СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գրականություն, 8

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գրականություն, 8»

Ճիշտ և սխալ

§3 Այգաբացայգեբաց

Այգաբաց․ կազմված է այգ «վաղ առավոտ» եւ բաց բառարմատներից՝ միացած ա հոդակապով։ Նույնն է՝ լուսաբաց, առավոտ։

Այգեբաց․ կազմված է այգի + ա + բաց  այգեբաց (ի + ա ե), այսինքն՝ այգու բացելը (աշնանը թաղած խաղողի այգիները գարնան օրերին ազատում են հողածածկից)։

Նախադասության մտքից է երեւում խոսքը խաղողի այգո՞ւ բացելու մասին է, թե՞ լույսը բացվելու։ Օրինակ՝ «Մեր գյուղում ժամանակին հասցրին այգեբացն ու էտը», «Շառագունեց աշնանային մի ցրտաշունչ այգաբաց»։



§4 Այլասերությունայլասիրություն

Սրանց հնչական տարբերությունը չնչին է, այնինչ բովանդակային տարբերությունը հսկայական է, նույնիսկ հակադիր են իրար։

Այլասերություն֊ը կամ այլասերում֊ը այլասերվելն է, այլասերված լինելը, իսկ ավելի պարզ՝ անբարոյականությունը, բարքերի անկումը, բարոյական խեղվածությունը։ Այլասերված մարդ = այլանդակ, փչացած, անբարոյական մարդ։

Այլասիրություն֊ը ընդհակառակը, դրական բովանդակություն ունի․ իր անձը կամ սեփական շահը անտեսելու գնով անգամ այլոց սիրելու, ուրիշների ցավերը հոգալու կարողությունն է, «անանձնական ուրախություն», ապրելու մեծ զգացողությունն է։ Հիշեցեք, օրինակ, Մ․ Մեծարենցի բանաստեղծություններին տրված ճշմարիտ մի բնութագրականը․ «Նրա «Տո՜ւր ինձի, տե՛ր…» շարքը ամբողջովին տոգորված է այլասիրությանգաղափարով»։

Կա նաեւ այլասեռված֊ը, որ պարզապես «սեռը փոխած» է նշանակում, այլասեռել = սեռը փոխել։



§5 Անակնկալ գալանակնկալի գալ, հանկարծակի գալհանկարծակիի գալ

Սրանք հոմանիշային զույգեր են։ Անակնկալ գալ = հանկարծակի գալ․ նույնն է, թե՝ անսպասելի (անսպասելիորեն) գալ։ Սրանք, այսպես ասած, ազատ բառակապակցություններ են, ըստ հարկի՝ կարող են փոփոխվել․ անակնկալ (հանկարծակի) գալ // գնալ, հուզվել, հեռանալ

Զույգերի երկրորդ եզրերը կայուն բառակապակցություններ են, որ արդեն չեն կարող փոփոխվել նախորդների պես, այլ ամբողջովին կարող են փոխարինվել ուրիշ բառով․ անակնկալի գալ (հանկարծակիի գալ) = շփոթվել, կարկամել

Այսպիսի մի նախադասություն կազմենք․ «Այդ օրը մայրը տղային չէր սպասում, եւ երբ որդին անակնկալ //հանկարթակի եկավ (վերադարձավ), մայրը անակնկալի//հանկարծակիի եկավ»։