ՍՑԵՆԱՐ
ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԻՑ ՄԻՆՉԵՎ ԳՐԱՏՊՈՒԹՅՈՒՆ
Լսվում է Մաշտոցի շարականներից մեկը….
Մինչև բառերին հասնելը մի աշակերտ մտնում է բեմ՝ասելով-ՆՐԱՆՑ ԾՆՈՒՆԴԸ ՄԻՇՏ ԷԼ ԹՎՈՒՄ Է ԱՆՍՊԱՍԵԼԻ ԵՎ ՀԵՏՈ ՄԱՐԴԿԱՆՑ ԴԱՐԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ԶԱՐՄԱՆՔ ՊԱՏՃԱՌՈՒՄ…որից անմիջապես հետո սկսվում են շարականի բառերը….(այս ընթացքում բոլոր մասնակից աշակերտները գալիս են բեմ,զբաղեցնում են իրենց տեղերը):Երգը,դեռ չավարտված,ցածրանում է ու կամաց-կամաց մարում...
2-րդ աշակերտ-ԱՐՇԱԿ ԵՐԿՐՈՐԴ ԹԱԳԱՎՈՐԻ ԵՎ ՆԵՐՍԵՍ ՄԵԾ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՕՐԵՐՆ ԷԻՆ:ՓՈԹՈՐԿԱԼԻՑ 4-ՐԴ ԴԱՐԸ,ՈՐ ԵԼՔ ԷՐ ՓՆՏՐՈՒՄ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԵՐԻ…
Բարձրանում է մեկ այլ երաժշտություն….
3-րդ աշակերտ- Հայաստան կոչված աշխարհն էլ արդեն
Լոկ անունով էր Հայաստան կոչվում:
Զոհված արջառի տաքուկ սրտի պես
Մեր հողն էր կիսված
Ու բռնի քաշված
Երկու շիկացած ու սուր շամփուրի,
Որոնցից մեկը պարսիկն էր բռնել կրակի վրա,
Մյուսը բռնել էր մոմերի վրա նենգ բյուզանդացին:
4—րդ- Ավերակվել էր երկիրը հայոց:
Ու եթե նրա տերերը տանու
Գեթ ունենային ազնըվությունը իրենց նախորդի՝
Նրա պես պիտի մռռային նորեն.
«Ավերակացըս ո՞ւմ թագավորեմ»...
5-րդ աշակերտ-Եվ այդ պահին էր,որ ծնվեց ,նա պիտի հանդարտություն բերեր և հունի մեջ դներ տարերքը…
Երաժշտությունը փոխվում է…
6-րդ աշակերտ-Պատմական Տարոն գավառ:Հացեկաց գյուղ:Այստեղ է ծնվել Մեսրոպ Մաշտոցը:
7-րդ աշակերտ-Ասում են՝զարմանալի աշխարհ էր Տարոնը…Այստեղ խաչաձևվում էին հինը և նորը:
8-րդ աշակերտ-Նիկոլ Աղբալյանն է գրում.
9-րդ աշակերտ-Եվ Տարոնի հեքիաթային բնությունը,տարոնցի Մամիկոնյան սպարապետների քաջագործությունների մասին զրույցները իրենց դրոշմն են դնում Մեսրոպի հայրենաճանաչողության և աշխարհաճանաչողության վրա:
10-րդ աշակերտ-Իսկ ինչպիսին էր ինքը՝Մեսրոպը…Այդ մասին պատմահայր Մովսես Խորենացին վկայում է.
_ԵՐԳՉԱԽՈՒՄԲ
ՀՆՉՈՒՄ Է ՄԻ ՈՐԵՎԷ ՇԱՐԱԿԱՆ,ՄԵԿ ԱՇԱԿԵՐՏ ԱՐՏԱՍԱՆՈՒՄ Է ՄԱՇՏՈՑԻ ՇԱՐԱԿԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ…
11-րդ աշակերտ(շարականը)
Վտանգվում եմ բազմությունից իմ մեղքերի,
Խաղաղությա՛ն աստված,օգնի՛ր ինձ:
Ալեկոծվում եմ հողմով իմ անօրենության,
Խաղաղությա՛ն թագավոր,օգնի՛ր ինձ:
Մեղքի ծովի խորքում տարուբեր ծփում եմ,
Բարի՛ նավապետ,փրկի՛ր ինձ:
12-րդ աշակերտ-
Մեղքերիս ծովն է ինձ ալեկոծում,
Դու,որ նավապետ ես բարի,
Շնորհի՛ր ինձ նավահանգիստ,Հայր ամենակալ:
Կորչում եմ ես պատրանքներիս անդունդներում,
Դու բարի՛ նավապետ,
Շնորհի՛ր ինձ նավահանգիստ,Հա՛յր ամենակալ:
Երաժշտությունը փոխվում է կամ դադարում
13-րդ աշակերտ-Կորյունը,Ղազար Փարպեցին,Մովսես Խորենացին և այլք վկայում են,որ սուրբ Մեսրոպն ուսանել է մանուկ հասակից և հայրենի Տարոնում ստացել կրթություն:Իսկ մոտավորապես 389-ին մենք Մեսրոպին գտնում ենք մշակութային ու քաղաքական կենտրոնում՝Վաղարշապատում:Մեսրոպը էր հասել և՛ կրթության պակասը լրացնելու,և՛ հայրենիքին օգտակար լինելու ձգտումով:
14-րդ աշակերտ-Զինվոր էր,թեև պատմական աղբյուրները համեստորեն լռում են,երբ խոսք է լինում նրա զինվորության մասին:Ընդամենը մի քանի բառեր՝:
15-րդ աշակերտ-Ռազմական արվեստն ի զորու չեղավ տարոնցի երիտասարդի մեջ խեղդել գրասիրությունը,և նա դարձավ Արշակունի Խոսրով Գ արքայի պալատի ատենադպիրն ու թարգմանիչը:
16-րդ աշակերտ- Բայց և արքունիքն ու աշխարհիկ կյանքը չեն կարողանում հրապուրել դպրության մշակ լինելու համար ծնված Մեսրոպին,և նա թողնում է արքունիքը:Ժողովրդին ու հայրենիքին ծառայելու համար մայրաքաղաքը նեղ էր:
17-րդ աշակերտ-Եվ ահա,թերևս այսօրվա համար զարմանալի մի բան է տեղի ունենում.Ղազար Փարպեցին վկայում է,որ Մեսրոպը,որ միաժամանակ արքունի մատենագիր դպիրներից մեկն էր,մի քանի տարի անթերի կերպով սպասավորելուց հետո ցանկանում է մտնել վանականների կարգը:
18-րդ-Եվ դեռ ավելին.ռազմական գործիչը ոչ միայն տարվում է կրոնական գրքերի ընթերցանությամբ,այլև շուտով բռնում է ճգնակեցության ուղին:
ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱՇԺՏՈՒԹՅՈՒՆ
19-րդ աշակերտ--հետագայում կգրի Նիկոլ Աղբալյանը:
20-րդ աշակերտ-Սակայն,դարերի հեռվից նայելով նրա գործին,դժվար չէ կռահել,որ նա,լքելով արքունիքը,ամենևին չի հեռանում ազգային-քաղաքական կյանքից,և բնավ հարկավոր չէ Մեսրոպի գործունեությունը սոսկ քրիստոնեական քարոզներով սահմանափակելը:Անապատական ճգնավորը երբեք չփակվեց խավար խորշերում,այլ միշտ իր ժողովրդի մեջ էր:
21-րդ աշակերտ-Նա սեփական հոգու փրկության համար հանապազ աղոթող հավատացյալ չէր, այլ հայրենի երկրի բոլոր կողմերում Ճշմարիտ հավատի լույսը տարածելու եռանդով լեցուն ազնիվ ու առաքինի քրիստոնյա քարոզիչ էր,ազգային-պետական մտածողության տեր անհատ,որն,ինչպես Կորյունն է վկայում,:
ԼՍՎՈՒՄ Է ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ...
22-րդ աշակերտ-Գողթն:Հեթանոսության մոլեգին պաշտամունքով տոգորված գավառ:Եվ Մեսրոպն ու աշակերտները հեթանոսապաշտ այդ վայրում հիմնում են եկեղեցական դասեր,քրիստոնեական համայնքներ: Սակայն,ինչպես?...ինչ գնով?...
23-րդ աշակերտ-Պատմական հին աղբյուրները վկայում են,որ Մեսրոպը, չկարողանալով քարոզներով դարձի բերել գինեվետ գողթնեցիներին,դիմում է բռնության՝հալածելով հին կրոնի սպասավոր քրմերին: է ի վերջո,բայց գիտակցում է,որ դա իր հաղթանակը չէ,այլ բռնի ուժի....Ո՛չ,չի կարելի այսպես գործել,պետք է դաստիարակել ժողովրդին,պետք է ներազդել նրա բանականության,նրա զգայարանների վրա:ԳԻՐՔ.ահա թե ինչ էր հարկավոր:
Եվ Մեսրոպը շտապում է Վաղարշապատ:
(Ո՛չ,չի կարելի այսպես գործել-ից սկսած,ամեն արտահայտությունից հետո ասողը գետնից վերցնում է Գ Ի Ր Ք տառերը ,տալիս մասնակիցներին ու նրանց հրում առաջ,կանգնում են հեթականությամբ,այնպես,որ գրվի ԳԻՐՔ բառը….եվ այդ ամենը զանգերի ղողանջների ներքո…)
ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ:
Ներս է մտնում Մեսրոպը և մոտենում Սահակին...
-Ժողովուրդը ձուլման վտանգի առջև է կանգնած,Վեհափառ տեր:Նրան փրկելու համար հայ գիր է հարկավոր:Պետք է անհապաղ թարգմանել քրիստոնեական գրքերը,քարոզներն ու ծեսերը կատարել մայրենի լեզվով,ինքնուրույն գրականություն ստեղծել,կրթության լույսը տարածել,տարածել,տարածել...
-Նույն մտատանջության մեջ եմ,Մեսրոպ վարդապետ,գիտեմ,երկիրը երկատված է,միավորել է պետք,միավորել հոգով,լեզվով,մշակույթով…Զորացի՛ր և պինդ կաց…Սակայն նախ անհրաժեշտ է,որ մենք թագավորին հայտնենք այսպիսի մեծ խնդրի կարևորությունը:Քանի որ ոչ այնքան շատ օրեր առաջ եկեղեցում խոսք եղավ այդպիսի նշանագրերի պահանջի մասին,մեկը թագավորին ասաց,թե հայերեն նշանագրեր է տեսել մի գյուղում՝ինչ-որ եպիսկոպոսի մոտ(նրանք երկուսով հեռանում են բեմից...)
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
24-րդ աշակերտ-Սահակ Պարթև...Նրա մասին Մովսես Խորենացին պիտի գրի.
25-րդ աշակերտ-Սուրբ Սահակը սիրում էր ճգնավորական կյանքը.անապատականների հետ ինքն էլ ենթարկում էր ինր անձը խիստ պահեցողության և զրկանքի:Եվ թերևս սուրբ Սահակի օրինակն է ազդում արքունական դպիր Մեսրոպի վրա,որ գնում է Խաչյալի մոտ...
26-րդ աշակերտ-Ապրեց Հայոց Առաքելական Եկեղեցու սուրբը խաղաղիկ ու լուռ...և նրա հանդարտ կեցվածքի մեջ էր իսկական մեծությունը...-դարձյալ կասի Պատմահայրը:
ԱՅՍ ԽՈՍՔԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՐԵՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՎՌԱՄՇԱՊՈՒՀ ԱՐՔԱՆ…ՆՐԱՆՔ ԵՐԵՔՈՎ,ՆՍՏԱԾ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ ԶՐՈՒՑՈՒՄ ԵՆ ՑԱԾՐ…ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՐՔԱՅԻՆ ,ՁԵՌՔԸ ԴՆՈՒՄ ՈՒՍԻՆ ՈՒ ՊԱՏՄՈՒՄ՝ՆԱՅԵԼՈՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ…
27-րդ աշակերտ-Հայոց արքա Վռամշապուհ:Մեր այս արքան՝Վռամշապուհը,երևում է ստվերի մեջ.պատմական անարդարություն. քչախոս են աղբյուրները ,և մենք շատ բան չգիտենք նրա մասին:Անուրանալի է,սակայն, հայոց սքանչելի արքայի գործունեությունը Հայոց աշխարհը գրագետ դարձնելու գործում:
28-րդ աշակերտ-Արշակունի նախավերջին արքան կարծես զգում է ,ուստի չի վարանում սիրելի ժողովրդին գոյատևելու զենք նվիրել: -գրում է Լեոն (այս խոսքերի ընթացում նրանք հեռանում են բեմից,առաջ է գալիս մի ուրիշ աշակերտ և ասում)
29-րդ աշակերտ-ԵՎ ՄԱՐՄԻՆ Է ԱՌՆՈՒՄ ՄԵԾ ՀՂԱՑՈՒՄԸ;(լսվում է զանգի երեք ղողանջ,այդ ընթացում նորից երևում է Մաշտոցը)
ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ-ՏԱՌԱՊԱՆՔԻ ՈՒ ԱՂՈԹՔԻ ՊԱՀԵՐ...ԽԱՉՔԱՐԻ ՄՈՏ ԿԱՆԳՆԱԾ,ԾՆԿԻ ԵԿԱԾ...(Եկմալյանի -ն է հնչում)
30-րդ աշակերտ-Ստեղծագործական որոնումների երկար ճանապարհ՝Ասորիք-Եդեսիա,Ամիդ, ապա Բյուզանդիա- Սամոսատ…
31-րդ աշակերտ- Աներևակայելի հարցեր էին ծագում.Մեսրոպը տագնապում էր,որովհետև դրանց պատասխանները գտնելու համար բավարար չէր համարում իր ստացած ուսումը:Տևական,տոկուն աշխատանք էր հարկավոր:Նա ուսանում է,հանապազ ուսանում…(այս խոսքերի ընթացքում Մեսրոպը թերթում է մագաղաթներ...աշխատում,խոսքը վերջանալուց հետո,երաժշտությունն ավելի է բարձրանում ,ինքը գնում ու ծնիկ է գալիս խաչքարի մոտ ու աղոթում...)
Երաժշտությունն ավարտվում է ...առաջ է գալիս մի աշակերտ
32-րդ աշակերտ- ԵՎ...ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ՊԱՏՄԻՆՉՆԵՐԸ ՎԿԱՅՈՒՄ ԵՆ ՏԵՍԻԼՔԸ
Այս բառերից հետո լսվում է զանգերի մեղմ ղողանջներ,որը կամաց կամաց բարձրանում է մինչև վերջ..Երևում են տառերը,ու Մեսրոպը այդ ընթացքում լսվող բառերի վերջում ոտքի է կանգնում…զանգերի ղողանջների տակ լսվում է աշակերտի ձայնը(2-րդը)
33-րդ աշակերտ-Եվ տեսնում է ոչ երազ քնի մեջ,ոչ տեսիլք արթնության մեջ,այլ սրտի գործարանում նրա հոգու աչքերի երևում է աջ ձեռքի թաթ քարի վրա գրելիս,այնպես որ քարը գծերի հետքը պահում էր,ինչպես ձյունի վրա:Եվ ոչ միայն երևաց, այլև բոլոր հանգամանքները,նրա մտքում հավաքվեցին,ինչպես մի ամանում:Եվ աղոթքից վեր կենալով՝ստեղծեց մեր նշանագրերը….(զանգերի ձայնը կտրուկ դադարում է,Մեսրոպը մնում է կանգնած)
ՊԱՐ-որը ընթացքում լսվում է Զահրատի բանաստեղծությունը
34-րդ աշակերտ-Խունկ կը բուրեն
Որդան կարմիր ու մագաղաթ կը բուրեն
Վանք կը բուրեն
Ապաշխարանք կը բուրեն
Ծոմ ու Մեծ Պահք ու ճգնութիւն կը բուրեն
Խաչ ու Նարեկ-աղօթք ու ողբ ու շարական կը բուրեն
Մահ կը բուրեն
Հերոսամարտ ու նահատակ կը բուրեն
Արեւ ու արտ կը բուրեն
Վարդ ու սոխակ-Սայաթ-Նովա ու Կոմիտաս կը բուրեն
Կեանք կը բուրեն
Վերազարթնում ու յաղթանակ կը բուրեն
Ուր որ ըլլան հողմացրիւ ուր որ գաղթեն-Վարդապե՛տ
Քու տառերդ ազատությիւն կը բուրեն
Երաժշտությունը փոխվում է(մեղմ երաժշտություն)
35-րդ աշակերտը առաջանում է՝մի մագաղաթ ձեռքին
Գիտական առաքելության հաջող ավարտից հետո սուրբ Մեսրոպն սկսում է թարգմանել Աստվածաշունչ մատյանից Սողոմոնի առակները երկու սիրասուն աշակերտների հետ: Նրանցից :
Առաջին թարգմանիչները մեր ազգային հիշողության մեջ դրոշմում են հայերեն տառերով առաջին նախադասությունը՝այնքան ուսանելի և իմաստալից.:Մեր բոլոր ճանապարհներին փարոս դարձած,հայության գոյապահպանության ազդակը դարձած այս բառերը մագաղաթին է անցկացնում Հռոփանոսը…
36-րդ աշակերտ-Տունդարձ:Դեպի Հայաստան:Ինչ է սպասում Հայոց աշխարհում իրեն՝Վարդապետ Մեսրոպին:Գործը արդյոք կարժանանա իր ժողովրդի հավանությանը,թե?... Իսկ Հայոց աշխարհում արտառոց մի տոն էր:Տոնվում էր Մտքի հաղթությունը...
ԵՐԳ
37-րդ աշակերտ- Ու անցնում են տարիները Հայոց աշխարհում...Խաղաղ?..Բնա՛վ... Անցնում են նրանք փշի ու տատասկի միջով... Հայ ժողովուրդը պաշտպանում էր իր ստացածը սրով, նահատակություններով, տանջանքների գնով....Եվ հաղթում էր հայի ոգին...
38-րդ աշակերտ-
...Ինչ է?,ուր է?, ուրկէ կուգա հայու ոգին?:
Մեր պապերու հնադարյան դպրությունն է ու հին լեզուն,
Ձմեռ բուքին Նարեկացու վանքի խուցին ճրագն է ան,
Մագաղաթե հին,հին մատյան տաղարանի
Ու Մեսրոպի գերեզմանին ու երազին
Այբբենգիմն է Հայու ոգին...
ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒՄ (կամաց հնչում է շարականըhttp://www.youtube.com/watch?v=RTyALoVg7HU )
39-րդ աշակերտ-Թարգմանակն գրականություն:Գեղեցիկ մի երևույթ է այդ գրականությունը:Եվ սկսվեց նա համարյա հրաշքով,-գրում է Լեոն...Իսկ նրանք՝այդ թարգմանիչները ի՜նչ շքեղաբան էին,պերճախոս ու երևակայությամբ օժտված...Հմուտ հայկաբաններ,աստվածաբաններ,իմաստասերներ ու բնագետներ են Սահակ-Մեսրոպյան դպրոցի աշակերտ-թարգմանիչները:
40-րդ աշակերտ-Զարմանալին այն էր,որ Սահակ-Մեսրոպյան լուսավորական-կրթական ծրագիրը ներառում էր երկրի բոլոր կողմերում հայկական դպրոցներ,գրչության կենտրոններ ,մատենադարաններ հիմնելու,եկեղեցական արարողությունները հայացնելու,թարգմանական ծավալուն գործի կարևոր աշխատանքները,սակայն ողջ այդ գործընթացը կրում էր անվանումը:
Եվ այժմ մենք ունկնդիր ենք այդ մեծ նվիրյալներին՝թարգմանիչներին նվիրված հրաշալլի մի շարականի: (լռում են,մինչև ավարտվում է շարականը):
41-րդ աշակերտ-Այո՛,շարականներ.հայ հոգևոր երաժշտության սկզբնավորում,առաջին մատենագիրներ,ոսկեղենիկ գրաբար…Ասել է,թե վեր էր խոյանում հայ ինքնուրույն գրականությունը,ինքնուրույն ազգային կյանքով ապրելու մի անխորտակելի գործիք գրականությունը:
42-րդ աշակերտ-Մեր գրականությունը….Խանձարուրի մեջ այնքա՜ն գեղեցիկ եղավ նա….Հայոց մշակույթի պատմության մեջ անբացատրելի երևույթներ կան,որ ընդամենը կարելի է հրաշք կորել….ԴԱԴԱՐԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՀՈԳԵՎՈՐ:Սքանչելի՛ Կորյուն,որ դարերի և հավերժացող ժողովրդիդ համար երկնեցիր սուրբ ՈՒսուցչիդ վարքը….
43-րդ աշակերտ-Ագաթանգեղոս…,,քո սրբություն համարեց նույնիսկ պարսից հղփացած արքան՝Շապուհը:
44-րդ աշակերտ-Փավստոս Բուզանդ…Հրաշալի՛ զրուցաբան,որ անսահմանորեն սիրում էիր հայրենի հողից ուժ առնող քո հերոսներին:
45-րդ աշակերտ- Եղիշե…Ոսկեծղին Եղիշե,…
46-րդ աշակերտ-Ղազար Փարպեցի…անփոխարինելի՛ վանահայր,Վահանյան հերոսների պատմիչ….
47-րդ աշակերտ-Եվ ահա դու՝….
(Այս խոսքերի ողջ ընթացքում հերթով բեմ են գալիս քներին իրենց մատյանները,շատ դանդաղ դնում են գետնին մատյանները և դուրս գալիս)
Այլ երաժշտության տակ մի աշակերտ դանդաղ անցնում է գրքերի միջով ու արտասանում..
48-րդ աշակերտ-Ահա նրանք՝մեր ծննդյան և հավերժության վկայականները:Սա քարացել է քարայրում,սա թրատված է,այս մյուսը արյունով է ցողված,այս մեկը խարկված է կրակով....Լսում եք?...Նրանք պատմում են պատերազմների,մարդկանց կորստյան մասին...(վերցնում է մի մատյան ու իբր կարդում է)բարբարոսները:Եվ միայն ես՝աշխարհականս,փրկեցի այս մատյանը...(նայում է հանդիսատեսին)Վերջ:Անավարտ է մնացել,ինչպես սառած ճիչը...
49-րդ աշակերտ- (դարձյալ քայլելով մատյանների միջով)Ահա նրանք, թանկ մասունքներ, որ մեր ամուր թիկունքը եղան, որ դարե՜ր,դարե՜ր արտագրվեցին ու զարդարվեցին մեր գրիչների ու ծաղկողների ձեռքերով...(դարձյալ վերցնում է մի մատյան և կարդում) :Մաշվի ձեռս,դառնա ի հող,գիրս մնա հիշատակող...Այդպես էլ եղավ..Մնաց և մաքառումների միջով եկավ դարերին ընդառաջ
(երաժշտությունը բարձրանում է և դանդաղ մարում.....Մեկ այլ աշակերտ՝ձեռքին )
50-րդ աշակերտ- 1512 թվական:Հակոբ անվամբ հայը հեռավոր Իտալիայում հիմնում է առաջին տպարանը....Բայց և զարմանալի մի բան.տպագրություն ունեցող հայը տակավին ձեռագրեր է ընդօրինակում,ևս մի քանի դար մատյան է արտագրում հայ գրիչը,չի՛ նահանջում...
51-րդ աշակերտ-Մեծ Մեսրոպի աստվածապարգև գրից սկիզբ առնող վերելքի ճանապարհին հայությանը մխիթարում է սեբաստացի մի պարզ վանական:Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյանների գործը հիշեցնում է մեզ Սահակ-Մեսրոպյան սխրանքը...Միայն թե օտար պետության մեջ...
52-րդ աշակերտ-Հետո...Հետո ՝նոր ժամանակներ...Ի դար...Ապրեց հայը:Սիրեց հայը իր լեզուն...
53-րդ աշակերտ-
Քեզ, Հայ Լեզո՛ւ, կը սիրեմ մըրգաստանի մը նըման...
Մեր անցյալին թանձրախիտ ստվերներուն մէջ կարծես
Մէյ մէկ պըտուղ՝ քու բոլոր բառերդ ինծի կ՚երեւան,
Որոնց մեջէն կը քալեմ ու կը քաղե՜մ զանոնք ես...։
Մրգաստանի՛ մը նըման կը սիրեմ քեզ, Հայ Լեզո՛ւ...
Մեր հայրենի պալատէն, պարտէզներէն մընացորդ՝
Դալարագեղ դուն պուրա՜կ, որ դիմացար դարերու
Եվ կը մընաս միշտ առոյգ, հին ավիշով կենսահորդ...։
Ծառերուդ մէջ հովանուտ կ՚երթամ խինդով մ՚անսահման,
Արմատներուդ, ճյուղերուդ վրայ նայելով հիացիկ,
Զարմանալով, թէ ինչպէ՞ս դուն մընացիր, երբ սաստիկ
Քամին քու շուրջըդ փըչեց եւ տապալեց ամէն բան...։
Մէյ մէկ պըտուղ գոյնըզգոյն՝ բոլոր բառե՛րըդ ահա,
Հյութե՜ղ բառերըդ՝ զոր որքա՜ն հասունցուցին արեւներ,
Բառե՛րըդ, որոնք այս պահուս շըրթանցս վրայ եմ բռներ,
Բառերըդ, որ քիմքըս կ՚օծեն եւ կ՚սփոփե՜ն սիրտս հիմա...։
http://www.youtube.com/watch?v=gjSQLwA5xP0&feature=related ՏԵՐ ՈՂՈՐՄՅԱ
54-րդ աշակերտ- Եվ....Սև ժամանակներ...Տարագրյալ հայեր,կորուսյալ հայրենիք...և Արաբական անապատների ավազն է դառնում հայի մագաղաթն ու թուղթը:Սփռվում է հայն աշխարհում,բայց և չի չորանում Մեսրոպի ու սուրբ Սահակի ձեռքով տնկած ծառը...
55-րդ աշակերտ-Հայ լեզուն ու հավատը դարձյալ ինքնություն են դառնում,հոգևոր սնունդ,բռնագրավված երկիրը և բռնադատված անկախությունը վերականգնելու աննահանջ պայքար՝սուգից ու կականից անդին…(բառերի ավարտից հետո երեխաները միանում եhttp://www.youtube.com/watch?v=1ZJvjjm6hMw
ն երգին)
հնչում է էդվարդ Միրզոյանի
56-րդ աշակերտ-Մեր երանելի հները որևէ կարևոր գործի ձեռնարկելիս մտածում էին,թե փոթորկված օվկիանոս են մտնում և գործի վերջը տեսնում էին իբրև անալեկոծ ու ապահով նավահանգիստ...Ու մենք էլ արդեն քանի՜ դար է,որ դեպի այդ անալեկոծ ու ապահով նավահանգիստն ենք տանում մեր անսպառ հարստության ոգեղեն գանձերը:
57-րդ աշակերտ-
Ահա այսպես...Հասանք մեր բաժին նավահանգիստը:Ապրում է հայ ժողովուրդը, և ապրում է գիրքը հայ ժողովրդի հետ: Այսօր ողջ հայությունն է տոնում հայ գրերի գյուտարար սուրբ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակը և հայ գրատպության 5-րդ դարադարձը:Իսկ մայրաքաղաք Երևանը հռչակվեց Գրքի համաշխարհային մայրաքաղաք...Պատվաբեր տիտղոս,որ պարտավոր ենք պատասխանատվությամբ կրել:
58-րդ աշակերտ-Իսկ մենք էլ՝ հոգևոր Հայաստանի սպասավորներս ու շարքայիններս,տանք մեր բաժին երդումը մայրենի լեզվին ու փոխանցենք այն եկող դարերին(երաշժտությունը մի պահ բարձրանում է ու դանդաղ մարում)
Հնչում են զանգեր (1)
Հանդիսատեսի շարքերից լսվում է բանաստեղծությունը...
