СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գրական ուղղություններ

Нажмите, чтобы узнать подробности

Ներկայացված են գրական ուղղությունները,զուգահեռներ են անցկացվել արվեստի 2 ճյուղերի՝գրականության և կերպարվեստի միջև

Просмотр содержимого документа
«Գրական ուղղություններ»

Գրական  ուղղություններ Տվյալ գրողի աշխարհընկալումն է ու ներկայացումը ընթերցողին։

Գրական ուղղություններ

Տվյալ գրողի աշխարհընկալումն է ու ներկայացումը ընթերցողին։

Նիկոլո Բուալո  Կլասիցիզմ

Նիկոլո Բուալո Կլասիցիզմ

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե  Ռոմանտիզմ

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե Ռոմանտիզմ

Ալեքսանդր Շիրվանզադե  Ռեալիզմ

Ալեքսանդր Շիրվանզադե Ռեալիզմ

Վահան Տերյան  Սիմվոլիզմ

Վահան Տերյան Սիմվոլիզմ

Խորհրդապաշտությունը  որպես գրական ուղղություն առաջացել է Ֆրանսիայում և տարածվել եվրոպական ու ռուս գրականության մեջ։

Խորհրդապաշտությունը որպես գրական ուղղություն առաջացել է Ֆրանսիայում և տարածվել եվրոպական ու ռուս գրականության մեջ։

Խորհրդապաշտությունը կյանքը պատկերում է երկպլան կառուցվածքով ՝ գորշ իրականություն և դրանից վեր ՝ երազի ու ցնորքի մի աշխարհ, ուր հոգին կարող էր ապրել անուրջներով։

Խորհրդապաշտությունը կյանքը պատկերում է երկպլան կառուցվածքով ՝ գորշ իրականություն և դրանից վեր ՝ երազի ու ցնորքի մի աշխարհ, ուր հոգին կարող էր ապրել անուրջներով։

Կլասիցիզմ Կլասիցիզմ (ֆր.՝ classicisme, լատ.՝ classicus, դասական, օրինակելի), գեղարվեստական ոճ և գեղագիտական ուղղություն՝ 17-րդ դարից մինչև 19-րդ դարի սկզբի եվրոպական արվեստի ու գրականության մեջ ։ Կլասիցիզմի ձևավորման հասարակական-քաղաքական նախադրյալը ֆրանսիական բացարձակ միապետությունն էր, իսկ փիլիսոփայական մեթոդաբանական հիմքը՝ ռացիոնալիզմը (Ռենե Դեկարտ):

Կլասիցիզմ

Կլասիցիզմ (ֆր.՝ classicisme, լատ.՝ classicus, դասական, օրինակելի), գեղարվեստական ոճ և գեղագիտական ուղղություն՝ 17-րդ դարից մինչև 19-րդ դարի սկզբի եվրոպական արվեստի ու գրականության մեջ ։ Կլասիցիզմի ձևավորման հասարակական-քաղաքական նախադրյալը ֆրանսիական բացարձակ միապետությունն էր, իսկ փիլիսոփայական մեթոդաբանական հիմքը՝ ռացիոնալիզմը (Ռենե Դեկարտ):

Գեղարվեստի բարձրագույն տիպարն ու չափանիշը կլասիցիստ գրողներն ու արվեստագետները տեսնում էին անտիկ գրականության և արվեստի մեջ, այնտեղից վերցնում սյուժեներ ու կերպարներ՝ արտահայտելով ժամանակի հասարակական-քաղաքական խնդիրները:

 Հիմնական դրույթներ Անտիկ տեսաբանները (Արիստոտել,Հորացիոս) և արվեստագետները համարվում էին անառարկելի հեղինակություններ, իսկ անտիկ արվեստը՝ հավիտենական, անփոփոխ ու բացարձակ գեղեցկի արտահայտություն: Կլասիցիզմի գեղագիտական սկզբունքները ի վերջո հանգում են անտիկ, դասական հեղինակներին նմանվելու պահանջին: Կլասիցիզմի պոետիկայի գլխավոր դրույթը բանականության սկզբունքներին հետևելու պահանջն էր՝ ձևի ենթարկումը բովանդակությանը, գաղափարի ամբողջականություն, հստակություն, գեղարվեստական ձևի կատարելություն: Այստեղից էլ բխում էր գրական ժանրերի ազատության քննադատությունը և կանոններ սահմանելու անհրաժեշտությունը: 

