ԳՈՅԱԿԱՆԻ ԹԻՎԸ
Բերդի գլխին նստած ամպը վարագույրի պես մեկ ետ էր քաշվում , երևում էին պարիսպները, մեկ ծածկում էր կատարը։
Առաջին ձիավորը աչքը պարիսպներից չէր հեռացնում։ Նրա գլխում բերդի պատմությունն էր , մագաղաթյա մատյաններում գրած խոսքերը իշխանական օրերի մասին , երբ զրահապատ ձիերի սմբակները դոփում էին երկաթյա մուտքի առաջ և ավերից դարձող նրա համհարզները ճոճում էին նիզակները։
Ա․ Բակունց
- Առանձնացնել մեկ և մեկից ավելի առարկա ցույց տվող գոյականները։
Գոյականի թիվը ցույց է տալիս առարկաների քանակ։
- Մեկ առարկա ցույց տվող գոյականներ
1
2
3
4
5․
6․
7․
Լրացնում են աշակերտները
- Մեկից ավելի առարկա ց ույց տվող գոյականներ
1
2
3
4
5
6․
7․
Եզակի և հոգնակի թիվ
Եզակի թիվը ցույց է տալիս մեկ առարկա։
Հոգնակի թիվը ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ։
Հոգնակի ունենում են հաշվարկելի գոյականները , որոնց ցույց տված առարկաները կարելի է հատերով հաշվել։ Այդ բառերը կարելի է գործածել թվականների հետ։ Օրինակ՝ տարի -տարիներ դասարան - դասարաններ գրիչ--գրիչներ պահարան – պահարաններ մարդ - մարդիկ
- Ոչ հաշվարկելի գոյականների արտահայտած առարկաները չի կարելի հաշվել։
- Օրինակ՝
ուրախություն , տխրություն , երաժշտություն ,
վախ ,կաթ , նավթ և այլն։
Միայն եզակի թիվ ունեցող /անհոգնական / գոյականներ
- Հատուկ անուններ
- Չափվող- կշռվող նյութեր արտահայտող բառեր / խմոր , մածուն , նավթ , ջուր, ածուխ և այլն/
- Վերացական գոյականներ / սեր , վախ , թախիծ , արհամարհանք /
- -ություն, - եղեն, - ենիք ածանցներ ունեցող բառերը , որոնք հավաքականություն են արտահայտում / ուսանողություն , հագուստեղեն , հայրենիք և այլն/
- Զանազան խաղերի և զբաղմունքների անունները / ֆուտբոլ , շախմատ , լող , վոլեյբոլ , առևտուր , վաճառք , ընթացք և այլն /
- Գիտությունների և ուսմունքների անունները․/ մաթեմատիկա , ֆիզիկա , քիմիա , ռեալիզմ և այլն /
Միայն հոգնակի թիվ ունեցող / անեզական / գոյականներ
Կարպատներ , Հիմալայներ , Անդեր , Ալպեր, Ֆիլիպիններ , Կորդիլերներ , Նիդեռլանդներ , Ամերիկայի Միացյալ Նահանգներ
․ Անեզական են նաև բույսերի, կենդանիների , քիմիական նյութերի
դասերն ու կարգերը ցույց տվող գոյականները
ալկալոիդներ վարդազգիներ հոդվածոտանիներ
աղածիններ կակտուսազգիներ սագազգիներ
Ինչպես է կազմվում գոյականի հոգնակի թիվը
Հոգնակին կազմվում է եզակի թվից՝
- միավանկ բառերին ավելացնելով – եր,
- իսկ բազմավանկ բառերին – ներ
վերջավորությունները։
- Օրինակ՝ սարեր , քարեր ․․․
- քաղաքներ , աշակերտներ․․․
- Ն -ով վերջացող բազմավանկ բառերը հոգնակի թվում ստանալով ստանալով –ներ վերջավորությունը , ունենում են կրկնակի ն
- Օրինակ՝ պահարան + ներ պահարաններ
