Просмотр содержимого документа
«Գրական ունկնդրում»
ԴԱՍԻ ՊԼԱՆ
ԴԱՍԱՐԱՆ – I Բ 04.05.2017
ՈՒՍՈՒՑԻՉ - Լ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՌԱՐԿԱ - ՄԱՅՐԵՆԻ (ԳՐԱԿԱՆ ՈՒՆԿՆԴՐՈՒՄ)
ԹԵՄԱ - «ԳՆԴLԻԿ ԲՈՔՈՆԻԿ»
ՆՊԱՏԱԿԸ - ԼՍԱԾԸ ԸՆԿԱԼԵԼՈՒ, ՎԵՐԱՐՏԱԴՐԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԿԱՀԱՎՈՐՈՒՄԸ - ԽՃԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԴԻՄԱԿՆԵՐ
«ԳՆԴLԻԿ ԲՈՔՈՆԻԿ»
Աշակերտները նստած են խմբերով:
Դասը սկսվում է ողջույնի երգով՝ «Պայծառ արեգակ»:
Այնուհետև հարցերի միջոցով վեր է հանվում հեքիաթի մասին իրենց նախնական գիտելիքները:
Հարց՝ Ինչպիսի՞ հեքիաթներ գիտեք:
Հայ հեքիաթագիրներից ու՞մ գիտեք:
Հեքիաթները քանի՞ տեսակի են լինում:
ԽԹԱՆՄԱՆ ՓՈՒԼ՝ «Գնդլիկ Բոքոնիկի» նկար-խճանկարներ է բաժանվում յուրաքանչյուր խմբի:Աշակերտները փորձում են հավաքել նկար խճանկարը և գուշակում, թե ո՞ր հեքիաթն են լսելու: Տրվում է տեղեկություն հեքաթի հեղինակի մասին:
ԻՄԱՍՏԻ ԸՆԿԱԼՈՒՄ՝ Մեծ էկրանի վրա դիտում են «Գնդլիկ Բոքոնիկ» հեքիաթի հաջորդական նկարները, որն ուղեկցվում է հեքիաթի ընթերցմամբ:Հեքիաթը ընթանում է ընդհատումներով:Յուրաքանչյուր հատված լսելուց հետո աշակերտներին տրվում է հարցեր լսած հատվածի վերաբերյալ: Յուրաքանչյուր խմբից ընտրվում է աշակերտ և ընթերցում հեքիաթից որևէ հատված:
ՖԻԶԿՈՒԼՏ ԴԱԴԱՐ՝ «Բոքոնիկը գլորվե՜ց, գլորվ ե՜ց հասավ կոճղին, թռավ վրան, մի քիչ նստեց ու վեր կացավ,թռավ կոճղից ու գլորվեց և հանդիպեց ու՞մ» հրահանգի ժամանակ աշակերտները պտտվում են ու թվարկում, թե ու՞մ է հանդիպել Բոքոնիկը՝ պահպանելով հեքիաթի հերոսների ճիշտ հերթականությունը: Գրատախտակին գրում են թվարկած բառերը:
ԿՇՌԱԴԱՏՄԱՆ ՓՈՒԼ՝ Աշակերտներից ընտրվում են մի քանիսը և դիմակներով բեմականացնում հեքիաթը: Հարցերի միջոցով որոշում են ,թե հեքիաթի որ տեսակին է պատկանում հեքիաթը: Վերջում տրվում են թղթեր և աշակերտները նկարում են իրենց դուր եկած հատվածը: