Просмотр содержимого документа
«Գրականագետ, ֆիդային Դ.Վարուժան»
Գրական Ֆիդային
(1884-1915)
411
Միակ նպատակս է հայրենիքիս օգտակար դառնալ. ահա գաղափարականը, որ զիս կոգևորե և կկանգնե. արդ միայն իրմով կապրիմ, իրմով եմ հաղթական…
Դանիել Վարուժան
Եվ զուլալ, արծաթյա ձայնով երգում էր արևի մասին,
Իր գյուղի ̃ արևի մասին, որ մորթել էին ցերեկով…
Երգում էր հերկերի մասին, դաշտերի մասին ու հողի,
Քրտինքն էր երգում գեղջուկի և նրա վաստակը արդար,
Բայց փոխվում էր երգը հանկարծ և դառնում աղաղակ ոխի,
Եվ մոմե շրթերով քերթողի սկսում էր նա նզովք կարդալ:
Եղիշե Չարենց
- Բաղձանքս,-եթե կուզեք,-բաղձանքս է ապագայի մարդուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինձի պես արարած մը ծնած ըլլալու գոնե չզղջա:
- Կուզեմ համբուրել այն բոլոր տեղերը, ուր նահատակ մը ինկավ կամ հերոս մը կոխեց: Մենք այնքան մեծ ենք, որքան որ հողեն կխմենք մեր զգացումները: Ամեն ինչ հոդ է: Դեպի մեր պապերուն:
Սարսուռներ
1905թ.
Ցեղին Սիրտը
1909թ.
Հեթանոս երգեր
1912թ.
Հացին երգը
1921թ.
Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր. — Քեզի ընծա՜, իմ հայրենիք — Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր… — Քեզի ընծա՜, հին հայրենիք — Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր. Ընդ եղեգան փող լու ʹ յս ելաներ:
Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ. — Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ — Ան տարաշխարհիկ բույսի մ’էր ծըղոտ… — Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ — Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր. Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ:
Եղեգնյա գըրչով երգեցի արյուն. — Ձեզի ընծա՜, սուրի զոհեր — Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն… — Ձեզի ընծա՜, կրակի զոհեր — Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր. Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ:
Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի. - Քեզի ընծա՜, հայր ալեհեր – Ցամաքած աղբյուրեն մեր զայն հոտեցի… - Քեզի ընծա՜, մայր կարևեր - Եղեգնյա գըրչով օճախս երգեցի. Ընդ եղեգան փող ծու՛խ ելաներ:
Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի. - Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ - Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի… - Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ –
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի. Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ: