СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գրականություն :Սայաթ Նովա

Категория: Прочее

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գրականություն :Սայաթ Նովա»

Սայաթ-Նովա

Էլֆինա Կարապետյան

Կոտայքի մարզի Չարենցավան

քաղաքի թիվ 5 հիմնական դպրոց

Ամեն մարթ չի կանա խըմի, իմ ջուրըն ուրիշ ջըրեն է.

Ամեն մարթ չի կանա կարթա, իմ գիրըն ուրիշ գըրեն է:

Բունիաթս ավազ չիմանաս, քարափ է, քարու կըրեն է…

Սելավի պես, առանց ցամքիլ, դուն շուտով խարաբ մի՛ անի:

Սայաթ-Նովա

Նյութը՝ Սայաթ-Նովա: Դասի տեսակը՝ ամփոփիչ:

Մեթոդները՝ մտագրոհ, պրիզմա, ինքնուրույն հետազոտություն, մտածող գլխարկներ:

Օգտագործված պարագաները՝ գրքեր, լուսապատկերացույց, նկարներ, համակարգիչ:



Նպատակները՝ անցած գիտելիքի վերհիշում և ամրապնդում, ներկայացնել Սայաթ-Նովայի կյանքն ու գործը, արժևորել աշուղ-բանաստեղծի ավանդը միջնադարյան քնարերգության մեջ, ճանաչել ազգային մշակույթը:

Դասի ընթացքը – Այն անցկացվում է խմբային մեթոդով: Խմբերն ունեն անուններ՝ «Քամանչա», «Դավթար», «Աշուղ», «Բանաստեղծ»:

Դասն սկսվում է Սայաթ-Նովայի «Աշխարհումըս իմն դունիս» երգի ուղեկցությամբ:

Ուսուցիչը մտագրոհի մեթոդով ուղղում է ընդհանուր հարցեր:

  1. Ե՞րբ և ինչպիսի՞ ընտանիքում է ծնվել և մեծացել Սայաթ-Նովան:

Արութինը ծնվել է 1722թ. Թիֆլիսում: Նրա հայրը՝ մահտեսի Կարապետը, 18-րդ դարի սկզբներին Հալեպից գաղթել է Թիֆլիս և այստեղ ամուսնացել հավլաբարցի Սառայի հետ:

Պակաս բախտորոշ չի եղել նաև այն միջավայրը, ուր հասակ է առել Արութինը: Հին Թիֆլիսը դիպուկ է բնութագրել Հ. Թումանյանը. «Զուռնա, դհոլ, դայիրա, նաղարա, ծափ-ծիծաղ, պար, երգ ու էն էլ ոչ թե տներում, այլ դուրսը, դռներին, կտուրներին»:



  1. Ի՞նչ կրթություն է ստացել:

Երբ լրանում է Արութինի տասներկու տարին, նրան հանձնում են արհեստի՝ ջուլհակության: Երկու տարի անց արդեն շնորհալի պատանին դառնում է հմուտ արհեստագործ: Նա այնքան է հմտանում, որ ստեղծում է շարժական դազգահ: Արութինը սահմանափակվում է տառաճանաչությամբ, իսկ հետագայում իր իմացությունը հարստացնում է ինքնակրթությամբ: Մի բան հաստատ է, որ Սայաթ-Նովան իմացել է երեք այբուբեն (հայկական, վրացական, արաբական) և տիրապետել առնվազն չորս լեզվի (հայերեն, վրացերեն, թուրքերեն, պարսկերեն):



  1. Ի՞նչ նորամուծություն է մտցրել Սայաթ-Նովան աշուղական արվեստում:

Սայաթ-Նովան հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղաշրջում է կատարել լեզվի առումով. ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ: Նա առաջինն է, որ հորինել ու երգել է վրացերեն խաղեր՝ օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը. այս նորարարության համար հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի վրաց թագավոր՝ Հերակլ II-ի սազանդար:



Հարցերի միջոցով պարզել, թե ինչպիսի ճակատագիր է ունեցել Սայաթ-Նովան արքունիքից արտաքսվելուց հետո և ինչպիսի հանգամանքներում է մահացել:



Առաջարկվում է ուսուցչի կողմից կազմված խաչբառը, որի գաղտնաբառը Սայաթ-Նովա է:













Ս

Ա

Ռ

Ա





Ք

Ա

Մ

Ա

Ն

Չ

Ա











Յ

Ա

Ր

Հ

Ա

Վ

Լ

Ա

Բ

Ա

Ր



Դ

Ա

Վ

Թ

Ա

Ր











Ա

Ն

Ն

Ա

Վ

Ա

Ր

Դ

Ա

Տ

Ո

Ն









Ա

Խ

Վ

Ե

Ր

Դ

Յ

Ա

Ն









Ս

և

Ա

Կ

  1. Ո՞վ է աշուղի մայրը: 2. Ի՞նչ երաժշտական գործիք է նվագել: 3. Լրացնել « , քեզ ինչով թարիփ անիմ»: 4. Թիֆլիսի ո՞ր թաղամասում էր ապրում: 5. Ինչպե՞ս է կոչվում Սայաթ-Նովայի խաղերի ժողովածուն: 6. Ո՞վ է այն գոզալը, որին աշուղն այդքան գովաբանել է, բայց ոչ մի անգամ չի նշել անունը: 7. Ի՞նչ են նախաձեռնել Հ. Թումանյանը և Գ. Բաշինջաղյանը՝ ի պատիվ Սայաթ-Նովայի: 8. Ո՞վ է առաջին կենսագիրը: 9. Ո՞ր նշանավոր բանաստեղծն է գրել մենագրություն Սայաթ-Նովայի մասին:













Խմբերը ներկայացնում են իրենց աշխատանքները:

Դավթար

I աշակերտ – Խաղով եկավ,

Ախով գնաց Սայաթ-Նովան.

Երգով եկավ,

Վերքով գնաց Սայաթ-Նովան

Սիրով եկավ,

Սրով գնաց Սայաթ-Նովան.

Սիրով մնաց Սայաթ-Նովան:

Հ. Թումանյան

II աշակերտ – Սայաթ-Նովայի գրական ժառանգությունը մեզ է հասել հիմնականում երկու դավթարների միջոցով: Առաջինը գրի է առնվել երգչի անմիջական մասնակցությամբ (մասամբ իր ձեռքով), որը այժմ պահվում է Հայաստանի գրականության թանգարանում, իսկ երկրորդը գրված է երգչի որդի Օհանի ձեռքով, որը պահվում է Լենինգրադի ասիական թանգարանում:

III աշակերտ – Դավթարը գրի է առնված 1758 թվականից հետո և կազմված է դիվանի սկզբունքով՝ խաղերը դասավորված են ըստ նրանց իմաստի: Սայաթնովագետ Գ. Ախվերդյանի կազմած ժողովածուն 1852թ. լույս է տեսնում Մոսկվայում, որպես «Գուսանք» մատենաշարի Ա գիրք Լազարյան ճեմարանի պրոֆեսոր, հայագետ Մկրտիչ Էմինի աջակցությամբ:


Քամանչա

I աշակերտ – ««Արևելքն Արևելք է, Արևմուտքն՝ Արևմուտք, և իրար երբեք չեն հանդիպելու», -ոչ թե հավատացնում, այլ պնդում է բրիտանական հռչակավոր բանաստեղծ Քիփլինգը, բայց նրա սխալը մի ավելորդ անգամ պիտի ապացուցվի, եթե վերլուծվի Սայաթ-Նովայի ստեղծագործությունը՝ դիտելով ոչ միայն Արևելքի, այլ նույն դարի Արևմուտքի տեսադաշտի վրա»:

Պ. Սևակ


II աշակերտ – Քամանչան ժողովրդական լարային աղեղնավոր նվագարան է: Իրանը գնդաձև է՝ ծածկված թաղանթային մեմբրանով: Նվագում են ծնկի վրա՝ ուղղաձիգ բռնած: Տարածված է Անդրկովկասում, Իրանում, Թուրքիայում և հարևան այլ երկրներում: Քամանչային վարժ տիրապետել է Սայաթ-Նովան:


