Просмотр содержимого документа
«Գրականություն, 2»
1.Ով է «Ոչ մի բանից մարդուկը» ստեղծագործության հեղինակը (որտե±ղ է ծնվել, ի±նչ նվագարան էր նվագում) :
2. Ինչպե ± ս է սկսվում «Ոչ մի բանից մարդուկը» ստեղծագործությունը:
3. Ի ± նչ տեսք ուներ մարդուկը:
4. Մկնիկին որտե ± ղ է հանդիպում:
5. Մկնիկն ու մարդուկը սկսում են զրուցել, ո ± վ է սկսում զրույցը:
6. Մկնիկի խորհրդից օգտվե ± ց մարդուկը, (դու ինչպե±ս կվարվես¤:
7.Օրվա ընթացքում քեզ հետ կատարվածը երազում տեսնում ես(պատմիր այդ մասին¤:
- Խաղիկը ժողովրդական բանահյուսության ստեղծագործություն է: Հիմնականում քառատող կառուցվածք ունի և փոխանցվել է սերնդից սերունդ բերանացի կամ էլ երգերի միջոցով: Խաղիկների թեմաները բազմաթիվ են՝ սիրային, աշխատանքային, կենցաղային, օրորոցային և այլն: Միևնույն խաղիկը հայկական տարբեր բնակավայրերում զանազան փոփոխությունների կարող էր ենթարկվել՝ կախված բարբառի առանձնահատկություններից: Բազմաթիվ խաղիկներ են գրառել Գարեգին Սրվանձտյանցը, Կոմիտասը, Մանուկ Աբեղյանն ու այլոք:
Դաղձ եմ քաղել շաղերով, Դրել հովին մաղերով, Յարս հանդիցը հենց գա՝ Առաջն էլնեմ տաղերով:
Լուսնյակը կլորել ա, Տարիքս բոլորել ա, Յար քո լուսնակ էրեսից, Իմ սիրտը մոլորել ա:
Ծիվ, ծիվ ագռավածիվ, Ագռավ թռավ Երուսաղեմ Բուրդ բերեց, բամբակ բերեց, Չալարեց, շալվար շարեց, Թռավ, գնաց պապաեի երդիկ:
Վարդավառը հասել ա, Բան ու գործս թարսել ա, Թե սիրել ես, ջուր շաղ տուր, Կրակս թեժացել ա… Վարդևորի իր օրն ա, Որդին հորը չի մոռնա, Ով իմ սիրածին ինձ չտա, Սև շան նման թող ոռնա… Վարդևորը մոտ ա, Մեր ճամփեքը քարոտ ա, Գնում եմ յարիս տենամ, Կասեն` ինձի կարոտ ա:
Ցորեն եմ ցանել ծորին. Կը քաղեմ վարդիվորին, Գլուխս ղուրբան կանեմ Բայազդու ձիավորին:
Ատամհատիկ,
Սիրուն թաթիկ,
Ուտենք հատիկ,
Որակորեն դուրս գա
Քո ատամիկ: