СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գոյականի առումը

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գոյականի առումը»

Գոյականի առումները Խոսքի մեջ գոյականը կարող է ցույց տալ առարկա ընդհանրապես կամ այնպիսի առարկա, որը խոսողին կամ լսողին անծանոթ է: Նա երգ է լսում: Այդ դեպքերում գոյականը գործածվում է անորոշ առումով:

Գոյականի առումները

Խոսքի մեջ գոյականը կարող է ցույց տալ առարկա ընդհանրապես կամ այնպիսի առարկա, որը խոսողին կամ լսողին անծանոթ է:

Նա երգ է լսում:

Այդ դեպքերում գոյականը գործածվում է անորոշ առումով:

Իսկ այն դեպքում, երբ առարկան ծանոթ է խոսողին կամ լսողին կամ արդեն հայտնի է խոսքից, գործածվում է որոշյալ առումով՝ ստանալով որոշիչ հոդ:   Հայերենում որոշիչ հոդերն են   ը - ն և   ն  -ն: Օրինակ Երգը Երևանի մասին է: Այս նախադասության մեջ   երգ    բառը որոշյալ առումով է:   Ն   հոդ ստանում են ձայնավորով վերջացող բառերը, ինչպես՝  կղզի-կղզին:     Ը   հոդ ստանում են բաղաձայնով վերջացող բառերը, ինչպես՝  միրգ-միրգը:
  • Իսկ այն դեպքում, երբ առարկան ծանոթ է խոսողին կամ լսողին կամ արդեն հայտնի է խոսքից, գործածվում է որոշյալ առումով՝ ստանալով որոշիչ հոդ:
  •  
  • Հայերենում որոշիչ հոդերն են   ը - ն և   ն  -ն:
  • Օրինակ
  • Երգը Երևանի մասին է:
  • Այս նախադասության մեջ   երգ    բառը որոշյալ առումով է:
  •  
  • Ն   հոդ ստանում են ձայնավորով վերջացող բառերը, ինչպես՝  կղզի-կղզին:
  •    
  • Ը   հոդ ստանում են բաղաձայնով վերջացող բառերը, ինչպես՝  միրգ-միրգը:
Որոշ դեպքերում բաղաձայնով վերջացող բառերը նույնպես կարող են  ն   հոդ ստանալ: Դա լինում է այն դեպքերում, երբ այդ բառերին հաջորդում է ձայնավորով սկսվող բառ՝ Օրինակ Միրգն ամանի մեջ է: Ուշադրություն Ե, և, ո   տառերը բառասկզբում մեկից ավելի հնչյունի գրային նշան են՝  յէ, յէվ, վօ:   Դա նշանակում է, որ բառասկզբում  ե, և, ո   ունեցող բառերը սկսվում են բաղաձայնով: Ուստի այդպիսի բառերից առաջ դրված որոշյալ առման գոյականը ստանում է միայն   ը   հոդը: Այսպես՝ սխալ է՝ գարունն եկավ, առյուծն որսի դուրս եկավ:Ուշադրություն Սպ, սկ, ստ, շտ  տառակապակցություններից առաջ հաճախ լինում է  ը  հնչյունը: Այդպիսի բառերից առաջ բառը կարող է դրվել  ն   հոդով, Օրինակ Ներկայացումն սկսվեց:
  • Որոշ դեպքերում բաղաձայնով վերջացող բառերը նույնպես կարող են  ն   հոդ ստանալ: Դա լինում է այն դեպքերում, երբ այդ բառերին հաջորդում է ձայնավորով սկսվող բառ՝ Օրինակ
  • Միրգն ամանի մեջ է:
  • Ուշադրություն
  • Ե, և, ո   տառերը բառասկզբում մեկից ավելի հնչյունի գրային նշան են՝  յէ, յէվ, վօ:   Դա նշանակում է, որ բառասկզբում  ե, և, ո   ունեցող բառերը սկսվում են բաղաձայնով: Ուստի այդպիսի բառերից առաջ դրված որոշյալ առման գոյականը ստանում է միայն   ը   հոդը:
  • Այսպես՝ սխալ է՝ գարունն եկավ, առյուծն որսի դուրս եկավ:Ուշադրություն
  • Սպ, սկ, ստ, շտ  տառակապակցություններից առաջ հաճախ լինում է  ը  հնչյունը:
  • Այդպիսի բառերից առաջ բառը կարող է դրվել  ն   հոդով, Օրինակ
  • Ներկայացումն սկսվեց:

Հայերենում գոյականը կարող է հանդես գալ և՛ որոշյալ, և՛ անորոշ առումներով, եթե դրված է ուղղական, տրական կամ հայցական հոլովով: Մյուս հոլովաձևերը առում չունեն: Առում չունեն նաև այլաձև հոգնակիները, ինչպես, օրինակ՝  տիկնայք բառը  տիկնայքը  ձևը չունի, հետևաբար առում չունի:
  • Հայերենում գոյականը կարող է հանդես գալ և՛ որոշյալ, և՛ անորոշ առումներով, եթե դրված է ուղղական, տրական կամ հայցական հոլովով: Մյուս հոլովաձևերը առում չունեն: Առում չունեն նաև այլաձև հոգնակիները, ինչպես, օրինակ՝  տիկնայք բառը  տիկնայքը  ձևը չունի, հետևաբար առում չունի: