СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գրականություն 12

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գրականություն 12»

Հատկորոշիչներ ՝ Անուն,ազգանուն ------------------------------------------------------

Առարկան - Հայոց լեզու ամիս,ամսաթիվ -------------------------------

Դասարան 12-րդ

Թեման - Ձևաբանություն

Առաջադրանքների քանակը- 17

Ընդհանուր միավորը - 10

Թեմատիկ գրավոր աշխատանք

1.Նշվածներից ո՞րը գոյականի հատկանիշ չէ:/1/

ա/հոլովը բ/առումը գ/դեմքը դ/թիվը

2.ՆախադասությաՆ մեջ ի՞նչ պաշտոն չի կարող կատարել գոյականը՞/1/

ա/տեղի պարագայի

բ/հանգման անուղղակի խնդրի

գ/մասնական բացահայտչի

դ/պարզ ստորոգյալի

3.Նշված անձնանուններից ո՞րը կարող է գործածվել որպես հասարակ անուն:/1/

ա/Մասիս բ/Տարոն գ/Մարտիրոս դ/Սիփան

4.Գոյականներից քանիսի հոգնակին է կազմվում եր վերջավորությամբ :/1/

Դրամահատ, ստուգայց, նիզակակիր, հակաթույն, ջրաշիթ, ազնվայր,պատշար,աստղագետ, ատամնաշար,հարցաշար:

ա/վեցը բ/յոթը գ/ութը դ/ինը

5.Ո՞ր բառը ներքին հոլովման չի պատկանում : /1/

ա/արյուն բ/դերանուն գ/հնչյուն դ/ատելություն

6.Բացառական հոլովով նախադասության ո՞ր անդամը չի կարող դրվել /1/

ա/ստորոգելին բ/պատճառի պարագան գ/որոշիչը դ/զիջման պարագան

7.Քանի՞ գոյական կա տրված հատվածում: /1/

Արշավանք սկսվեց ուրիշ փողոցներից և միայն երրորդ օրը հասավ մեզ: Խանութները կողոպտում էին, մանկական անկողինների բուրդը քամու բերանում էր, կանանց հեծկլտոցը լցրել էր օդը:

ա/ինը բ/տասը գ/տասնմեկ դ/տասներկու

8.Ո՞ր շարքի բոլոր բառերն են ածականներ /1/

ա/լեզվանի, հովանի , պիտանի

բ/ապառիկ, տակառիկ, անառիկ

գ/աշխարհիկ, բացառիկ, պատառիկ

դ/հպանցիկ, միջանցիկ, տարանցիկ

9.Բառերից քանի՞սն են ածական. /1/

Հասարակ,հասարակական,հասարակարգ,հասարակություն,հասարակած, հասարակագետ, հասարակածային, հասարակայնացում:

ա/վեցը բ/հինգը գ/չորսը դ/երեքը

10.Քանի՞սն են կոտորակային թվականներ /1/

մեկ երրորդ, հինգից վեց, առաջին, քսանհինգերորդ, քառորդ, յոթական, ութերորդ, յոթ, հինգերորդ, վաթսուն, հինգ վեցերորդ :

ա/երեք բ/չորս գ/հինգ դ/ոչ մի

11.Ո՞ր նախադասության մեջ թվականի կազմության կամ գրության սխալ չկա: /1/

ա/Փողոցում ուշադրություն էր գրավում իներորդ շենքը:

բ/Արդեն եկրորդ անգամ եմ նույնը կրկնում:

գ/Տասներեքը խորհրդավոր թիվ է՞

դ/10-րդ դարը հայ գրականության համար շրջադարձային էր:

12.Այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ,քանակ՝ առանց դրանք անվանելու, կոչվում են ՝

ա/մակբայ բ/դերանուն գ/վերաբերական դ/գոյական

13.Դերանուն են կոչվում այն բառերը, որոնք մատնացույց են անում -------- առանց դրանք անվանելու: /1/

ա/առարկա բ/բերաբերմունք գ/հատկանիշ դ/քանակ

14.Նշվածներից ո՞րը դերանվան տեսակ չէ

ա/ցուցական բ/ժխտական գ/որոշիչ դ/անորոշ

15.Քանի՞սն են ցուցական դերանուն /1/

Որոշ,որևէ, այնքան, մյուս,այլ, սույն, միայն, նույն, այսպիսի , բոլոր՞

ա/հինգը բ/վեցը գ/ յոթը դ/ութը

16.Տրված դերանուններից ո՞րը հոգնակի թվում չի հոլովվում:

ա/սա բ/ոմն գ/ով դ/ուրիշը

17.Տրված դերանուններից քանիսի՞ արմատը չի փոխվում .

Ես, ոչ մեկը,ով, բոլորը, մենք,ինքը, մյուսը, ոչինչ,դուք

ա/երկուսի բ/երեքի գ/չորսի դ/հինգի

Քննարկված և հաստատված է՝ մ/մ 10.01 2019թ. թիվ 5 նիստով

Մ/մ նախագահ՝ Ք.Ալոյան























՛




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!