СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գրավոր աշխատանք

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գրավոր աշխատանք»

Ինքնուրույն աշխատանք 1



Ուսուցանող գնահատման ներկայացում (ռեֆերատների, պրեզենտացիայի և այլ տեսքով)



Գնահատումը սովորողի մասին տեղեկություն ստանալու, հավաքելու, վերլուծելու և դրա հիման վրա հանրակրթության բովանդակային և կազմակերպչական աշխատանքների արդյունքները իմի բերելու և վերահսկելու գործընթաց է։ Գնահատման հիմնական նպատակը սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների յուրացման և տիրապետման աստիճանի, նրանց անձնային որակների ստուգումն է, ինչպես նաև ուսման որակի բարելավումն ու վերահսկումն է։



Ուսուցանող գնահատում։ Գնահատումների ժամանակակից համակարգում լայնորեն կիրառվում է ուսուցանող(ձևավորող) գնահատումը։ Այն՝ միավորներով արտահայտվող գնահատում չէ, որ կիրառվում է տվյալ պահին կամ ուսումնական որևէ ցիկլի ( կիսամյակի, տարվա) վերջում աշակերտի ունեցած գիտելիքի մակարդակը թվանշաններով արտահայտելու և դասամատյանում գրանցելու համար։ Այն իր էությամբ ավելի շատ է կողմնորոշված դեպի կոնկրետ աշակերտը, ներառում է ուսուցիչ-աշակերտ և ուսուցիչ- ծնող մշտական փոխհամակցության տարրեր։ Ուսուցանող գնահատումը ենթադրում է անընդհատ դիտարկումներ, որոնք ուսուցիչն իրականացնում է , որպեսզի որոշի, թե որքանով է աշակերտն ի վիճակի կատարել հանձնարարված ուսումնական առաջադրանքը, և հստակեցնում է առաջադրանքի այն մասը, որն աշակերտը չի կարողանում կամ դժվարանում է կատարել։ Դիտարկումների արդյունքներն էլ հենց թելադրում են յուրաքանչյուր աշակերտի ուսումնառության գործընթացի հետագա քայլերը և մոտեցումները։ Ուսուցանող գնահատումը ուսուցիչների և աշակերտների կողմից իրականացվող այն համատեղ աշխատանքն է, որը հենվելով դիտարկումների արդյունքում ձեռք բերված վիճակագրական տվյալների վրա՝ ուղղորդում է կրթության բովանդակությունը՝ դասավանդումը և ուսումնառությունը դարձնելով առավել արդյունավետ և նպատակային։ Այն նախատեսված է հետադարձ կապով աշակերտին (ինչպես նաև նրա ծնողին) իր առաջադիմության ընթացքի մասին մշտական տեղեկություն տրամադրելու համար և բացահայտում է, թե ի՞նչ է աշակերտը յուրացրել, ո՞ր հարցերում թերացել։ Հետադարձ կապի մշտական առկայությունը շահագրգռում է աշակերտին դիմել իր թերացումները շտկող և իմացական մակարդակը բարձրացնող գործողությունների, հանգելու օբյեկտիվ ինքնագնահատականի։





Ուսուցանող գնահատումը սովորողի կողմից ուսումնական նյութի յուրացման հետ կապված թերըմբռնումների, սխալների ու դժվարությունների բացահայտման և դրանց հաղթահարման, սովորողի մտածողության ու ճանաչողության ոլորտն ընդլայնելու համակարգված գործընթաց է։ Հետադարձ կապի կիրառմամբ իրականացվում է ուսումնական գործընթացում տեղեկությունների հավաքագրման և արժեվորման միջոցով կրթական չափորոշիչների, ուսումնական ծրագրերի ու դասավանդման մեթոդների բարելավումը։

Ուսուցանող գնահատման ձևերն ու միջոցները

-հայտորոշիչ թեստ

-բանավոր հարցում

-տնային աշխատանք

-համագործակցային

- նախագիծ

-ռեֆերատ կամ ինքնուրույն կատարման ուսումնական այլ առաջադրանք /շնորհանդես/

-բաց հարցերով քննարկում

-ինքնագնահատում

-փոխադարձ գնահատում

-գործնական աշխատանք, կիրառություն

-թղթապանակ։


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!