ը / շուն – շ (ը) ներ / ու ը / սիրտ – ս (ը) րտեր / ի ը / գիրք - գ (ը) րքեր / ի ը / Միավանկ բառերում բառավերջի ու ձայնավորը եր հոգնակերտ վերջավորությունից առաջ դառնում է վ / ու վ / Օրինակ ՝ ձ ու – ձ վ եր / ու վ / Այս փոփոխությունը չի կատարվում բազմավանկ բառերում; Օրինակ ՝ լեզու – լեզուներ առու – առուներ կատու - կատուներ " width="640"
Հոգնակի թվի կազմության ժամանակ երբեմն կատարվում է հնչյունափոխություն
- Դա հատկապես լինում է բաղաձայնին նախորդող ու , ի ձայնավորների դեպքում։
Օրինակ՝ տուն –տ (ը) ներ / ու ը /
շուն – շ (ը) ներ / ու ը /
սիրտ – ս (ը) րտեր / ի ը /
գիրք - գ (ը) րքեր / ի ը /
- Միավանկ բառերում բառավերջի ու ձայնավորը եր հոգնակերտ վերջավորությունից առաջ դառնում է վ
/ ու վ /
- Օրինակ ՝ ձ ու – ձ վ եր / ու վ /
Այս փոփոխությունը չի կատարվում բազմավանկ բառերում;
Օրինակ ՝ լեզու – լեզուներ
առու – առուներ
կատու - կատուներ
Շեղումներ կանոններից
- եր վերջավորություն են ստանում նաև․
ա․ այն երկվանկ գոյականները , որոնց վերջին վանկը ձևավորվում է ը ձայնավորով
աստ (ը) ղ- աստղեր , վագ ( ը) ր- վագրեր , կայս (ը )ր – կայսրեր
բ․ այն բարդ բառերը, որոնց վերջին բաղադրիչը միավանկ գոյական է․
հեռա գիր - հեռա գրեր , դասա գիրք – դասա գրքեր
Սակայն՝ մատենագիր – մատյան գրող – մատենագիրներ
արձակագիր – արձակ գրող - արձակագիրներ
/ գիր - բայական հիմք է /
Շեղումներ կանոններից
- Մի շարք միավանկ բառեր ստանում են - ներ վերջավորություն ․
բեռ (բեռն) – բեռներ,
գառ ( գառն) – գառներ,
դուռ (դուռն) – դռներ,
թոռ (թոռն) – թոռներ,
լեռ (լեռն) – լեռներ,
հարս (հարսն) – հարսներ,
եզ (եզն ) – եզներ,
ծունկ (ծունկն) – ծնկներ,
ձուկ (ձուկն) – ձկներ,
մուկ (մուկն) – մկներ։
- Այս բառերը գրաբարում ունեցել են ն վերջնահնչյունը։
Հոգնակի թվի կազմության զուգահեռ ձևեր ․
տիկին – տիկնայք , տիկիններ
պարոն - պարոնայք , պարոններ
տիկնայք , պարոնայք – գործածվում են հանդիսավոր խոսքում
լեռնցիներ , տնեցիներ գյուղացիներ
լեռնցիք , տնեցիք , գյուղացիք / խոսակցական/
ՀԻՇԻ՛Ր
- խմորեղեններ
- կտորեղեններ սխալ է ակնոցներ
- դեղորայքներ
ակնոցներ
ակնոցներ
Ամփոփում
- Գոյականն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի։
- Հաշվարկելի գոյականները հանդես են գալիս թե՛
եզակի , թե՛ հոգնակի թվով , իսկ ոչ հաշվարկելի գոյականները՝ միայն եզակի թվով։
- Գոյականների հոգնակին կազմվում է եզակիից , հիմնականում – եր , -ներ վերջավորություններով։
- Ոչ հաշվարկելի գոյականները կարող են հոգնակի թվով գործածվել ոճական իմաստներով։
Նյութը պատրաստեց Լոռու մարզի Բազումի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա․ Բարխուդարյանը։