СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գրավոր աշխատանք մայրենի

Нажмите, чтобы узнать подробности

Պատասխանե՛ք  հարցերին

Просмотр содержимого документа
«Գրավոր աշխատանք մայրենի»

ՄԱՅՐԵՆԻ 3_ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

/ 30 միավոր/

1.Կարդա՛, լրացրու՛ բաց թողնված տառերը: /8 միավոր/

Ծեր եղևնու ծննդյան տարեդարձը

Սաղար_թախիտ անտառում մի եղևնի կար: Նա հարյուր տարեկան էր: Ծեր եղևնին բոլորին պատմում էր զարմանալի հեքիաթներ: Իսկ որտեղի՞ց գիտեր դրանք: Կարճ հեքիաթները եղևնուն պատմում էր կայծակը: Երկար հեքիաթները պատմում էր գիշերը: Ուրախ հեքիաթները պատմում էին արևի ճառագայ_ները, իսկ տխուր հեքիաթները՝ անձրևը: Անտառում բոլորը սիրում էին նրան, որովհետև նա շատ ազնիվ և բանիմաց եղևնի էր:

Մոտենում էր եղևնու ծննդյան օրը: Եղևնին ուներ մի մեծ երազանք. Դիմավորել իր ծննդյան օրը ձյան փաթիլներով պատված նուր_ զգեստով: Տխրեցին անտառի բնակիչները: Չէ՞ որ եղևնին ծնվել էր գարնանը: Միայն արջն էր խորհր_ավոր ժպտում:

Ահա եկավ ծննդյան օրը: Արջը շնորհավորեց եղևնուն և խն_րեց փակել աչքերը: Եր_ քիչ անց եղևնին բացեց աչքերը, տեսավ, որ իր բոլոր ճյուղերին իրենց թևիկներն են թափահարում ձյան նման սպիտակ թիթեռնիկները: Այդպիսի հրաշք կեն_անի ձյուն եղևնին առա_ին անգամ էր տեսնում: Նա երջանիկ էր և մտածում էր.

:



2.Ինչու՞ էին բոլորը եղևնուն սիրում: Նշիր ճիշտ պատասխանը: /1 միավոր/

ա/ Եղևնին շատ ծեր էր:

բ/ Եղևնին ազնիվ էր ու բանիմաց:

գ/ Եղևնին շատ հեքիաթներ գիտեր:

3.Ի՞նչ երազանք ուներ ծեր եղևնին: Տրված հարցի պատասխանը դուրս գրիր տեքստից: /2 միավոր/

__________________________________________________________________________________________________________________________________________________________

4.Ավարտի՛ր նախադասությունը: /4 միավոր/

Անտառի կենդանիները տխրեցին, որովհետև __________________________________

_____________________________________________________________________________:

Արջը խորհրդավոր ժպտում էր, որովհետև ____________________________________

_____________________________________________________________________________:

5.Ինչպե՞ս արջը շնորհավորեց եղևնուն: Նշի՛ր ճիշտ պատասխանը: /1 միավոր/

ա/ Եղևնուն համբուրեց:

բ/ Իրականացրեց եղևնու վաղեմի երազանքը:

գ/ Եղևնու համար հեքիաթներ պատմեց:

6. Ալիքաձև ընդգծի՛ր տեքստի հիմնական միտքն արտահայտող նախադասությունը: /2 միավոր/



7. Վերնագրի՛ր տեքստի երեք պարբերությունները՝ կազմելով պլան: /3 միավոր/

1._____________________________________________________________________

2.________________________________________________________________________

3._________________________________________________________________________

8.Տեքստից դու՛րս գրիր. ո՞ր ածականներով է բնութագրված եղևնին: Գրի՛ր յուրաքանչյուր ածականի հոմանիշն ու հականիշը: /3 միավոր/

Ածական

Հոմանիշ

Հականիշ












9.Ո՞ր շարքի բոլոր գոյականների հոգնակին է կազմվում -ներ մասնիկով: Նշի՛ր ճիշտ պատասխանը:

ա/ տերև, սաղարթ, անտառ

բ/ մարդ, արջ, կենդանի

գ/ շող, օր, եղևնի

10. Աղյուսակի համապատասխան սյունակներում դու՛րս գրիր տեքստի երրորդ նախադասության գլխավոր և երկրորդական անդամները: /3 միավոր/

Գլխավոր անդամներ

Երկրորդական անդամներ


Ենթակա

Ստորոգյալ
















11. Տեքստից դուրս գրել մեկ պարզ ընդարձակ նախադասություն, ընդգծել ենթական և ստորոգյալը, համառոտել: /2 միավոր/

_____________________________________________________________________________

___________________________________________________________________________

______________________________________________________________________

12. 2-3 նախադասությամբ հիմնավորի՛ր տեքստի վերջին նախադասությունը:

__________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

____________ միավոր

Գնահատական ____________________

Անուն, ազգանուն______________________________________________________