III աշակերտ – Ամեն սազի մեջն գոված, դուն թամամ տասն իս, քամա՛նչա…




Աշուղ

I աշակերտ – Ոսկե բառեր, անգին քարեր, լալ ու գոհար

շարել ես դու.-

Քեզ միայն քո յարն է վառել, - քանի՜ յարեր-

վառել ես դու:-

Եղ. Չարենց


II աշակերտ – XVII-XVIII դարերում Անդրկովկասում լայն տարածում է ստանում աշուղական երգը, որ իրենից ներկայացնում է բանաստեղծության և երաժշտության մի յուրատեսակ զուգորդություն: Աշուղները ժողովրդի ծոցից ելած, բնականից օժտված կիսագրագետ կամ անգրագետ մարդիկ էին: Աշուղն ինքն էր հորինում իր երգի տեքստը, երաժշտությունը և ինքն էլ հանպատրաստից կատարում էր հասարակության առաջ՝ մարդաշատ վայրերում:


III աշակերտ – Աշուղները գովաբանել են ոչ միայն սերը, այլև խրատել են, դաստիարակել մարդկանց, քննադատել չարն ու վատը, անպարկեշտ և անգութ մարդուն հրապարակավ հալածել են: Սայաթ-Նովան եռալեզու աշուղ-բանաստեղծ է:


Բանաստեղծ

I աշակերտ – «Ակամա հիշում եմ այն ավանդությունը, ըստ որի հունական յոթ քաղաք վիճում էին՝ Հոմերոսի ծննդավայրը կոչվելու համար: Եթե վեճ գնար Սայաթ-Նովայի վրա, ապա պիտի վիճեին ոչ թե միևնույն երկրի քաղաքները, այլև տարբեր երկրներ՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը »:

Պ. Սևակ


II աշակերտ – Սայաթ-Նովայի ստեղծագործությունն ընդգրկել է լեզվական երեք համակարգ: Լինելով վրաց արքունիքի բանաստեղծը՝ նա տուրք է տվել պալատական-ներբողական ոճին: Արքունական բանաստեղծն իր սիրած կնոջ հետ հաղորդակցվել է նրա մայրենի լեզվով՝ վրացերենով: Ադրբեջաներեն խաղերը գրված են աշուղական բանարվեստի կաղապարներով և մեծ մասամբ ստեղծված են աշուղական մրցավեճերի համար: Այստեղ էլ Սայաթ-Նովան ավելի շատ աշուղ է, քան բանաստեղծ:


III աշակերտ – Հայերեն տաղերում նա կատարյալ աշուղ-բանաստեղծ է: Այստեղ նրա շեշտադրումներն ազատ են ու վստահ, բանաստեղծի տաղանդը դուրս է հորդում աշուղական կաղապարներից և դառնում համամարդկային արժեք: Աշուղ-բանաստեղծի համար ամուր հիմք են հայ ժողովրդական բանահյուսությունը, գրականությունը, միջնադարյան հայ տաղերգությունը, վրաց բանահյուսությունը, աշուղական բանարվեստը:

Արտասանում են «Աշխարհումըս ախ չիմ քաշի» խաղը:



Մտածող գլխարկների մեթոդով հանձնարարել խմբային աշխատանք:


Սա փաստ է


Դրական

հատկանիշ

Հուզական

հատկանիշ

Զարգացնող հատկանիշ

  1. Հայտնի է, որ...

  2. Փաստ է, որ...

1)Լավ է, որ…

2)Նպաստում է, որ…

1)Ինձ դուր է գալիս, որ...

2)Հաճելի է, որ…

1)Սա հնարավոր է, որ...

2)Սա կարող է օգնել, որ…


Ուսուցիչը դասն ամփոփելիս նշում է, որ Սայաթ-Նովան մեծ մարդասեր է: Մարդասիրության մեջ է նրա ստեղծագործության անմահության գաղտնիքը: Ուսուցիչն իր խոսքն հաստատում է պրիզմայի մեթոդով:


ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ


ՔԱՂԱՔԱՑԻ

ԲԱՆԱՍՏԵՂԾ

ԵՐԳԻՉ

ԱՇՈՒՂ



ԸՆԿԵՐ


ԲԱՐԵԿԱՄ




ՄԱՐԴ


ՍԵՐ


ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ


Որպես վերջաբան մեջբերվում է Հ. Թումանյանի խոսքերը. «...զգում է, որ էրվում է, վերջանում է ինքը, բայց մնում է արի ու բարի, անչար ու անաչառ, վեհ ու վսեմ, որպես աշխարհքի ու մարդու մեծ բարեկամը...Զայրացավ, բայց երբեք չչարացավ, ցավեց, բայց երբեք չանիծեց»:

Գնահատվում են աշակերտները: