СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գրականություն, 8

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գրականություն, 8»

Ուղղախոսություն

§13 Զեկուցումզեկույց

Զեկուցում֊ը ավելի հայտնի գործածություն ունի, զեկուցումներ ենք կարդում կամ լսում տարբեր թեմաներով՝ գիտական, մանկավարժական, մշակութային… Զեկուցում֊ին նույնանիշ է բանախոսություն֊ը՝ բանավոր խոսք, որ կարող է հնչել իբրեւ գրվածքի ընթերցում, կարող է եւ հնչել առանց այդպիսի գրվածքի։

Զեկույց֊ը որեւէ հարցի մասին գրավոր կամ բանավոր հակիրճ տեղեկատվություն֊հաղորդումն է։ Զեկույցը նաեւ գիտական կամ այլ բնույթի հետազոտությունների արդյունքների համառոտ հաղորդումն է։ Զեկույց (այս դեպքում օտար բառով՝ ռապորտ) կարելի է վերադասին ներկայացնել որեւէ դեպքի, պատահարի, մեկի վարքի կամ իր իսկ հրաժարականի մասին եւ այլն։

Ուղղենք սխալը՝ «Ուսանողական գիտական ընկերությունում կարդացված զեկույցները (փոխ․՝ զեկուցումները բավականաչափ ինքնուրույն էին», «Հնագիտական եռամյա հետազոտությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված մեկ էջանոց զեկուցումը (փոխ․՝ զեկույցը) ինքնին խոսում էր»։

§14 Զերծզուրկ

Սրանք հոմանիշ բառեր են եւ «մի բանից հեռու լինելու, մի բան չունենալու» ընդհանուր նշանակությունը ունեն։ Սակայն հստակորեն տարբերակվում են կիրառության նրբերանգներով։

Զերծ֊ը գործածվում է «վատ, մերժելի բանից հեռու մնալու, առանձնացնելու» միաստով՝ «չարիքներից, վտանգներից, դժբախտություններից զերծ»։

Զուրկ֊ը գործածվում է «որեւէ լավ հատկություն կամ անհրաժեշտ, ցանկալի բան չունենալու» իմաստով՝ «բարիքներից, աշխատանքից, ունեցվածքից, խելքից, օգնությունից զուրկ»։

Հետեւյալ նախադասության մեջ իրենց տեղում են գործածվել երկուսն էլ․ «Երեխային զերծ պահեք (=հեռու պահեք) փողից, բայց եւ զուրկ մի թողեք (=մի զրկեք)»։ Կամ՝ «Ամեն անհատականութենե զուրկ այս մարդը իր գոյությունը ամեն փորձանքեն զերծ պահելու գաղտնիքը գտեր էր» (Գր․ Զոհրապ)։

Իրոք որ, եթե զուրկ ես ինքնուրույնությունից, մտավոր լայն հետաքրքրություններից, հոգեւոր֊բարոյական մեծ աշխարհի գեղեցկությունների զգացողությունից, ապա շատ դժվար է զերծ մնալ զանազան մոլություններից ու մոլորություններից, չար կրքերի գայթակղությունից, անբարո մարդկանց լարած որոգայթներից։