59-րդ աշակերտ- Ժամանակի ակունքներից ես գալիս դու, իմ հա՜յ լեզու,
Դարերի լեռնապարերի վրայով:
Հայկյան նետի սույլ ու շառաչը կա քո մեջ,
Ավարայրի վրա կանգնած աղոթք-աղաղակի սաստկությունը:
Դու՝ փիղ ու բաբանի զարհուրանքին դիմադիր կանգնած՝
Անկործանելի՜ պարիսպ,
Զվարթնոց տաճարի չեղծված, չավերակված սկզբնապատկեր,_
Երդվում եմ՝
Ծնունդովս կամո՜ւրջ դառնալ քո դարեդար անցումին,
Քար դառնալ քո պարսպացյալ ամրությանը,
Աղոթարա՜ր լինել քո սրբազնագույն տաճարին։
Երդվո՛ւմ եմ։
60-րդ աշակերտ- Դո՛ւ գողթան կրակված գուսաններից ի՜նձ հասած
Մոխրաթաթախ անթեղ,
Ժամանակի ժանգը չբռնող՝ ոսկեդարի՜ ոսկի,
Դավթի իմաստուն պայծառություն
Եվ Մհերի իմաստնագույն խռովք,
Նարեկացու տիեզերածավալ ալեկոծում
Եվ Քուչակի վարդաշաղախ սիրերգություն,
Եղիշեից Եղիշե ձգվող անհուն մաքառումի զորավոր զրինգ,
Երդվում եմ՝
Շուրթերովս բորբո՜ք պահել քո վահագնաբոց կրակը,
Շքանշանի՛ պես կրել քո ոսկին,
Լցվել քո լույսով ու քնքշությամբ, ինչպես վաղորդայնի օդով,
Զրահավորե՜լ հոգիս քո արի գեղեցկություններով։
Երդվո՛ւմ եմ:
61-րդ աշակերտ-Դո՛ւ հայրերիս քրտինքին շաղախված՝
Սևահողի պես ազնիվ հորովել
Եվ մայրական կաթնաբո՜ւյր մրմունջ.
Դու՝ բյուրավոր նահատակների վերջին հառաչի հետ
Ինձ ավանդված պատգամ,
Օտարության բիրտ ալիքների միջից՝
Ի՛նձ կանչող, ի՛նձ ապավինող հարազատ:
Դու՝ հոգեդարձ իմ ժողովրդի նորածնության նվիրական ճիչ,
Արարման և ստեղծումի աշխարհալո՜ւր ղողանջ,
Երդվում եմ՝
Պահպանել քեզ որպես սերնդե-սերունդ փոխանցած
Եվ ինձ վստահած՝ տոհմական սրբություն,
Նվիրումովս լրացնե՜լ քո մասունքանման կորուստները,
Նորոգել քո մագաղաթյա ազնվականությունը
Նոր ժամանակների հյութ ու ավիշով.
Քեզնով արտասանել միայն արդարությա՛ն խոսքեր:
Երդվում եմ կրել քեզ շնչո՛վս, արյունո՛վս, այրումո՛վս
Եվ ինձնով տանել-հաղորդե՜լ զավակներիս
Երդվում ենք,երդվում ենք,երդվում ենք.....ԲԱՐՁՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ:ՎԵՐՋ: