СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գրականություն, 8

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գրականություն, 8»

Ա. Աշխատանք բնագրով: Արտեմիդայի արձանը կառուցելիս հիմնականում օգտագործել են սպիտակ մարմար, որը կարծես միաձուլվում է ծովի, կանաչի և երկնքի լազուրի հետ: Ձեղունը պատված էր մարմարիոնե սալիկներով: Սյուների մույթերը նախշազարդ էին: Տաճարի կենտրոնում գտնվում էր Արտեմիդայի արձանը: Դիցուհու չքնաղ դեմքը, սլացիկ ձեռքերը, ոտքերը քանդակված էին լիբանանյան մայրի փայտից: Հանդերձը զարդարված էր երփներանգ քարերով՝ հակինթ, սադափ, շափյուղա: Աշխարհի բոլոր ծագերից մարդիկ գալիս էին Եփեսոս՝տեսնելու Արտեմիդայի վեհասքանչ տաճարը, բայց ,ավա՜ղ, նրա փառքը հելլենական աշխարհում հավերժ չփայլեց. այն կանգուն մնաց ընդամենը չորս հարյուր տարի: Ք.ա. 356-թ. հուլիսի 21-ին այրվեց այդ վեհասքանչ տաճարը: Եփեսոսի բնակիչները կեսգիշերին սարսափահար ու սահմռկած տեսան՝ ինչպես կրակի բոցերը ծառս էին լինում դեպի վեր, հեղձուցիչ ծուխը խուժում էր ամենուր: Հավաքված խուժանը հասկացավ՝ մի աններելի ոճիր է կատարվել. հրդեհվել է Արտեմիդայի վահաշուք տաճարը: Եփեսոսցիների բոլոր ճիգերը ի դերև ելան: Տաճարը դարձավ հրո ճարակ: 1.Գրե՛ք՝ ինչ գիտեք Արտեմիդայի արձանի մասին: ( 3 միավոր) 2.Գրե՛ք ձեղուն, մույթ , սահմռկել, ոճիր, լազուր բառերի հոմանիշները: ( 2 միավոր) 3.Գրե՛ք ծագ, հակինթ, ճարակ, կանգուն, մայրի բառերի համանունական շարքերը և բացատրե՛ք իմաստները: ( 2 միավոր) 4.Նշե՛ք՝ որտեղից է առաջացել խուժան բառը և բացատրե՛ք իմաստը: (2 միավոր) 5.Գրե՛ք՝ որ պետության հին անվանումից է կազմված հելլենական բառը: Այդ բառի արմատով գրե՛ք առնվազն երեք բառ: ( 2 միավոր) 6. Տեքստից դո՛ւրս գրեք այն բառերը, որոնցում գրաբարյան հոգնակերտ մասնիկը վերածվել է ածանցի: ( 1.5 միավոր ) 7. Գրե՛ք ծառս լինել դարձվածքի իմաստը և նշե՛ք՝ տեքստում ինչ իմաստով է այն գործածված: ( 1.5 միավոր ) 8.Տեքստից դո՛ւրս գրեք այն նախադասությունը, որի մեջ բութը դրված է շաղկապի զեղչման տեղում: ( 1 միավոր) Բ. Շարադրություն՝ ‹‹Անմնացորդ նվիրվածություն ›› վերնագրով (երկու էջի սահմաններում): (5 միավոր)


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!