գրքերը դրել էր արկղում։

Ինձ  ժպտացող  աղջիկը դեռ դպրոցում է սովորում։

5. թվականով

Օրինակ՝ Հինգ  աշակերտ մտավ դասարան։

6. մակբայով

Օրինակ՝  Արագ  քայլքը կարող է վնասակար լինել։

Օրինակ՝  Արագ  քայլքը կարող է վնասակար լինել։ Որոշիչ ունեցող անդամը կոչվում է որոշյալ։ Որոշիչը հիմնականում գտնվում է որոշյալից առաջ և չի տրոհվում։ Այդպիսի որոշիչի շարադասությունը առաջադաս է և համարվում է սովորական կամ ուղիղ։ Որոշիչը կարող է գտնվել նաև որոշյալից հետո։ Այդպիսի շարադասությունը կոչվում է հետադաս կամ շրջուն և տրոհվում է բութով։ Եթե հետադաս որոշչից հետո նախադասությունը շարունակվում է, ապա որոշիչը տրոհվում է նաև ստորակետով, որպեսզի անջատվի նախադասության մյուս անդամներից։ Օրինակ՝ Դա մի փոքրամարմին կին էր՝  տարօրինակ, ծեր, առողջությունից զրկված, անհրապույր տեսքով և շատախոս : Որոշյալը հաճախ ունենում է մեկից ավելի որոշիչներ, որոնք կոչվում են բազմակի անդամներ և տրոհվում են ստորակետերով։ Եթե բազմակի որոշիչներից մեկն արտահայտված է հարաբերական ածականով, իսկ մյուսը՝ որակական, ապա նրանց միջև ստորակետ չի դրվում, և միշտ հարաբերական ածականը գտնվում է որակական ածականից առաջ։ Օրինակ՝  Փայտե դեղին  նստարանին նստել էին ծերունիները։
  • Օրինակ՝  Արագ  քայլքը կարող է վնասակար լինել։
  • Որոշիչ ունեցող անդամը կոչվում է որոշյալ։ Որոշիչը հիմնականում գտնվում է որոշյալից առաջ և չի տրոհվում։ Այդպիսի որոշիչի շարադասությունը առաջադաս է և համարվում է սովորական կամ ուղիղ։ Որոշիչը կարող է գտնվել նաև որոշյալից հետո։ Այդպիսի շարադասությունը կոչվում է հետադաս կամ շրջուն և տրոհվում է բութով։ Եթե հետադաս որոշչից հետո նախադասությունը շարունակվում է, ապա որոշիչը տրոհվում է նաև ստորակետով, որպեսզի անջատվի նախադասության մյուս անդամներից։
  • Օրինակ՝ Դա մի փոքրամարմին կին էր՝  տարօրինակ, ծեր, առողջությունից զրկված, անհրապույր տեսքով և շատախոս :
  • Որոշյալը հաճախ ունենում է մեկից ավելի որոշիչներ, որոնք կոչվում են բազմակի անդամներ և տրոհվում են ստորակետերով։ Եթե բազմակի որոշիչներից մեկն արտահայտված է հարաբերական ածականով, իսկ մյուսը՝ որակական, ապա նրանց միջև ստորակետ չի դրվում, և միշտ հարաբերական ածականը գտնվում է որակական ածականից առաջ։
  • Օրինակ՝  Փայտե դեղին  նստարանին նստել էին ծերունիները։
  • Հատկացուցիչ ,  նախադասության երկրորդական (ստորադաս) անդամ, գոյականով արտահայտված (նաև գոյականաբար առնված) գերադաս անդամի լրացում։ Արտահայտում է ստացականություն՝ պատկանելություն, հատկացում, վերաբերում, սերում (ծագում), ինչպես նաև ամբողջը` մասի հարաբերությամբ, պատճառ, տարածական, խնդրային, ենթակայական ու համատիպ այլ հարաբերություններ։ Սեռական հոլովի հիմնական կիրառություններից մեկն է։ Հատկացուցիչ ունեցող լրացյալը (գերադաս անդամը) կոչվում է  հատկացյալ : Շարադասությամբ հատկացուցիչը նախորդում է հատկացյալին։ Եթե հատկացուցչի և հատկացյալի միջև առկա է նախադասության այլ անդամ (օրինակ` որոշիչ), ապա հատկացուցիչն այդ անդամից տրոհվում է բութով։
  • Հատկացուցիչը պատասխանում է  ու՞մ, ինչի՞, ինչերի՞  հարցերին։
  • Լինելով գոյականական անդամի լրացում՝ հատկացուցիչը ևս իր բնույթով գոյականական է։ Այն արտահայտվում է՝
  • գոյականով -  Արևը չորացնում է գետի խոնավությունը:  (Ակսել Բակունց)
  • դերանունով-  Սակայն ձեր մայրերն անհամեմատ ավելի բախտավոր են...  (Ավ. Իսահակյան)
  • գոյականաբար գործածված այլ բառերով (ածական, թվական, ոչ առարկայանիշ դերանուններ, որոշ դերբայներ և առհասարակ լեզվական ամեն արտահայտություն, տարր) -  Կեղծավորի մի աստղ էր//Որ ձևացավ ամբողջ կյանքում//Առաքինի, ազգասեր...  (Հովհ. Թումանյան)։
Բացահայտիչ ունեցող գերադաս անդամը կոչվում է  բացահայտյալ ։ Բացահայտյալի ու բացահայտչի միջև եղած արտասանական դադարը բավականին ակնհայտ է և գրավոր խոսքում արտահայտվում է կետադրական նշանով (սովորաբար՝ բութով)։ Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն բացահայտիչ, մասնական բացահայտիչ և մասնավորող-պարագայական բացահայտիչ։ Բովանդակություն 1Բուն բացահայտիչ 2Մասնական բացահայտիչ 3Մասնավորող-պարագայական բացահայտիչ 4Գրականություն

Բացահայտիչ ունեցող գերադաս անդամը կոչվում է  բացահայտյալ ։ Բացահայտյալի ու բացահայտչի միջև եղած արտասանական դադարը բավականին ակնհայտ է և գրավոր խոսքում արտահայտվում է կետադրական նշանով (սովորաբար՝ բութով)։

  • Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն բացահայտիչ, մասնական բացահայտիչ և մասնավորող-պարագայական բացահայտիչ։
  • Բովանդակություն
  • 1Բուն բացահայտիչ
  • 2Մասնական բացահայտիչ
  • 3Մասնավորող-պարագայական բացահայտիչ
  • 4Գրականություն
Բուն բացահայտիչ Բուն բացահայտիչ ը բացահայտյալի ցույց տված առարկան կամ անձն անվանում է այլ բառով կամ բառակապակցությամբ` ավելի հստակեցնելով, պարզաբանելով բացահայտյալի էությունը, ավելի ընդարձակ տեղեկություն տալով նրա մասին։ Օրինակ` Աբու-Լալա Մահարին` հռչակավոր բանաստեղծը Բաղդադի, Տասնյակ տարիներ ապրեց խալիֆաների հոյակապ աշխարհում։  (Ավ. Իսահակյան) Բուն բացահայտիչը բացահայտյալի հետ համաձայնում է թվով, դեմքով, հոլովով։ Այն բացահայտյալից տրոհվում է բութով, նախադասության մյուս անդամներից՝ ստորակետով (ստորակետ չի դրվում, երբ բացահայտիչը դրված է սեռական հոլովով, բացահայտչին անմիջապես հաջորդում է կապ, հանգույց, օժանդակ բայ կամ  էլ  հավելականը)։ Բուն բացահայտիչն ունի կայուն շարադասություն. այն միշտ դրվում է բացահայտյալից հետո։ Հայերենում սա միակ դեպքն է, երբ նախադասության անդամի շարադասությունը փոխելիս փոխվում է նաև նրա քերականական պաշտոնը։
  • Բուն բացահայտիչ
  • Բուն բացահայտիչ ը բացահայտյալի ցույց տված առարկան կամ անձն անվանում է այլ բառով կամ բառակապակցությամբ` ավելի հստակեցնելով, պարզաբանելով բացահայտյալի էությունը, ավելի ընդարձակ տեղեկություն տալով նրա մասին։ Օրինակ`
  • Աբու-Լալա Մահարին` հռչակավոր բանաստեղծը Բաղդադի, Տասնյակ տարիներ ապրեց խալիֆաների հոյակապ աշխարհում։  (Ավ. Իսահակյան) Բուն բացահայտիչը բացահայտյալի հետ համաձայնում է թվով, դեմքով, հոլովով։ Այն բացահայտյալից տրոհվում է բութով, նախադասության մյուս անդամներից՝ ստորակետով (ստորակետ չի դրվում, երբ բացահայտիչը դրված է սեռական հոլովով, բացահայտչին անմիջապես հաջորդում է կապ, հանգույց, օժանդակ բայ կամ  էլ  հավելականը)։
  • Բուն բացահայտիչն ունի կայուն շարադասություն. այն միշտ դրվում է բացահայտյալից հետո։ Հայերենում սա միակ դեպքն է, երբ նախադասության անդամի շարադասությունը փոխելիս փոխվում է նաև նրա քերականական պաշտոնը։
Մասնական բացահայտիչ Մասնական բացահայտիչն իր գերադաս անդամին բացահայտում է միայն մասնակիորեն, մի կողմով ու նրա հետ կապակցվում է  որպես ,  իբրև  կապերի միջոցով։ Բացահայտյալի հետ համաձայնում է թվով ու հոլովով, նրանից անջատվում է բութով։ Մասնավորող-պարագայական բացահայտիչ Մասնավորող-պարագայական բացահայտիչը հստակեցնում, որոշակիացնում է գործողության կատարման տեղը կամ ժամանակը։ Մասնավորող բացահայտիչը նույնպես տրոհվում է բութով ու ստորակետով։ Սովորաբար բացահայտյալի հետ համաձայնում է հոլովով ու դեմքով, սակայն կան բացառություններ։
  • Մասնական բացահայտիչ
  • Մասնական բացահայտիչն իր գերադաս անդամին բացահայտում է միայն մասնակիորեն, մի կողմով ու նրա հետ կապակցվում է  որպեսիբրև  կապերի միջոցով։ Բացահայտյալի հետ համաձայնում է թվով ու հոլովով, նրանից անջատվում է բութով։
  • Մասնավորող-պարագայական բացահայտիչ
  • Մասնավորող-պարագայական բացահայտիչը հստակեցնում, որոշակիացնում է գործողության կատարման տեղը կամ ժամանակը։ Մասնավորող բացահայտիչը նույնպես տրոհվում է բութով ու ստորակետով։ Սովորաբար բացահայտյալի հետ համաձայնում է հոլովով ու դեմքով, սակայն կան բացառություններ։