Հիմնական դրույթներ

Անտիկ տեսաբանները (Արիստոտել,Հորացիոս) և արվեստագետները համարվում էին անառարկելի հեղինակություններ, իսկ անտիկ արվեստը՝ հավիտենական, անփոփոխ ու բացարձակ գեղեցկի արտահայտություն: Կլասիցիզմի գեղագիտական սկզբունքները ի վերջո հանգում են անտիկ, դասական հեղինակներին նմանվելու պահանջին: Կլասիցիզմի պոետիկայի գլխավոր դրույթը բանականության սկզբունքներին հետևելու պահանջն էր՝ ձևի ենթարկումը բովանդակությանը, գաղափարի ամբողջականություն, հստակություն, գեղարվեստական ձևի կատարելություն: Այստեղից էլ բխում էր գրական ժանրերի ազատության քննադատությունը և կանոններ սահմանելու անհրաժեշտությունը: 

Կլասիցիզմի տեսաբանները բանականության ու տրամաբանության օրենքներով էին հիմնավորում արվեստի երկի համամասնության, ներդաշնակության ու հստակության սկզբունքները: Կլասիցիզմի գեղագիտության հիմնական դրույթներից է «բնությանն ընդօրինակելու», նրան նմանվելու, բանականության միջոցով այն գեղարվեստական կարգավորման ենթարկելու խնդիրը: Բանական և «գեղեցիկ բնություն» համարվում էր արիստոկրատիայի կյանքը, որը և արժանի էր պատկերվելու արվեստում: 

Կլասիցիզմի գեղագիտությունը պարտադրում էր որոշակի օրենքներ ու կանոններ, սահմանում ժանրերի խիստ հիերարխիա՝ դրանք բաժանելով «բարձրի» (ողբերգություն, էպոպեա, ձոն, իսկ գեղանկարչության մեջ՝ պատմական, դիցաբանական և կրոնական ժանրեր) և «ցածրի» (կատակերգություն, երգիծանք, առակ, իսկ գեղանկարչության մեջ՝ այսպես կոչված «փոքր ժանրը»՝ բնանկար, դիմանկար, նատյուրմորտ): Կլասիցիզմի գեղագիտությունը խստորոշ սահման էր դնում վեհի և նսեմի, ողբերգականի ու կատակերգականի, հերոսականի ու առօրեականի միջև:

Կլասիցիզմը գրականության մեջ Գրականության մեջ կլասիցիզմն իր ամբողջական դրսևորումը գտավ 17-րդ դարի միապետական Ֆրանսիայում: Ուղղության տեսական հիմունքները շարադրված են Նիկոլա Բուալոյի «Քերթողական արվեստ» (1674) չափածո երկում, որտեղ ընդհանրացված են 17-րդ դարի ֆրանսիական գրականության գեղարվեստական սկզբունքները: Վերջինիս հիմնական պահանջներն են տեղի, ժամանակի, գործողության միասնությունը, կոմպոզիցիայի ամբողջականությունը, կերպարների միակողմանի մոնումենտալությունը, բարձրաշունչ չափածո խոսքը ։

Կլասիցիզմը գրականության մեջ

Գրականության մեջ կլասիցիզմն իր ամբողջական դրսևորումը գտավ 17-րդ դարի միապետական Ֆրանսիայում: Ուղղության տեսական հիմունքները շարադրված են Նիկոլա Բուալոյի «Քերթողական արվեստ» (1674) չափածո երկում, որտեղ ընդհանրացված են 17-րդ դարի ֆրանսիական գրականության գեղարվեստական սկզբունքները: Վերջինիս հիմնական պահանջներն են տեղի, ժամանակի, գործողության միասնությունը, կոմպոզիցիայի ամբողջականությունը, կերպարների միակողմանի մոնումենտալությունը, բարձրաշունչ չափածո խոսքը ։

Կլասիցիզմը հայ գրականության մեջ սկզբնավորվեց 18-րդ դարում: Ազգային պատմության իդեալականացումը, հայ դասական հեղինակների նկատմամբ պաշտամունքը, հասարակական կյանքն ու արվեստը նորմավորելու ու բանականորեն կարգավորելու ձգտումը կանխորոշում են հայկական կլասիցիզմի ու նրա գեղագիտության հիմնական առանձնահատկությունները: Հայկական կլասիցիզմի մեջ դրսևորվում են լուսավորական, բարոյա-դաստիարակչական, հայրենասիրական ու քաղաքացիական մոտիվներ: 

Հայ իրականության մեջ կլասիցիզմի առաջին արմատավորողը Խաչատուր Էրզրումցին էր՝ «Համառօտական իմաստասիրութիւն» (1711) աշխատությամբ: Բանականության կանոններին հետևելու, «ընտիր և վսեմ» մարդկային արարքների նկարագրության, բովանդակության և ձևի պարզության, ներդաշնակության ու համաչափության, գրականության հասարակական ու բարոյական դերի մասին Էրզրումցու սկզբունքները ազդեցություն գործեցին հետագա հայ կլասիցիստների վրա:   Ստեփանոս Ագոնցն  իր «Ճարտասանութիւն» (1775) աշխատության մեջ ուշադրություն է դարձնում գեղարվեստական լեզվի ու ոճի, ստեղծագործության պարզության և ներքին տրամաբանական պատճառաբանվածության վրա, տալիս առանձին գրական ժանրերի սահմանումներ

Կլասիցիզմը թատերական արվեստում Թատերական արվեստում կլասիցիզմը՝ որպես գեղարվեստական ոճ և աշխարհայացք, իր կատարյալ արտահայտությունն է ստացել 17-18-րդ դարերում ֆրանսիական դրամատուրգիայում և թատրոնում՝ գեղագիտական նախահիմք ունենալով հունա-հռոմեական դրաման և գաղափարական ելակետ՝ ժամանակի համար պատմականորեն առաջադիմական բացարձակ միապետական իդեալները: Կլասիցիստական ներկայացմանը հատուկ էին շքեղությունը, հանդիսավորությունն ու անշարժությունը, դերասանները գործում էին պատմական և կենցաղային կոնկրետությունից հեռու, պերճաշուք և մոնումենտալ բեմանկարի միջավայրում: Կլասիցիզմի բովանդակությամբ են թելադրվել նաև բեմական կատարման մշակված ու կանոնացված ոճը՝ անշարժ բեմավիճակներ, զուսպ և ընդգծված ժեստ, բարձրաձայն, պաթետիկ տոն: 

Կլասիցիզմը թատերական արվեստում

Թատերական արվեստում կլասիցիզմը՝ որպես գեղարվեստական ոճ և աշխարհայացք, իր կատարյալ արտահայտությունն է ստացել 17-18-րդ դարերում ֆրանսիական դրամատուրգիայում և թատրոնում՝ գեղագիտական նախահիմք ունենալով հունա-հռոմեական դրաման և գաղափարական ելակետ՝ ժամանակի համար պատմականորեն առաջադիմական բացարձակ միապետական իդեալները: Կլասիցիստական ներկայացմանը հատուկ էին շքեղությունը, հանդիսավորությունն ու անշարժությունը, դերասանները գործում էին պատմական և կենցաղային կոնկրետությունից հեռու, պերճաշուք և մոնումենտալ բեմանկարի միջավայրում: Կլասիցիզմի բովանդակությամբ են թելադրվել նաև բեմական կատարման մշակված ու կանոնացված ոճը՝ անշարժ բեմավիճակներ, զուսպ և ընդգծված ժեստ, բարձրաձայն, պաթետիկ տոն: 

Կլասիցիզմը ճարտարապետության մեջ և կերպարվեստում Ճարտարապետության մեջ և կերպարվեստում կլասիցիզմի նախադրյալներն արդեն 16-րդ դարի երկրորդ կեսին առկա էին Իտալիայում, Պալլադիոյի ճարտարապետական տեսության մեջ և կառույցներում, Վինյոլայի, Ս. Սեռլիոյի տեսական տրակտատներում, ավելի հետևողականորեն դրանք արտահայտված էին Ջ. Պ. Բելլորիի (XVII դար) ստեղծագործություններում, նաև Բոլոնիայի դպրոցի ակադեմիստների մշակած գեղագիտական կանոններում:  Պատերը մեկնաբանվում են որպես հստակ, սիմետրիկորեն համադրված ծավալները կազմավորող հարթ մակերեսներ, դեկորը, նրբորեն և զուսպ ներդաշնակվելով նրան, երբեք չի քողարկում ընղհանուր կառուցվածքը: Ինտերիերին բնորոշ է տարածական մասնատումների հստակությունը, գուներանգի մեղմությունը: 

Կլասիցիզմը ճարտարապետության մեջ և կերպարվեստում

Ճարտարապետության մեջ և կերպարվեստում կլասիցիզմի նախադրյալներն արդեն 16-րդ դարի երկրորդ կեսին առկա էին Իտալիայում, Պալլադիոյի ճարտարապետական տեսության մեջ և կառույցներում, Վինյոլայի, Ս. Սեռլիոյի տեսական տրակտատներում, ավելի հետևողականորեն դրանք արտահայտված էին Ջ. Պ. Բելլորիի (XVII դար) ստեղծագործություններում, նաև Բոլոնիայի դպրոցի ակադեմիստների մշակած գեղագիտական կանոններում: 

Պատերը մեկնաբանվում են որպես հստակ, սիմետրիկորեն համադրված ծավալները կազմավորող հարթ մակերեսներ, դեկորը, նրբորեն և զուսպ ներդաշնակվելով նրան, երբեք չի քողարկում ընղհանուր կառուցվածքը: Ինտերիերին բնորոշ է տարածական մասնատումների հստակությունը, գուներանգի մեղմությունը: 

Գեղանկարչության մեջ նախապատվությունը տրվում էր գծանկարին և լուսաստվերին (հատկապես ուշ կլասիցիզմում, երբ գեղանկարչությունը երբեմն հակվում էր միագունության, իսկ գրաֆիկան՝ մաքուր, ոճավորված գծայնության), տեղային կոլորիտն ստեղծվում էր երեք գերիշխող գույների զուգակցումով (օրինակ, դարչնագույնը՝ առաջին, կանաչը՝ երկրորդ, երկնագույնը՝ երրորդ պլանի համար), պլաստիկ ծավալների միջև լուսաօդային միջավայրը, նոսրանալով, վերածվում է չեզոք լիրքի, գործողությունը կարծես բեմում է կատարվում: 17-րդ դարում ֆրանսիական կլասիցիզմի մեծագույն նկարիչն ու տեսաբանն էր Ն. Պուսսենը:

Ռոմանտիզմ Այս ուղղությունը առաջացել է 18-րդ դարում ՝ ի հակադրություն կլասիցիզմի։Ռոմանտիզմը գրակնության մեջ կլասիցիստական պարտադիր կանոնների փոխարեն հաստատեց ստեղծագործական անսահմանափակ ազատությու,բանականության պաշտամունքի փոխարեն ՝ մարդկային ներաշխարհի զգացմունքային հարստությունն ու բազմազանությունը , անձնականը անգիտակցաբար հասարակականին զոհող օրինակելի հերոների փոխարեն ՝ անհատի բարձրագույն կամքը, իրավունքը։

Ռոմանտիզմ

Այս ուղղությունը առաջացել է 18-րդ դարում ՝ ի հակադրություն կլասիցիզմի։Ռոմանտիզմը գրակնության մեջ կլասիցիստական պարտադիր կանոնների փոխարեն հաստատեց ստեղծագործական անսահմանափակ ազատությու,բանականության պաշտամունքի փոխարեն ՝ մարդկային ներաշխարհի զգացմունքային հարստությունն ու բազմազանությունը , անձնականը անգիտակցաբար հասարակականին զոհող օրինակելի հերոների փոխարեն ՝ անհատի բարձրագույն կամքը, իրավունքը։

Ռոմանտիկական հերոսները հարուստ ներաշխարհով,հզոր կրքերով ու զգացմունքներով օժտված,հաճախ հասարակությանը մարտահրավեր նետող անհատներ են։

Ռոմանտիկական հերոսները հարուստ ներաշխարհով,հզոր կրքերով ու զգացմունքներով օժտված,հաճախ հասարակությանը մարտահրավեր նետող անհատներ են։

։ " width="640"

Մեր գրականության մեջ ռոմանտիզմի խոշորագույն դեմքը՝Րաֆֆին, այդ ուղղությունը բնութագրել է այսպես.։

Ասում են նաև, որ ռոմանտիկները կյանքը պատկերում են ոչ թե այնպես ,ինչպես կա , այլ այնպես , ինչպես ցանկալի է։Դա չի նշանակում ,սակայն,թե ռոմանտիկ գրողը կտրված է կյանքից ,իրականությունից.այդպիսի արվեստը առհասարակ գոյություն չունի։Ռոմանտիկական ուղղության առանձնահատկությունը իրականությունը պատկերելու սկզբունքների,ձևերի,եղանակների մեջ է։Ռոմանտիկ գրողների նպատակն է իրենց գաղափարներն ընթերցողին հաղորդել՝ ազդելով ոչ այնքան նրա մտքերի,տրամաբանության, որքանզգացմունքների վրա։Դրա համար նրանք իրականությունից վերցնում են այնպիսի դեպքեր, իրադարձություններ,երևույթներ,հեևոսների,որոնք կամ բացառիկ են իրենց էությամբ,կամ հեղինակը նրանց մեջ որոնում է բացառիկ,արտասովոր կողմեր։Պետք է հիշել ,որ ռոմանտիզմ բառը նախապես նշանակել է հենց արտասովոր,բացառիկ։

Ռոմանտիկական ստեղծագործություններումբացառիկ հերոսները գործում են բացառիկ հանգամանքների մեջ։Այդ ստեղծագործությունները սովորաբար բարդ,բազմաճյուղ սյուժե են ունենում՝ հարուստ արկածային իրադարձություններով,խորհրդավոր հանգույցներով,անակնկալ լուծումներով և ալն։Դրա նպատակն է անընդհատ լարվաության մեջ պահել ընթերցողի միտքն ու զգացմունքները։

Ռոմանտիկական ստեղծագործությունները շնչում են ջերմ քնարականությամբ,ոճը,շարադրանքը ընդգծված զգացմունքային են։Այդ նպատակին են ծառայում նաև լեզվի,արտահայտչամիջոցների ճոխությունն ու փայլը,քնարական շեղումները,սյուժետային գլխավոր գծի հետ միայն կողմնակիորեն կապվող դրվագները,որոնք ամբողջ ստեղծագործությանը հաղորդում են բանաստեղծական մթնոլորտ։

Ռոմանտիզմը հայ գրականության մեջ ձևավորվել է 19-րդ դարի 30-40-ական թվականներինև վերելքով շարունակվել է մինչև 20-րդ դարի սկիզբը։

Ռոմանտիզմը հայ գրականության մեջ ձևավորվել է 19-րդ դարի 30-40-ական թվականներինև վերելքով շարունակվել է մինչև 20-րդ դարի սկիզբը։

Ռեալիզմ Ռեալիզմ, գեղարվեստական մեթոդ, որ հետևում է կյանքն իր իրական բովանդակությամբ վերարտադրելու սկզբունքին։ Պատմականորեն հաջորդում է ռոմանտիզմին ու նախորդում սիմվոլիզմին։

Ռեալիզմ

Ռեալիզմ, գեղարվեստական մեթոդ, որ հետևում է կյանքն իր իրական բովանդակությամբ վերարտադրելու սկզբունքին։ Պատմականորեն հաջորդում է ռոմանտիզմին ու նախորդում սիմվոլիզմին։

Ռեալիստ գրողի մտածողությունը ելնում է կյանքից ու հանգում է կյանքին։ Ինչքան էլ գրողը դժգոհ լինի իրականությունից, քննադատի այն, նա իր իդեալը չի որոնում անհող երևակայության մեջ։ Ռեալիստ արվեստագետներին հատուկ է իդեալի իրական բնույթը, այն կյանքի բնական զարգացումից բխեցնելու ձգտումը։  Ռեալիստ գրողը կյանքը պատկերում է օբյեկտիվորեն՝ աշխատելով բացահայտել նրա իրական գծերն ու կերպարների սոցիալ-հոգեբանական ճշմարիտ բովանդակությունը։

Ռեալիզմի ամենակարևոր դրույթը կերպարի սոցիալ-պատմական պայմանավորվածության սկզբունքը։ Ռեալիստ գրողը կերպարի էությունը, նրա սոցիալական և անձնական մղումները պատճառաբանում է նախ և առաջ կյանքի իրադրությամբ, շրջապատի ազդեցությամբ։ Կերպարները և դեպքերը կապելով կյանքի օրինաչափությունների հետ, բացահայտելով նրանց իսկական տեղը երևույթների շղթայի մեջ՝ ռեալիստ գրողը դրանով իսկ կարողանում է նույնիսկ բացառիկ փաստը ներկայացնել իրական և արժանահավատ գծերով։

Ռեալիստական ստեղծագործության կարևոր առանձնահատկություններից է նաև այն, որ գաղափարական միտումը նրա մեջ ոչ թե ուղղակի հռչակվում է գրողի կողմից, այլ բխում է գործողությունից ու կերպարների էությունից, դառնում է կյանքի ակտիվ ճանաչողության արդյունք։ Ռեալիզմի մյուս առանձնահատկություններից են տիպական բնավորությունները տիպական հանգամանքների մեջ պատկերելու անհրաժեշտությունը, կերպարն իր հատկանիշների բազմազանությամբ և բարդությամբ պատկերելը, կենդանի գործողության մեջ նրա բնական զարգացումը, շարժումը ցուցադրելը և այլն։

Ռեալիստական ստեղծագործության կարևոր առանձնահատկություններից է նաև այն, որ գաղափարական միտումը նրա մեջ ոչ թե ուղղակի հռչակվում է գրողի կողմից, այլ բխում է գործողությունից ու կերպարների էությունից, դառնում է կյանքի ակտիվ ճանաչողության արդյունք։

Ռեալիզմի մյուս առանձնահատկություններից են տիպական բնավորությունները տիպական հանգամանքների մեջ պատկերելու անհրաժեշտությունը, կերպարն իր հատկանիշների բազմազանությամբ և բարդությամբ պատկերելը, կենդանի գործողության մեջ նրա բնական զարգացումը, շարժումը ցուցադրելը և այլն։

Ռեալիստական ստեղծագործության լեզուն և պատկերման բոլոր մյուս միջոցները առավել չափով համապատասխանում են պատկերվող իրականությանը, յուրաքանչյուր դեպքում բխում են նրա լրիվ առանձնահատկություններից։ Ռեալիստը ձգտում է հերոսի լեզվի լրիվ անհատականացման՝ լեզվի միջոցով ևս արտահայտելով նրա մտածողությունը, ազգային ու սոցիալական հատկանիշներ։

Համաշխարհային գրականություն

Համաշխարհային գրականություն

Օնորե դը Բալզակ («Մարդկային կատակերգություն») Ստենդալ («Կարմիրն ու սևը») Գի դը Մոպասան Չարլզ Դիքենս («Օլիվեր Թվիստի արկածները») Մարկ Տվեն («Հեքլբերի Ֆինի արկածները») Ջեկ Լոնդոն («Ծովագայլը», «Երեքի սիրտը», «Լուսնի հովիտը») Ալեքսանդր Պուշկին (Եվգենի Օնեգին, Կապիտանի աղջիկը) Միխայիլ Լերմոնտով («Մեր ժամանակի հերոսը») Նիկոլայ Գոգոլ («Մեռած հոգիներ») Ֆյոդոր Դոստոեվսկի («Ոճիր և պատիժ») Լև Տոլստոյ («Պատերազմ և խաղաղություն», «Աննա Կարենինա»). Իվան Տուրգեն («Հայրեր և զավակներ», «Նախօրեին», «Մումու») Անտոն Չեխով («Բալենու այգին», «Ճայը», «Պատյանով մարդը») Բորիս Պաստեռնակ («Դոկտոր Ժիվագո»)
  • Օնորե դը Բալզակ («Մարդկային կատակերգություն»)
  • Ստենդալ («Կարմիրն ու սևը»)
  • Գի դը Մոպասան
  • Չարլզ Դիքենս («Օլիվեր Թվիստի արկածները»)
  • Մարկ Տվեն («Հեքլբերի Ֆինի արկածները»)
  • Ջեկ Լոնդոն («Ծովագայլը», «Երեքի սիրտը», «Լուսնի հովիտը»)
  • Ալեքսանդր Պուշկին (Եվգենի Օնեգին, Կապիտանի աղջիկը)
  • Միխայիլ Լերմոնտով («Մեր ժամանակի հերոսը»)
  • Նիկոլայ Գոգոլ («Մեռած հոգիներ»)
  • Ֆյոդոր Դոստոեվսկի («Ոճիր և պատիժ»)
  • Լև Տոլստոյ («Պատերազմ և խաղաղություն», «Աննա Կարենինա»).
  • Իվան Տուրգեն («Հայրեր և զավակներ», «Նախօրեին», «Մումու»)
  • Անտոն Չեխով («Բալենու այգին», «Ճայը», «Պատյանով մարդը»)
  • Բորիս Պաստեռնակ («Դոկտոր Ժիվագո»)